Պաղեստինը հարվածում է Թել Ավիվին, Իսրայելը՝ Գազային. 2 կողմում հսկա ավերածություններ են, զոհերի թիվն աճում է (տեսանյութ)

Գիշերվա ընթացքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակվել է: Գազայի հատվածից Թել Ավիվի տարածքներից մեկը կրկին հրթիռների զանգվածային կրակի տակ է հայտնվել:

Երկնքում բազմաթիվ պայթյուններ են լսվել, քաղաքում ամբողջ գիշեր շարունակում էին հնչել օդային տագնապի ազդանշաններ:

Միաժամանակ, Իսրայելն էլ ի պատասխան հրթիռակոծում է Գազայի հատվածը: Իսրայելական հրթիռային հարվածի հետևանքով Գազայի կենտրոնում գտնվող Ալ-Ջաուհարա բարձրահարկը ևս ավերվել է, այնտեղ տեղակայված էին «Ալ-Մամլակա» հեռուստաընկերության գրասենյակները և տեղական այլ լրատվամիջոցներ, ինչպես նաև՝ հարյուրավոր բնակարաններ: Շենքն ամբողջությամբ ոչնչացվել է: Հարվածի պահին ութ հարկանի շենքում ոչ ոք չի եղել, քանի որ նախկինում բոլորը շտապ տարհանվել էին: Ոչ ոք չի տուժել:

Սա Գազայի երկրորդ բարձրահարկն է, որը ոչնչացվում է վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռակոծության հետևանքով: Իսրայելական ավիացիոն հարձակումներից մեկի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է 14 հարկանի «Բուրջ Խանադի» կառույցը, որտեղ տեղակայված էին գրասենյակներ և հյուրանոց: Ժամանակին տարհանվել են նաև այս շենքում գտնվող բոլոր անձինք: Երկնաքերի ոչնչացումից հետո «Իզզադդին ալ-Քասամ» ջոկատները 130 հրթիռ են արձակել դեպի Թել Ավիվ և նրա շրջակայք:

Գազայի հատվածը վերահսկող «Համաս» արմատական շարժման զինյալ «Իզզադդին ալ-Քասամ» բրիգադները այսօր վաղ առավոտյան հայտարարել են, որ 100 հրթիռ են արձակում դեպի Իսրայելի Բեերշեբա քաղաք՝ ի պատասխան ափամերձ բնակավայրի բնակելի շենքերի հրթիռային հարվածների: Այս մասին հայտնում է պաղեստինյան Dunya Al Watan տեղեկատվական պորտալը:

Ներկայումս, ինչպես նշում է Dunya Al Watan պորտալը, Beer Sheva քաղաքում, ինչպես նաեւ Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ դեռ հնչում են:

Իսրայելցի զինվորականները հայտարարել են արմատական պաղեստինյան «Համաս» շարժման հետախուզության երկու խոշոր պաշտոնյաների վերացման մասին: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է չորեքշաբթի օրը Իսրայելի ՊԲ «Թվիթերի» էջում:

Գազայի հատվածում ընթացող իսրայելական հրթիռային հարվածների զոհերի թիվը հասել է 35-ի, այսօր այս մասին հայտնում է Al-Mamlaka հեռուստաալիքը՝ վկայակոչելով առափնյա անկլավի առողջապահության նախարարության տվյալները: 

Նախարարության տվյալներով՝ իսրայելական բանակի գիշերային հարվածների հետևանքով երեք պաղեստինցի է զոհվել: Երեքշաբթի օրը զոհվել էր 15 մարդ, իսկ երկուշաբթի օրվանից մինչ հիմա ընդհանուր առմամբ մահացել է 35 մարդ: Զոհերի թվում կան 12 երեխա և մի կին: Վիրավորների թիվը հասել է 233-ի:

Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ու պաղեստինցի արմատականների միջեւ հրթիռային հարվածների փոխանակում է տեղի ունենում: Դա հետեւում է Արեւելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում մայիսի սկզբին սկսված անկարգություններին, որոնցում արդեն տուժել է ավելի քան 700 մարդ:

Պաղեստինցիների և անվտանգության ուժերի բախումները հրահրվել են Իսրայելի դատարանի որոշմամբ, որը վճռել է Շեյխ Ջարրահում ավելի քան կես դար այնտեղ ապրող արաբական ընտանիքներից տներ զավթել՝ հօգուտ հրեա վերաբնակիչների՝ հիմնվելով այն բանի վրա, որ այդ տները նրանց պատկանել են մինչև 1948 թվականը:

Տեսանյութերում հրթիռակոծվող Գազայի հատվածն ու շարունակվող պայթյուններն են

Տպել
5350 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան