Ժողովուրդը պետք է հստակ ասի «ոչ» բոլոր ժամանակներում երկիրը ապականած և ապագան վիժեցրած ուժերին․ Նորայր Նորիկյան

Հայաստանում հունիսի 20-ին տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ փաստաբան Նորայր Նորիկյանի գլխավորությամբ, նույնպես մտադրություն ունի մասնակցելու ընտրություններին։

ՀԺ-ն Նորայր Նորիկյանի հետ զրուցել է ապագա ԱԺ-ի, խորհրդարանում նախկին ուժերի ներգրավվածության, իրենց կուսակցության շանսերի ու քայլերի մասին։

- Պարոն Նորիկյան, արդեն որոշե՞լ եք, թե կուսակցությունն ինչ ձեւաչափով է մասնակցելու ընտրություններին։

- Մենք հակված ենք ընտրություններին մասնակցելու, սակայն դեռ ձեւաչափի մասին խոսել չենք կարող։ Քննարկումների մեջ ենք։ - Մամուլը գրեց, որ դուք պատրաստվում եք համագործակցել Արման Բաբաջանյանի եւ Դավիթ Սանասարյանի հետ։ Եղե՞լ են քննարկումներ նրանց հետ։ - Արձանագրենք շատ կոնկրետ՝ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ քննարկումներ բազմաթիվ ունեցել ենք։ Բայց դաշինքով ընտրություններին մասնակցելու որոշում դեռեւս չկա։

- Ո՞վ է գլխավորելու «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը, եւ ովքե՞ր են ներգրավված ցուցակում։

- Չեմ կարող այս հարցին պատասխանել, քանի որ դեռեւս վերջնական որոշում չկա մասնակցության եւ ձեւաչափի վերաբերյալ։ Կարող եմ ասել, որ թիմում լինելու են ինտելեկտուալ, իրենց ոլորտում մասնագետներ, երիտասարդներ, ովքեր նոր շունչ կհաղորդեն քաղաքականությանը։ Եթե «Արդար Հայաստան» կուսակցությամբ հանդես գանք, ամենայն հավանականությամբ կգլխավորեմ ես։

- Կուսակցության կարգախոս որոշե՞լ եք։

- Այո, ունենք մի քանի տարբերակներ։ Դա ժամանակակից, ժամանակի պահանջներին համահունչ, մեր իրականությունը արտացոլող կարգախոս է լինելու։ Այս պահին ձեռնպահ կմնամ դրանք հրապարակելուց, քանի որ վերջերս դեպքեր են լինում, երբ իմ գրառումները տառացի այլ շրջանակներ արտատպում են ու ներկայացնում են որպես իրենց սեփական միտք։

- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում «Արդար Հայաստան» կուսակցությունը հանրությանն ավելի ճանաչելի դարձնելու համար։ Մարզային այցեր, քաղաքացիների հետ հանդիպումներ, ուղիղ եթերներ...

- Ինձ համար շատ տխուր է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք մեզ համար հեռուստատեսությունը փակ է։ Հեռուստատեսությունները, ըստ էության, անհասանելի են նոր ձեւավորվող ուժերի համար։ Մենք մեր գաղափարները, գործունեության մասին տեղեկությունները տարածում ենք համացանցով, հարցազրույցների հրավիրվում ենք ինտերնետային կայքերի կողմից։ Վերջերս նաեւ երթ կազմակերպեցինք, մարզային այցեր ենք ունենում, փորձում ենք տարբեր մարդկանց, տարբեր հարթակների միջոցով մեր գործունեության մասին տեղեկացնել։

- Խորհրդարան անցնելուց հետո հնարավո՞ր է դաշինք կազմեք որեւէ ուժի հետ։ Ապագա ԱԺ-ն ինչպիսի՞ն եք պատկերացնում։

- Նոր ձեւավորվող խորհրդարանում նախկին ռեժիմի ներկայացուցիչները չպետք է որեւէ դրսեւորում ունենան։ Եթե նախկին քաղաքական ուժերը վերադառնան պառլամենտ, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի պարտությունը կլինի, այլ՝ հայ ժողովրդի։ Ժողովուրդը պետք է հստակ ասի «ոչ» բոլոր ժամանակներում մեր երկիրը ապականած եւ երկրի ապագան վիժեցրած ուժերին։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանի ներսում դաշինք կազմելուն, մենք դեռ վերջնական որոշում չունենք։

- Ռոբերտ Քոչարյանը, Հանրապետական կուսակցությունը եւս մասնակցելու են ընտրություններին։ Այս ուժերի՝ ընտրությունների մասնակցության ֆոնին, ինչպե՞ս եք գնահատում ձեր եւ այլ ընդդիմադիր ուժերի շանսերը։

- Տարիներ շարունակ ձեր կողմից մատնանշված մարդիկ չափանիշներ են սահմանել մեր երկրում, որ ուժեղ լինելը նույնացվում է հանցագործ լինելու հետ, պետք է թաթախված լինել կոռուպցիայի մեջ, երկրի ունեցվածքը լափած լինել։ Խելացին, կրթվածը, օրինակելի վարքագիծ դրսեւորածը ընկալվում է որպես թույլ։ Մենք այդ չափանիշներով ուժեղ չենք։ Մենք պետք է ապավինենք մեր ժողովրդի գիտակցության վրա, որ այս անգամ ընտրություններին կգնան ոչ թե էմոցիոնալ ֆոնի վրա հիմնված, այլ՝ ուշադրություն կդարձնեն կուսակցության ծրագրերին, գաղափարներին։ Ամենակարեւորը՝ ընտրությունների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե նրան, թե ինչ են առաջարկում քաղաքական ուժերը, այլ թե ովքեր են առաջարկողները, ինչ են արել այդ առաջարկողները։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին կամ Նիկոլ Փաշինյանին ընտրելուց առաջ պետք է ուշադրություն դարձնեն եւ իրենք իրենց հարց տան, թե ինչ են արել այդ մարդիկ իրենց կառավարման տարիներին։ Քաղաքացու քայլից է բխում քաղաքական դաշտի առողջացումը։ Եթե նախկին քաղաքական ուժերին հնարավորություն տրվի քաղաքական դաշտում կրկին դերակատարություն ունենալ, հավաստիացնում եմ՝ մենք ընտրություններից հետո ավելի խորքային ճգնաժամի մեջ ենք ընկնելու։ Բայց ամեն բան դեռ առջեւում է։ Այս պահի դրությամբ դրական դինամիկան ակնհայտ է, վստահ եմ՝ մենք կարողանալու ենք շատ լավ արդյունք արձանագրել։

- Շատերը սպասում էին Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան դաշինքին, որի կազմավորումը տեղի չունեցավ, ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր պատճառը։

- Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, կարծում եմ, խորքային խնդիրներ կան։ Չմիացումը նաեւ փոխադարձ խանդի արդյունք է, նաեւ երկու գլուխ մեկ կաթսայում չեփվելու հետեւանք։ Ամեն մեկն ունի իր հավակնությունները։ Ըստ էության, փորձելու են ընտրությունների գործընթացում ցույց տալ, թե իրենցից ով է ավելի կենսունակ, իսկ ժողովուրդը պետք է հակառակն ապացուցի, որ այդ երկու ուժերն էլ անկենսունակ են եւ այլեւս անելիք չունեն քաղաքական դաշտում։

ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Տպել
1839 դիտում

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում