Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիր, ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա. նոր որոշում

Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ կանաչ անձնագիրը, այսուհետեւ մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով նոր նախագիծ:

«Այսինքն՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը եւ պատվաստման կանաչ անձնագիրը հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ: Պետք է ուշադրություն դարձնել, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է, եւ դեռ այլ երկրների քաղաքականությունը եւս փոփոխվում է ժամանակի ընթացքում: Պետք է ուշադիր լինել երկրից մեկնելու համար, պետք է նայել, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ դիտարկում են, որ որոշ երկրներ արդեն իսկ ունեն նման քաղաքականություն, որ պատվաստման հավաստագիրը հեշտացման, իսկ այնուհետեւ նաեւ սահմանը հատելու միակ թույլատրելի միջոցն է. փորձում են ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին զերծ պահել ավելորդ կատարվող հետազոտություններից եւ ֆինանսական միջոցներ ծախսելուց:

«Մենք նաեւ այլ փոփոխություն ենք մտցրել: Մինչեւ 1 տարեկան երեխաների՝ երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանել ենք: Ուսումնասիրություններ անելուց հետո հանգեցինք, որ մինչեւ 1 տարեկան երեխաներին զերծ պահենք: Եթե ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչեւ 1 տարեկան երեխան այլոց հետ չի շփվում, ու նրա թեստի արդյունքն էլ բացասական կլինի»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանը նշեց, որ, բացի այդ, ՊՇՌ թեստի արդյունք չունեցող եւ հրաժարվող քաղաքացիների մեկուսացման եւ հոսպիտալացման կարգերն են հստակեցրել:

Արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը 2 կողմ ունի, առաջինը՝ ՀՀ-ից մեկնող մեր քաղաքացիների մասին է. «Երբ նրանք պատվաստվում են եւ դրանից հետո են մեկնում, վերադառնալիս արդեն հավելյալ գործողություն անելու անհրաժեշտություն չեն ունենում: Սա կարեւոր է, այսինքն՝ շատ լավ կլինի, որ մեր քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն, որպեսզի վերադառնալիս արդեն որեւէ նախակորոնավիրուսային ռեժիմով մուտք գործեն մեր երկիր»:

Անդրադառնալով 2-րդ կողմին՝ Փաշինյանը նշեց, որ մեր զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է թույլ տալիս, եւ այս առումով կարեւոր է, որ հնարավորություն տան պատվաստված զբոսաշրջիկներին առանց հավելյալ ստուգումների մուտք գործել երկիր:

«Այստեղ, իհարկե, պետք է այդ տեղեկատվությունը տարածել: Բոլոր երկրներում էլ արդեն կան այդ էլեկտրոնային կանաչ անձնագրերը, եւ այս կարգավորումը պիտի վերաբերի նաեւ նրանց: Ուզում եմ արձանագրել նաեւ հետեւյալը, որ, ըստ էության, մենք հիմա կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ում կորոնավիրուսի 3-րդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ ժամանակը եւ դինամիկան բերում են այն համոզմունքին, որ իրենք բավականին լավ են կառավարել եւ կառավարում կորոնավիրուսի համավարակը. «Ես հիշում եմ, որ 2020 թվականի մայիսին, հունիսին, օգոստոսին մեզ ի ցույց էին դնում մի շարք երկրների օրինակներ եւ, մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծում մեր իրադրության շուրջ: Ես բոլոր այդ մարդկանց եւ մեր բոլոր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս տեսնել, թե 2020 թվականից հետո ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչեւ այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները ու տեսնել, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում»:

Փաշինյանը նշեց, որ ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից:

«Մենք այսօր ունենք 425 դեպք, որը փոքր թիվ չէ, բայց եթե նայում ենք վերջին 10 օրվա դինամիկայի մեջ, կարող ենք արձանագրել, որ կայունանում է վիճակը: Երեկ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ հիմա նորից հիվանդանոցները հետ են ծավալվում, եւ կարող եմ ասել, որ մենք այստեղ անհավատալի արագություններ ենք զարգացնում, թե ինչ արագությամբ ենք հիվանդանոցները ծավալում եւ հետ ծավալում»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ երեկվա դրությամբ ունեցել են 7100 պատվաստված:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատվաստման գործընթացն ունի առաջին հերթին առողջապահական նշանակություն, հետո՝ տնտեսական, քանի որ հատկապես զբոսաշրջության առումով հիմա հոսքերի վերաուղղորդում է տեղի ունենում. «Զբոսաշրջային հոսքերն ուղղվում են դեպի այն երկրներ, որտեղ բնակչության պատվաստման առավել բարձր մակարդակ կա: Ես ուրախ եմ արձանագրել, որ Կառավարության անդամների մեծ մասն արդեն պատվաստվել է, ընդ որում, պատվաստվել են մեր ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով: Հայաստանը պետք է շատ արագ ձեւով համալրի կանաչ երկրների ցանկը»:

Նա ընդգծեց՝ եթե պատվաստումը հասցնեն պատշաճ մակարդակի, մեր տնտեսական տեմպը ոչ միայն կպահպանվի, այլեւ կարագանա: Այս առումով վարչապետի պաշտոնակատարը հատկապես հույս հայտնեց, որ բիզնես հանրության ներկայացուցիչները կխրախուսեն աշխատողներին, որպեսզի կազմակերպված ձեւով ընկերություններում պատվաստում տեղի ունենա:

«Հատկապես հիմա առողջապահության նախարարությունը շրջիկ խմբեր է կազմակերպում, մեծ ձեռնարկությունները կարող են նախարարության հետ պայմանավորվել եւ գնան, տեղում իրականացնեն պատվաստումը:

Մենք հիմա մտածում ենք նաեւ, որ պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի՝ հյուրանոցների, ռեստորանների համար, թողարկենք պետական հատուկ տարբերանշաններ, որպեսզի, օրինակ, մուտքերի մոտ փակցված լինի, եւ զբոսաշրջիկները վստահ լինեն, որ աշխատակազմի մեծ մասը պատվաստված է, ու նրանք կարող են հանգիստ այդ ծառայությունից օգտվել, առանց մտավախություն ունենալու կորոնավիրուսով վարակվելուց»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա նշեց, որ այլ խթաններ նույնպես պետք է մտածեն, թե ինչպես շահագրգռել մեր քաղաքացիներին, որպեսզի պատվաստվեն. «Սա պետք է լինի առաջիկայում մեր ամենօրյա աշխատանքը նախարարություններում, գերատեսչություններում, ընկերություններում: Սա չափազանց կարեւոր առողջապահական, տնտեսական խնդիր է մեր երկիրն աշխարհի քարտեզի վրա ճիշտ դիրքավորելու առումով»:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կորոնավիրուսի թվերը նվազման միտում են ցույց տալիս, բայց դա պետք է դիտարկել ոչ թե զգոնության թուլացում, այլ՝ ոսկե պատուհան:

«Այս ընթացքը պետք է օգտագործենք՝ պաշտպանվելու հաջորդ հնարավոր ալիքներից: Կառավարությունը ջանք ու միջոց չի խնայել, որպեսզի հասանելի դարձնի մեր քաղաքացիներին: Պատվաստումներն իրականացվում են անվճար, կարող եք մոտենալ ցանկացած պոլիկլինիկա, ցանկացած ամբուլատորիա եւ պատվաստվել: Ունենք նաեւ շրջիկ խմբեր, որոնք տեղակայված են քաղաքում՝ Հյուսիսային պողոտայում, մոլերում: Քաղաքացուց միայն 10 րոպե ժամանակ է անհրաժեշտ եւ մի փոքր պատասխանատու մոտեցում, որովհետեւ ոչ միայն մեզ ենք պաշտպանում, այլեւ մեր հարազատներին, ծնողներին»,- նշեց Ավանեսյանը:

Տպել
1078 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը