Հանրահավաք, խցանում, ասֆալտապատում. «GG»-ն եւ «Yandex Go»-ն պարզաբանում են ծառայությունների թանկացման պատճառը

Հայաստանում օնլայն տաքսի ծառայությունների գները վերջին ամիսներին անկանոն կերպով փոփոխվում են: Օրվա տարբեր ժամերի նվազագույն պատվերի արժեքը կարող է 300 կամ 500 դրամից դառնալ 800 կամ 1500 դրամ: 

Օնլայն ծառայությունում հաճախ վարորդների դժգոհությունն է առաջացնում անկանխիկ վճարումը, քանի որ նրանց համար ավելի շահավետ է կանխիկը: ՀԺ-ն դիմեց օնլայն ծառայություններ մատուցող 3 ընկերությունների՝ «GG», «Yandex Go» եւ «UTaxi», հասկանալու, թե ինչ պատճառով են սակագները փոփոխության ենթարկվում:

«GG» ընկերության գլխավոր տնօրեն Քնարիկ Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ դեռ 2019 թ. սեպտեմբերից խցանումները սկսեցին ավելի շատանալ, վարելն ավելի դժվարացավ, եւ ընկերության շատ գործընկերներ այդ ամենից խուսափելու համար սկսում էին նախընտրելի ժամեր ունենալ եւ այդ ժամերին վարել: «Դա դժվարացրեց սպասարկումը բոլոր ժամերին եւ դրա համար որոշվեց սակագինը սահմանել պահանջարկից ելնելով»,- նշեց ընկերության գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ դյուրին աշխատանք չէ խցանումներին վարելը:

Հարցին՝ միայն խցանումնե՞րն են սակագների փոփոխությունների պատճառը, Գրիգորյանը պատասխանեց, որ պահանջարկն էլ է կարեւոր. «Հիմնականում պահանջարկն ու խցանումը ժամային առումով փոխկապակցված են լինում»:

Անդրադառնալով անկանխիկ վճարումներին, Քնարիկ Գրիգորյանն ասաց, որ 2016 թ. ի վեր «GG» ընկերությունն անկանխիկ վճարումներ ունի, սկզբում այն մի փոքր դժվար էր ընդունվել, բայց այսօր տվյալ խնդիրն իրենք չեն զգում:

«Իհարկե ինչ-որ դեպքեր կարող են լինել, որ քարտի կամ համակարգի հետ կապված խնդիր լինի տվյալ պահին, բայց գնալով մշակվում են այնպիսի տարբերակներ, որ այդ գումարը տեսանելի լինի մեր գործընկերների համար եւ հարց չառաջանա»,- ասաց «GG»  ընկերության գլխավոր տնօրենը:

«Yandex Go» ծառայությունից էլ ՀԺ-ին հայտնեցին, որ իրենց սակագները Երեւանում չի փոխվել, սակայն երբ քաղաքի որոշ հատվածում պահանջարկն ավելի բարձր է լինում, քան առաջարկը, ավտոմատ կերպով ժամանակավորապես միանում է հավելավճարի գործակիցը, որն ազդում է ուղեւորության արժեքի վրա. «Այս մեխանիզմը շահագրգռում է վարորդներին մոտենալ հենց այն տարածքներ, որտեղ կա բարձր պահանջարկ, իսկ օգտատերերին, ովքեր իսկապես այդ պահին ուղեւորվելու կարիք ունեն, թույլ է տալիս օգտվել ծառայությունից՝ թեկուզ եւ փոքր-ինչ ավելի վճարի դիմաց»:

Ընկերությունից նշեցին՝ վերջին շաբաթների ընթացքում հավելավճարն իսկապես ավելի հաճախ է կիրառվել, քան սովորաբար, չնայած որ ծառայության հետ համագործակցող ակտիվ վարորդների թիվը մնացել է նույնը։

Անդրադառնալով պատճառներին, ընկերությունից նշեցին, որ վերջին շրջանում Երեւանում սկսվել են մեծ թվով ճանապարհաշինական աշխատանքներ: Այդ պատճառով մեքենաների շարժն ավելի դանդաղ է դառնում, հատկապես, երբ շինարարությունը տեղի է ունենում խոշոր մայրուղիների եւ խաչմերուկների վրա. «Դա նշանակում է, որ վարորդները կատարում են իրենց պատվերները ավելի դանդաղ, քան սովորաբար, իսկ հաճախորդները մեքենա են պատվիրում նույն հաճախականությամբ, կամ նույնիսկ ավելի հաճախ: Բացի այդ, վերջին շրջանում եղանակային անսպասելի փոփոխություններն են շատ՝ անձրեւներ եւ ամպրոպներ: Անձրեւի ժամանակ օգտատերերը սկսում են շատ ավելի հաճախ մեքենա պատվիրել՝ այն դեպքում, երբ երթեւեկությունը դառնում է էլ ավելի դանդաղ, վթարների արդյունքում խցանումներ են լինում քաղաքի տարբեր հատվածներում»,- հայտնեցին ընկերությունից: Ըստ «Yandex Go»-ի, քաղաքում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող երթերն ու հանրահավաքները նույնպես դանդաղեցնում են մեքենաների շարժը:

«Եվ վերջապես, զգալիորեն ավելացել է զբոսաշրջիկների թիվը. մասնավորապես, Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների, ինչը նույնպես ազդում է պահանջարկի աճի վրա»,- նշեցին ընկերությունից:

Հարցին՝ ինչո՞ւ են վարորդները երբեմն դժգոհությամբ ընդունում անկանխիկ պատվերները, ընկերությունից պատասխանեցին, որ մինչեւ վերջերս, տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, վարորդներն անկանխիկ պատվերների գումարներն ստանում էին որոշակի անհարմարություններով:

Սակայն հիմա ավտոմատ կերպով այդ վճարումներն ստանում են իրենց idram հաշիվների վրա. «Այնուամենայնիվ, եթե որեւէ վարորդ չեղարկում է ուղեւորությունը, հրաժարվում է ուղեւորությունից անկանխիկ վճարման պատճառով կամ պահանջում է միայն կանխիկ վճարում, օգտատերը կարող է բողոքել աջակցության ծառայություն իր հավելվածի միջոցով, եւ ծառայությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի տվյալ վարորդի նկատմամբ կարգապահական գործընթաց կիրառելու ուղղությամբ»:

Նշենք, որ «UTaxi» ընկերությունից ողջ օրվա դրությամբ այդպես էլ մեր հարցերին չպատասխանեցին: Այնուամենայնիվ, խնդրի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել ընկերությանը, որը ստանալուն պես կհրապարակենք:

Քանի որ օնլայն տաքսիներն  առնչվում են ՏՏ ոլորտի հետ, ՀԺ-ն ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե օրվա ընթացքում սակագների փոփոխությունը որքանո՞վ է օբյեկտիվ համարում:«Մի բան պարզ է, Հայաստանում կա մրցակցություն, եւ դա արդեն խոսում է այն մասին, որ շուկան ինչ-որ չափով ինքնակարգավորվում է: Բայց, կարծում եմ, գնային փոփոխությունները նաեւ օբյեկտիվ հանգամանքներով են պայմանավորված»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ օրինակ՝ վառելիքի թանկացում կա, խցանումները համեմատաբար ավելի մեծ ժամանակ են տանում եւ պահանջարկն ավելանում է: 

Դիտարկմանը՝ օնլայն տաքսի ծառայությունը ենթադրում է նաեւ, որ պատվերները հաճախ կարող են լինել անկանխիկ, սակայն վարորդները շատ դեպքերում չեն ցանկանում այդ տարբերակով աշխատել, փորձագետն արձագանքեց. «Անկանխիկ վճարման հարցը, կարծում եմ, միայն տաքսու հետ չի կապված: Հայաստանում այդ խնդիրը կա, մի մասը խուսափում են անկանխիկից, քանի որ հարկային մարմինների համար ավելի թափանցիկ են դառնում, իսկ մյուս մասը սովոր չեն: Կարծում եմ, նաեւ բանկերի հետ հարաբերություններում սակագնային խնդիրներ կան, տոկոսներ: Ոլորտը գլոբալ առումով կարգավորված չէ, սկսած նրանից, որ մի մասը հոգեբանական խնդիրներ ունեն անկանխիկ վճարման հետ, վերջացրած նրանով, որ շուկան շատ անորոշ վիճակում է»:

ՏՏ ոլորտի անվան տակ սովորական տաքսի ծառայություն է մատուցվում, հարցին՝ անհրաժեշտություն չկա՞ խստացումների կամ կանոնակարգման, Մարտիրոսյանը պատասխանեց, որ տաքսի ծառայությունների ոլորտը շատ նուրբ է եւ կամայական կարգավորում ավելացնելուց առաջ պետք է 10 անգամ մտածել. «Տաքսին Հայաստանում նաեւ սոցիալական առումով է շատ կարեւոր, քանի որ գործազրկության դեմ պայքարի միջոցներից մեկն է: Մարդիկ, որ գործ չունեն, գոնե կարողանում են տաքսի վարել: Նախկինում դատապարտվածները շատ դեպքերում աշխատանք չեն գտնում եւ միակ տարբերակը մնում է տաքսին, քանի որ Հայաստանում հանրային համակարգեր չկան այդ մարդկանց նորմալ կյանքի վերադարձնելու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43891 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին