Համակարգիչս կոտրեցին, 15 հոգով խփում էին. Կենտրոնի թաղապետարանի ծեծված աշխատակիցը մանրամասներ է հայտնում

Այսօր Երեւանի Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա հայտնեց, որ վնասվածքներ է ստացել ինչպես մարմնի տարբեր հատվածներում, այնպես էլ դեմքին ու գլխին:

«Մոտ 15 հոգով խփում էին, արդեն չէի հասկանում, թե ովքեր են ու ինչ է կատարվում: Բայց գլխավոր դերում Արմեն Ազիզյանն ու Արմեն Դավոյանն էին, մնացածն էլ կողքից աջակցում էին»,- պատմեց Մարգարյանը:

Բաժնի պետից հետաքրքրվեցինք, թե վիճաբանությունն ինչի՞ց է սկսվել: «Դե, ասում էին՝ կա՛մ դիմում գրի գնա, կա՛մ ազատի աշխատասենյակը: Ասացի, որ չեմ գնալու, բռնի ուժի դիմեցին, համակարգիչս ջարդեցին, իրերս էին դուրս հանում»- ասաց նա:

Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետին առավել զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ թաղապետարանի հարեւանությամբ գտնվող դատախազության աշխատակիցներն անտարբեր մոտեցում են ցուցաբերել խնդրին ու կատարվածին (Նշենք, որ թաղապետարանի շենքի նույն հարկում է գտնվում Կենտրոնի դատախազության տարածքային բաժինը -հեղ.): «Դատախազության քթի տակ էր այդ ամենը, իրենք եկան, տեսան, բայց ոչ մի բան: Ես չգիտեմ՝ ինչ երկիր է այսօր կառուցվում: Ականատես են, բայց ասում են՝ մեր լիազորությունների մեջ չի մտնում: Սա ուղղակի խուլիգանություն է: Երբեւէ չէի պատկերացնի, որ պետական կառույցում կարող են նման բան անել ու անպատիժ մնալ»,-ասաց Մարգարյանը:

Միջադեպի հետ կապված ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը «Հայկական ժամանակին» հայտնեց. «Ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է եղել։ Այս պահին դեպքի առթիվ Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում»: Հարցին, թե բերման ենթարկավածներ կա՞ն, Գաբրիելյանն ասաց. «Այս պահին՝ ոչ»:

Կատարվածի մասին «Հայկական ժամանակը» մեկնաբանություն խնդրեց նաեւ Երեւանի քաղաքապետարանից: «Եթե խոսում ենք մամուլում առկա տեղեկությունների մասին, այդտեղ կան առերեւույթ տվյալներ, որոնք մեզ ենթադրել են տալիս, որ գործը իրավապահ մարմինների քննության տիրույթում է: Այդ քննության որոշակի էտապներում կարվեն որոշակի հետեւություններ ու դրանից բխող համապատասխան քայլեր»,- ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով՝ այս պահին բավարար տեղեկատվության չեն տիրապետում, որպեսզի կատարվածի վերաբերյալ գնահատական տան:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ու մի քանի աշխատակիցների միջեւ: Թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձեւով հրահանգել էր ազատել իր աշխատասենյակը: Այնուհետեւ վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Տպել
20652 դիտում

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին

Ես էլ եմ տեսել և ուրախ եմ, որ այդ սքրին-շոթերը տարածվել են, դրանք ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար ենք․ Խանդանյան

Մետաքսե ազդագիր, Իսահակյանի սրճեփը, Ֆրունզի կամոդը․ ինչ է առաջարկում Գյումրին Թանգարանների միջազգային օր-գիշերում

Կրակել են, գրասենյակի պատի ժամացույցով հարվածել ընկերներին․ քրվարույթի նախաքննությունը 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան, հանդիպել ուսանողների հետ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժությունների գործնական փուլի ընթացքին (լուսանկարներ)

Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ մտքեր են փոխանակել

Կոնվերս բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները

Ոստիկանական բռնաճնշումներն անընդունելի են, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ. Ղազարյան

«Լադանիվա»-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել

ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է արտահայտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Նրա հետ հանդիպման չենք գնա նման օրակարգով, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Կառավարության լեգիտիմությունը․ Խանդանյան

Պատասխանելը անտրամաբանական էր․ Խանդանյանը՝ Մատվիենկոյի՝ ուղարկած նամակի մասին

Հանրային տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է