Յուրաքանչյուր երիտասարդից է կախված իր համայնքի կյանքի որակն ու վերափոխումը․ Արա Խզմալյան

04/05/2021 schedule16:55

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել է վեց կազմակերպություն` մարզերում երիտասարդական մշակութային քաղաքականություն իրականացնելու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է դրամաշնորհային ծրագրերի, ընտրված հայտերի, ռազմավարական ուղղությունների, անելիքների և ակնկալիքների մասին:

Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծի մեկնարկը տրվել էր դեռևս 2020 թ.-ին,  սակայն համավարակով և պատերազմով պայմանավորված՝ գործընթացը կասեցվել է և կյանքի կկոչվի արդեն 2021 թ․-ին: Դրամաշնորհային ծրագրին դիմած մի քանի տասնյակ նախագծերից ընտրվել է 6-ը:

«Ընտրող հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելիս առաջնորդվել է փորձառուների և սկսնակների հավասարակշռությունը պահելու սկզբունքով.  այսինքն՝ մի դեպքում վստահ ենք, որ պետական հատկացումներն արդյունավետ կօգտագործվեն՝ փորձառության հիմքով, մյուս դեպքում՝ նոր ուժերին ակտիվանալու, գաղափարներ առաջ քաշելու հնարավորություն է տրվում»,- ասում է Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը վստահ է, որ այս ծրագիրը մշակույթի ապակենտրոնացման լավագույն քայլերից է: Այդուհանդերձ, խնդրի լուծման ընթացքը դանդաղում է մի քանի առաջնային հանգամանքների պատճառով․ համայնքներում բացակայում են ենթակառուցվածքները, կադրային քաղաքականությունը, համապատասխան միջավայրն ու ռեսուրսները, որոնք խոչընդոտում են անգամ ամենալավ գաղափարը կյանքի կոչելուն:

Ծրագիրը համապատասխանեցված է ժամանակակից երիտասարդների պահանջներին. ստեղծվող միջավայրերը չունեն հստակ ուղղվածություն, հարմարավետ են, թույլ են տալիս կրթվել այլ ձևաչափով և դրական, հանրօգուտ բովանդակություն ունեն:

Արա Խզմալյանն անդրադարձել է Վանաձորի մարզային գրադարանի մասնաճյուղում «Լոֆթ» կենտրոնի բացմանը: Ըստ նրա՝ կենտրոնը ոչ թե խաթարելու է գրադարանի գործունեությունը, այլ ընդհակառակը՝ կատարելագործելու է այն:

«Շատ հստակ պետք է արձանագրենք, որ հաճախ փակվում է այն, ինչն այլևս չի կարող ապրել, չի բավարարում երիտասարդի պահանջներին: Մտքի ու մշակույթի իրականությունը պետք է համապատասխանեն ու դառնան մրցակցային: Գրադարանները պարզապես գրքի պահոցների վերածելու փոխարեն ստեղծենք երիտասարդների համար մի միջավայր, որտեղ նրանք աննկատ ընդգրկվեն կրթության, մտքի աշխատանքի իրականություն,- մեկնաբանում է փոխնախարարը,- ծրագիրը նաև նախապաշարումներ հաղթահարելու լավ ազդակ է: Շատ մարզերում երիտասարդ տղան չի պատկերացնում, որ ինքը կարող է այցելել մի միջավայր, որտեղ ինքն իրեն թեյ կամ սուրճ կպատրաստի: Մարդիկ հայտնվում են ընկերական, ընտանեկան ջերմ մթնոլորտում՝ զուգահեռ կրթվելով կրթվողի համար աննկատ, չպարտադրված ճանապարհներով»:

Արա Խզմալյանի համոզմամբ՝ ծրագիրն իսկապես հիմնավորված է և սպասված, մեծ ներուժ ունի փոխելու համայնքներում ապրող երիտասարդների կենցաղը, ժամանցի որակը և ընդհանրապես կենցաղավարության ու շփումների մակարդակը:

Բոլոր առաջարկությունները եղել են հայտատուների կողմից։ ԿԳՄՍ նախարարությունը բովանդակային առումով որևէ միջամտություն չի արել։ Ինչպես փոխնախարարն է նշում, միայն համագործակցային մթնոլորտում որոշակի շտկումներ են արվել՝ ըստ առաջնահերթությունների: Հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, և ընտրվել են լավագույնները: Նպատակն է գնահատել և խրախուսել նախաձեռնողականությունը, ստեղծարար միտքը, կենցաղից, առօրյայից տարբեր կյանքով և իրականությամբ ապրելու ձգտումը:

«Համայնքում ապրող ստեղծարար ուժերը նայում են դեպի մայրաքաղաք: Նմանօրինակ մեխանիզմներով մենք պետք է ապահովենք նրանց ներկայությունը իրենց իսկ համայնքներում: Ծրագիրը կընդլայնի երիտասարդների կենսահայացքն ու աշխարհայացքը, և նրանք կհասկանան, որ յուրաքանչյուրից է կախված իր համայնքի կյանքի որակն ու վերափոխումը»,- համոզված է նախարարի տեղակալը:

Խոսքը եզրափակելով՝ Արա Խզմալյանը փաստում է, որ տարվա վերջին հնարավոր կլինի ավելի առարկայական խոսել արդյունքների մասին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահ է՝ բացահայտվելու են նոր կարող ուժեր, կլինեն նոր նախաձեռնություններ՝ ապագայում արդեն միջազգային դրամաշնորհների մասնակցելու հեռանկարով:

Տպել
986 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով