Գարիկ Սարգսյանն անդրադարձել է Տիգրան Վահրամյանին աշխատանքից ազատելու պատճառներին

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն անդրադարձել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժ/պ Տիգրան Վահրամյանի աշխատանքից ազատման պատճառներին՝ արձագանքելով երեկ տարածած նրա հաղորդագրությանը: 

Ըստ Սարգսյանի՝ Վահրամյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ձևավորված հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումներն են, որոնց ընդհանուր գումարը կազմել է 18.545.000 ՀՀ դրամ: Այն ենթակա է փոխանցման ՀՀ պետական բյուջե։

«Հանձնաժողովի կողմից արձանագրված մի շարք խախտումների, թերությունների և թերացումների շարքում հատկանշական և հատկապես անընդունելի է Տ. Վահրամյանի կողմից իր հրամանով ինքն իրեն իր վարորդ ձևակերպելը և 2019-2020թթ. ժամանակահատվածում 1.411.200 ՀՀ դրամ վարձատրություն ստանալը։ Սա այն դեպքում, երբ ՀՀ կառավարության 07.07.2011թ. թիվ 992-Ն որոշմամբ ընկերության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»,- իր գրառման մեջ նշել է Սարգսյանը:

Հաջորդ պատճառը, ըստ Սարգսյանի, ՓԲԸ-ի կարիքների համար փոխկապակցված անձանցից՝ Գևորգ Վահրամյան ԱՁ-ից, ձեռք բերված հիմնական միջոցներն են՝ խախտելով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքների պահանջները, փոխկապակցված անձանց համար սահմանված օրենսդրական սահմանափակումներին ներկայացվող պահանջները:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը շեշտում է՝ Տիգրան Վահրամյանին աշխատանքից ազատելու մասին որոշումն ուղղված է ինստիտուտի գործունեության արդյունավետության բարձրացմանը, միջոցների ռացիոնալ օգտագործմանը, ինչպես նաև պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ որպես տվյալ ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ իրավունքների և շահերի պաշտպանությամբ։

Ըստ Սարգսյանի՝ արձանագրված խախտումների մասին տեղեկություններն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժ/պ Տիգրան Վահրամյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշել էր՝ ապրիլի 28-ին ստացել է բանավոր առաջարկ՝ գրել դիմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ կամ հեռացվել աշխատանքից՝ որպես վատ կառավարիչ՝ վերադասի՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի հրամանով։  Ըստ նրա, աշխատանքից ազատելու որոշման դրդապատճառների մասին իրեն տեղյակ չեն պահել։

«2018թ․ վերջից նշանակվել եմ ԿՖԲԳՀԻ տնօրենի պաշտոնակատար (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ՝ Օրբելի փողոց)։ Իմ ղեկավարությամբ 2.5 տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ, որը կարող են փաստել և՛ աշխատակիցները, և՛ հիվանդները։ Վերադաս ղեկավարության կողմից չեմ ստացել ոչ մի դիտողություն իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Բուժհիմնարկը 20 տարուց ավելի գտնվում է սեփականաշնորհման գործընթացում։ Պատճառի մասին զարմացած հարցիս հնչել է պատասխան, որ պարտավոր չէ տեղյակ պահել ինձ որոշման դրդապատճառների մասին։ Խնդրել եմ որոշակի ժամանակ առողջապահության ոլորտի և այլ պատասխանատու պաշտոնյաներից որոշակի պարզաբանումներ ստանալու համար։ Սակայն մինչ օրս ոչ մի պարզաբանում իմ ազատման և կազմակերպության հետագայի վերաբերյալ չեմ ստացել, այլ փոխարենը պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի հրամանով մայիսի 3-ից ազատվել եմ տնօրենի պաշտոնից՝ առանց նախնական գրավոր տեղեկացման և պատճառաբանության։

Գիտակցելով բուժհիմնարկի դերը առողջապահական համակարգում, հատկապես՝ պատերազմի հետևանքով վիրավորումներ ստացած զինծառայողների վերականգնողական տևական բուժման անհրաժեշտությունը, դիմել եմ և դիմելու եմ օրինականության վերականգնելու և իրականությունը պարզելու համար բոլոր հնարավոր օրինական քայլերին։ Ակնկալում եմ բուժհիմնարկի ճակատագրով հետաքրքրվածների աջակցությունը բուժհիմնարկի հետագայի և հնարավոր անդառնալի հետևանքները կանխելու համար»,- ասված էր նրա գրառման մեջ։

Նույն օրը Սարգսյանը արձագանքել էր Վահրամյանի գրառմանը՝ նշելով, որ այսօր հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Մերի Խաչատրյան

Տպել
1294 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց