ԵՊՀ ստորաբաժանումների ղեկավարները հրաժարվում են մասնակցել հոգաբարձուների նոր խորհրդի ձևավորմանը. նրանց չմիացողներ ևս կան

ԵՊՀ ֆակուլտետների դեկաններն ու կենտրոնների տնօրենները նամակ-հայտարարություն են ուղղել համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին՝ հայտնելով, որ հրաժարվում են մասնակցել հոգաբարձուների նոր խորհրդի ձևավորմանը: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ պաշտոնական կայքը:

Հայտարարությանը, սակայն, ոչ բոլոր ֆակուլտետներն են միացել: ԵՊՀ 19 ֆակուլտետների դեկաններից հայտարարությունը չեն ստորագրել 6 ֆակուլտետների դեկաններ: Դրանք են ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ մեխանիկայի, կենսաբանության, ռուս բանասիրության, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, սոցիոլոգիայի ֆակուլտետները:

Նշենք, որ ԵՊՀ-ում երեկ տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ժամանակ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարարությունից ստացել է գրություն, որով առաջարկվում է մինչև մայիսի 24-ն առաջադրել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանող անդամներին՝ ըստ Կառավարության ընդունած որոշմամբ սահմանված համամասնության:   

Ռեկտորի պաշտոնակատարին ուղղված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ԵՊՀ դեկանները և տնօրենները հայտնում են, որ հրաժարվում են մասնակցել Սահմանադրական դատարանում վիճարկվող որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին: Վերահաստատելով մեր համոզմունքը կառավարության 2021 թ. մայիսի 4-ի 704-Ն որոշման և դրա իրագործմանն ուղղված` լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական ու հակաօրինական լինելու մասին, որն արտահայտվել է ԵՊՀ գիտական խորհրդի մայիսի 6-ի հայտարարությամբ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ որոշումը ԵՊՀ գիտական խորհրդի դիմումի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, հրաժարվում ենք մասնակցելուց նշված որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին»:

Հայտարարության տեքստը ստորագրել են հետեւյալ ստորաբաժանումների ղեկավարները.

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - դեկան Մարատ Գրիգորյան

Աստվածաբանության ֆակուլտետ - դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան

Արևելագիտության ֆակուլտետ - դեկան Ռուբեն Մելքոնյան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ - դեկան Նաղաշ Մարտիրոսյան

Իրավագիտության ֆակուլտետ - դեկան Գագիկ Ղազինյան

Հայ բանասիրության ֆակուլտետ - դեկան Արծրուն Ավագյան

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - դեկան Գեղամ Պետրոսյան

Պատմության ֆակուլտետ - դեկան Էդիկ Մինասյան

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ - դեկան Խաչատուր Ներկարարյան

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ - դեկան Հայկ Սարգսյան

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ - դեկան Ալեքսան Բաղդասարյան

Քիմիայի ֆակուլտետ - դեկան Տարիել Ղոչիկյան

Ֆարմացիայի ինստիտուտ - տնօրեն Աշոտ Սաղյան

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ - տնօրեն Արամ Սիմոնյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն - տնօրեն Արթուր Ղազինյան

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն - տնօրեն Նազիկ Հարությունյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն - տնօրեն Սամվել Շուքուրյան

Հիշեցնենք, որ Կառավարության կողմից մայիսի 4-ին ընդունված որոշումով փոխվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգն ու անդամների համամասնությունը: Խորհրդի՝ 32-ի փոխարեն 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։ Նախկինում այդ համամասնությունը 25-ական տոկոս էր:

Հաշվի առնելով, որ վերը նշված հայտարարությանը ֆակուլտետներից վեցը չեն միացել՝ հնարավոր է՝ չմերժեն նաեւ խորհրդում ներկայացվածություն ունենալ: 

Տպել
845 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց