Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը․ քրեական գործն ուղարկվել դատարան

Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը․ քրեական գործն ուղարկվել դատարան։

Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն․

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Նորալուսին» ՍՊԸ տնօրենը, նպատակ ունենալով Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող ՍՊ ընկերությանը պատկանող հանգստի բազայի տարածքին հարակից, նույն համայնքին պատկանող, դեռևս 2017թ. ինքնակամ զավթած  1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություն, 2018թ. մայիսի 31-ին դիմում է ներկայացրել Մեղրաձորի համայնքապետարան՝ 140 քմ քոթեջի կառուցման համար շինարարության թույլտվություն ստանալու խնդրանքով:

Դիմումին կից ներկայացրած փաստաթղթերում, որպես շինարարության համար տրամադրվող հողատարածք՝ վերջինս ներկայացրել է «Նորալուսին» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքը՝ իբրև նպատակ ունենալով շինությունը կառուցել ընկերության տնօրինության տակ գտնվող ճամբարի տարածքում:

Ստանալով Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարի թույլտվությունը՝ ՍՊԸ տնօրենը շինարարական աշխատանքները հանձնարարել է իրականացնել վերոնշյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա, բացի այդ շինության մի անկյունը կառուցվել է սեփականության իրավունքով մեկ այլ քաղաքացու պատկանող հողատարածքի վրա:

Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, նշված 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ձեռք բերելու նպատակով, ՍՊԸ տնօրենը դիմել է համայնքի նախկին ղեկավարին, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով վերջինիս և նրա օգնականի հետ, ստանձնելով հողատարածքի չափագրման աշխատանքներն իր վրա վերցնելու պարտավորությունները, դիմել է չափագրությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա չունեցող իր մտերիմին՝ 1.06 հա հողատարածքը չափագրելու և հողատարածքի հատակագիծ տալու համար, որպեսզի այն ներկայացվի կադաստրի կոմիտե:

Տեղյակ լինելով վերոնշյալ հողատարածքի վրա ինքնակամ կառուցված շուրջ 140 քմ. մակերեսով շինության մասին, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի նախկին ղեկավարը դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, փոխարենը, ՍՊԸ տնօրենի դրդմամբ, ինքնակամ կառուցված նշված շինությունը և դրան հարակից ընդհանուր 1.063 հա մակերեսով հողամասը հնարավորինս քիչ գումար վճարելու միջոցով ՍՊԸ կողմից օրինականացնելու և սեփականաշնորհելու համար, իր օգնականին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ և 2019թ. սեպտեմբերի 5-ին, ապա նույն ամսվա 17-ին լիազորագիր տվել՝ իր անունից  ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակում հանդես գալու համար: Վերջինս, գործելով համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, անձամբ ստորագրել և կնքել է չափագրությամբ զբաղվելու լիցենզիա չունեցող անձի կողմից  կազմված և նման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ և վերջինիս աշխատակցի կողմից  2019թ. մարտի 10-ի թվագրմամբ կազմված վերը նշված հողամասի կեղծ հատակագիծը, որում այն ներկայացվել է իբրև շինությամբ չծանրաբեռնված: 

2019թ. սեպտեմբերի 19-ին համայնքի նախկին ղեկավարի օգնականը, նշված կեղծ հատակագիծը՝ անհատ ձեռնարկատիրոջ և վերջինիս աշխատակցի կողմից նույն օրը կազմված կեղծ եզրակացության հետ, ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Հրազդանի սպասարկման գրասենյակ, որի հիման վրա՝ վերը նշված հողատարածքը գրանցվել է որպես համայնքին պատկանող առանձին հողամաս: Դրանից հետո, նշված հողամասն՝ իբրև շինությամբ չծանրաբեռնված, 2019թ. դեկտեմբերի 20-ին կազմակերպված ձևական աճուրդով, ընդամենը 1.730.000 ՀՀ դրամով օտարվել է վերոնշյալ ՍՊ ընկերությանը՝ համայնքին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, վերջինիս օգնականին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, ՍՊԸ տնօրենին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և փաստաթուղթ կեղծելուն դրդելու համար, իսկ փաստացի չափագրումն իրականացնողին, անհատ ձեռնարկատիրոջն ու աշխատակցին՝ փաստաթուղթ կեղծելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
10501 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները