ԳԹԿ-ն կհրապարակի գրականության ցանկերը, կլինեն որոշակի ուղեցույցներ. փոխնախարարը՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին

10/05/2021 schedule13:38

Կրթության ոլորտի պատասխանատուները վերանայել են մոտեցումները, եւ կամավոր ատեստավորման մասնակցել ցանկացող ուսուցիչների համար որոշակի հստակեցումներ եւ ուղեցույցներ կլինեն:

«Այս շաբաթվա ընթացքում գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից կոնկրետ առարկաների մասով կհրապարակվեն գրականության ցանկեր, ինչպես նաեւ կլինեն որոշակի ուղեցույցներ, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմել, թե ինչպիսի հարցեր եւ ինչպիսի պատասխաններ են ենթադրվելու գիտելիքների ստուգման  գործընթացում»,- կամավոր ատեստավորման գործընթացի մասին «Արմենպրեսում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը նշեց, որ գիտելիքների ստուգման բուն գործընթացը կիրականացվի սեպտեմբերին, եւ արդեն նոյեմբերից կունենանք հավելավճարներ ստացող ուսուցիչներ:

«Մենք օրական ստանում ենք շուրջ մեկ տասնյակ դիմումներ, եւ կարծում եմ, որ դեպի վերջին օրերը այս գործընթացն ավելի կմեծանա: Ակնկալում ենք 2000-ից ավելի դիմումներ եւ այդ պարագայում կանխատեսել ենք, որ 1500-ից ավելի ուսուցիչներ կկարողանան հաղթահարել քննությունը եւ ստանալ աշխատավարձի 30-50% հավելավճար»:

Փոխնախարարն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե արդյոք կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել փոխարինող կամ համատեղությամբ աշխատող ուսուցիչները.

«Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ փոխարինող ուսուցիչը ժամանակավոր է իրականացնում այդ գործընթացը եւ բնականաբար գիտելիքների ստուգման արդյունքում համապատասխան հավելավճար կկարողանա ստանալ միայն այն ժամանակահատվածի համար, որի համար նա կփոխարինի: Ըստ այդմ՝ մեր փոխարինող ուսուցիչները արդեն կարող են կողմնորոշվել՝ դիմե՞լ, թե՞ ոչ, եւ արդյո՞ք այդ ժամկետներում իրենց ներդրած ջանքը հավելյալ արդյունք իրենց համար կունենա, թե ոչ:

Ինչ վերաբերում է համատեղությամբ մի քանի դպրոցում աշխատող ուսուցիչներին, ապա նրանք կկարողանան դիմել իրենց հիմնական աշխատավայր հանդիսացող դպրոցից»,- ասաց նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել նաեւ բուհում եւ դպրոցում համատեղության կարգով աշխատող ուսուցիչները:

Փոխնախարարն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու է որոշվել հայոց լեզու եւ գրականություն առարկաների համար քննությունը կազմակերպել միայն հայոց լեզու առարկայի համար.

«Գիտելիքների ստուգումը կկազմակերպվի հայոց լեզու առարկայից՝ հաշվի առնելով գնահատման օբյեկտիվությունը պահպանելու անհրաժեշտությունը եւ այս իմաստով գրականության շատ ավելի բարդ ընթացակարգերը,-ասաց նա:

Ժաննա Անդրեասյանը շեշտեց նաեւ, որ կրթության նախարարությունը որեւէ կերպ չի հրապարակելու քննության արդյունքները:

«Մենք կարծում ենք, որ սա յուրաքանչյուր ուսուցչի գործն է՝ այդ տեղեկությունը կիսել կամ չկիսել իր կոլեգաների հետ, եւ կարծում եմ, որ մենք բոլորս պետք է շատ ուշադիր լինենք անձնական տվյալների պաշտպանության հարցին: Բնականաբար մենք մեր կողմից պահպանելու ենք այս մոտեցումը եւ որեւէ կերպ ինքներս որոշում չենք կայացնելու՝ մասնակցող ուսուցչի փոխարեն այդ տեղեկատվությունը հրապարակել: Սա մնալու է յուրաքանչյուր ուսուցչի որոշման դաշտում»,- ասաց նա:

Անդրադառնալով ուսուցիչներին հետաքրքրող այն հարցին, թե քննասենյակ կարո՞ղ են տանել հաշվիչներ, պարբերական աղյուսակ, փոխնախարարը պատասխանեց, որ ուսուցիչը քննասենյակում չի կարող ունենալ այլ իրեր, բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի եւ անցաթղթի:

Անդրադառնալով պարտադիր ատեստավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ շուրջ երկու տարվա դադարից հետո գործընթացը վերսկսվում է, որին մասնակցելու առաջնահերթություն կտրվի դեռեւս 2019  թվականին պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին:

««Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պետք է անցնի պարտադիր ատեստավորման գործընթաց, որն իրենից որեւէ գիտելիքների ստուգում չի ենթադրում, այլ իրականացվում է փաստաթղթային եղանակով:

Այս մասով նույնպես քայլեր իրականացվել են: Մասնավորապես՝ դպրոցները կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ներառել են ատեստավորման ենթակա ուսուցիչներին»,-ասաց փոխնախարարը:

Ժաննա Անդրեասյանը նշեց նաեւ, որ պարտադիր ատեստավորման պարագայում պարտադիր բաղադրիչ է վերապատրաստումը, եւ ի տարբերություն նախկին կարգի, երբ վերապատրաստումն իրականացնում էր Կրթության ազգային ինստիտուտը, այս տարի դրանք իրականացնելու են երաշխավորված կազմակերպությունները:

«Մենք ունենալու ենք բաց եւ մրցակցային դաշտ, երբ ուսուցիչներն են ընտրելու, թե որ կազմակերպության վերապատրաստմանը մասնակցեն: Ասեմ, որ արդեն իսկ հայտարարել ենք կազմակերպությունների համար մրցույթը՝ երաշխավորման ցանկի համար, ունենք  մի քանի տասնյակ դիմումներ կազմակերպություններից, որոնց  մեջ կան թե՛ դպրոցներ, թե՛ ուսուցչական կազմակերպություններ, թե՛ բուհեր, շատ են նաեւ մարզային կազմակերպությունները: Առաջիկայում ցանկը կհրապարկվի եւ արդեն իսկ կկարողանանք  սկսել վերապատրաստման գործընթացը»,- նշեց նա, ապա հավելեց.

«Մենք ձեւավորում ենք ցանկ, որը կարող է գործել 3 տարի՝ միաժամանակ մոնիթորինգի եւ գնահատման հստակ մեխանիզմների միջոցով կարողանալու ենք ամրագրել՝ արդյոք այդ կազմակերպությունների վերապատրաստումներից ինչպիսի արձագանքներ կան, արդյոք  դրա որակի,  կազմակերպման եւ այլ կոմպոնենտների մասով դժգոհություններ կան ուսուցիչների կողմից, թե՝ ոչ: Ըստ այդմ կարողանալու ենք արագ արձագանքել եւ բոլոր կասկածելի որակի դասընթացներին ու կազմակերպություններին դուրս թողնել ցանկից՝ թողնելով միայն որակյալ ու բարեխիղճ կազմակերպություններին»:

Փոխնախարարը նշեց նաեւ, որ ուսուցիչները հնարավորություն են ունենալու ինքնուրույն կուտակելու կրեդիտներ եւ ավտոմատ կերպով ատեստավորվել.

«Եթե ատեստավորումից առաջ՝ մեկ տարվա ընթացքում, երաշխավորած ցանկից որեւէ դասընթաց անցել են եւ ինքնուրույն, իրենց ակտիվ նախաձեռնությամբ հավաքել են ատեստավորման համար անհրաժեշտ առնվազն 9 կրեդիտը, կկարողանան նաեւ ավտոմատ կերպով ատեստավորվել»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց նաեւ, որ նախարարությունում քննարկում է պարտադիր ատեստավորումը հանելու, դրա փոխարեն՝ կամավոր ատեստավորումը պարտադիր դարձնելու հանգամանքը.

«Մենք պետք է հստակ կողմնորոշվենք՝ ուսուցիչների որ խմբի համար պետք է կիրառենք գիտելիքների ստուգման պահանջ,իսկ որ խմբի համար՝ կիրառենք մասնագիտական զարգացման բոլորովին այլ քաղաքականություն: Մինչեւ տարեվերջ կունենանք այս ընդհանուր մասնագիտական զարգացման հայեցակարգը, որը կբերի վերջնական որոշման»:

Կամավոր ատեստավորման գործընթացից մասնակցել ցանկացողները մինչեւ մայիս 31-ը կարող են դիմումը, տեղեկանքը եւ դիպլոմի պատճենն ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ՝ առձեռն: Նշենք, որ այս տարի ատեստավորումը անցկացվելու է 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ եւ երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: 

Հավելյալ վարձատրության իրավունք կստանան այն մանկավարժները, որոնք 80 տոկոս եւ ավելի արդյունք կապահովեն: 80-89 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ 90-100 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար 50 տոկոսի չափով: Այն ուսուցիչները, որոնք 60-79 տոկոս արդյունք կապահովեն, պարզապես կհամարվեն ատեստավորումն անցած, եւ նրանց աշխատավարձը կպահպանվի:

Կլինեն նաեւ ատեստավորումը չանցած ուսուցիչներ, եւ այդ դեպքում հնարավոր է՝ նրանք զրկվեն աշխատելու իրավունքից: Սա, սակայն, կլինի միայն այն դեպքում, երբ ատեստավորման ժամանակ 0-59 տոկոս արդյունք ունենան ու երկրորդ վերաատեստավորման ժամանակ եւս չկարողանան դրական արդյունք ապահովել: Առաջին անգամ ատեստավորումը չանցած ուսուցիչները մեկ տարի անց պարտադիր կվերաատեստավորվեն, իսկ արդեն երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցիչների դասավանդման իրավունքը կկասեցվի՝ մինչև իրենց հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8613 դիտում

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան