Երևան
12 °C
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այսօր ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը:
«Սա արվում է մի շարք հստակ պատճառներով. առաջին՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում Ադրբեջանում, եւս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտ կառույցը, որ Շուշիում մշտապես լինելու էր՝ բարձր եւ տեսանելի բոլոր հատվածներից, եւս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որեւէ կերպ հանդուրժել որեւէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,- ասաց Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մեջ միջազգային հանցագործությունների շարքում ավելացվել է նոր հանցագործություն, որ վերաբերում է ազգային, ռասայական, կրոնական կամ այլ պատճառով որեւիցե խմբի մշակութային արժեքների ոչնչացմանը: «Ուզում եմ տեղեկացնել իմ բոլոր գործընկերներին, որ ես նախատեսում եմ ե՛ւ բարեկամության խմբերի ղեկավարներին, ե՛ւ համաշխարհային հոգեւոր առաջնորդներին իրազեկել այս մասին, կոչ եմ անում, որ յուրաքանչյուրը կատարի այդ պարտավորությունը»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ սա նույն ձեռագիրն է, որ կիրառվեց Թուրքիայում, երբ Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի, նույն ձեռագիրն է, ինչ արվեց Ջուղայում:
Նա կոչ արեց ամեն կերպ համոզել միջազգային հանրությանը, որ վերջինս պետք է գործուն միջոցներ ձեռնարկի:
«Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, կարելի է որակել ռասիստական էթնիկ քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Եվ այլ բառ, քան բարբարոսություն, որակել հնարավոր չէ». իր հերթին գմբեթի քանդման թեմային անդրադառնալով՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ըստ Մակունցի՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունից տպավորություն է, որ այդ մարդիկ չունեն մշակութային պատմություն եւ հենց նման մոտեցմամբ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը: Մակունցի խոսքով՝ այս հարցը պետք է լինի միջազգային բոլոր կառույցների ուշադրության կենտրոնում: «Այս հարցը պետք է լինի նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուշադրության կենտրոնում հետագա լուծումների առումով»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս միացավ դատապարտումներին՝ ընդգծելով. «Այդ բարբարոսությունը եւ գերության մեջ կամ որեւէ այլ կարգավիճակում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը եւ շաբաթներ առաջ խայտառակ արմենոֆոբիկ պուրակի բացումը Բաքվում հերթական վկայությունն են, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, եւ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Սա է այն քաղաքականությունը եւ դիրքորոշումը, որ մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, ունենք, եւ այստեղ որեւէ փոփոխություն չկա»:
Իր խոսքի ավարտին Միրզոյանը ընդգծեց՝ պետք է միջազգային գործընկերների հետ սերտորեն աշխատել այս ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT