«Թվերի անկման փուլում ենք». Փաշինյանը բոլորին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի մեծ մասը նվիրեց կորոնավիրուսի պատվաստումներին: 

«Այսօր ես պատվաստվել եմ կնոջս հետ կորոնավիրուսի դեմ եւ ուզում եմ բոլորին կոչ անել պատվաստվել անպայման: Եվ Ազգային ժողովի պատգամավորներին էլ եմ խնդրում, որ պատվաստվեն, ընդ որում, լուսաբանեն այդ պատվաստման փաստը, որովհետեւ հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում, եւ կա մեծ հավանականություն, որ, ասենք, 2021 թվականի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների սահմանափակում կարող է մտցվել: Հիմա քննարկվում է, որոշում կկայացվի, թե ոչ, այս պահին դժվար է ասել, բայց մենք պետք է տեղյակ լինենք: Ինչու 2021-ի երկրորդ կեսից, որովհետեւ հիմա արդեն պատվաստանյութերի մատակարարումները կարգավորվում են, այսինքն՝ հասանելիությունը ընդլայնվում է, եւ պատվաստման ամբողջական ցիկլը ավարտելու համար անհրաժեշտ է մինչեւ 2 ամիս ժամանակ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հայտնեց նաեւ, որ մենք հիմա ունենք պատվաստանյութի բավական մեծ պաշար, ընդ որում, տարբեր տեսակի եւ ունենք հնարավորություն սկսելու լայնածավալ պատվաստումները:

«Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ թվերի անկման փուլում ենք, եւ եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, մենք կարող ենք արագ տեմպերով հաղթահարել համաճարակը: Ինչու է սա կարեւոր. ես խոսեցի ՀՀ քաղաքացիների՝ դեպի արտերկիր սահմանափակումների հնարավորության մասին, բայց միջազգային տուրիստական գործակալությունների համար որպես ուղղություն ակտիվացնելու համար կարեւոր չափանիշ է ընտրված, թե տվյալ երկրում պատվաստման ինչ մակարդակ է արձանագրվել»,- հավելեց վարչապետի թեկնածուն:

Տպել
370 դիտում

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա զոհ

Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը

«Նոյան» գործարանում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների տրամադրվել է ազդարարման 7 շչակ

Օրենքով կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ

Մհեր Գրիգորյանը Միացյալ Թագավորության դեսպանին ներկայացրել է Կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները

«Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված կրակի շիջման աշխատանքները դադարացվել են․ սահմանվել է հերթապահություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ

Իրանը պետք է շարունակի դիտարկել Հայաստանը որպես տարանցիկ երկիր, բեռների փոխադրումը կանգ չի առնելու. Սուրեն Պապիկյան

Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է 2 ականանետի ական

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում բացվել է բարեգործական խոհանոցային սրահ

Աշխատանքային քննարկում է անցկացվել աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

Հայաստանը և Եվրապոլը համաձայնագիր են ստորագրել. Եվրապոլ կգործուղվի կապի սպա (տեսանյութ)

«Աշխարհն առանց թափոնների». Երևանի 50 դպրոց սկսում է տեսակավորել թափոնները (տեսանյութ)

Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է, այլ ոչ թե ապահովել, որ բոլորը դառնան բուհի ուսանող․ Կարեն Թռչունյան

ԱՀԿ-ն կասեցրել է «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի գրանցման գործընթացը

Հայտնի են Golden Boy մրցանակի հավակնորդները. նրանք 40-ն են

Վերանորոգված «Շիրակ» օդանավակայանն այսօր կընդունի առաջին չվերթը. դեպի Եվրոպա ևս չվերթներ կիրականացվեն (լուսանկարներ)

ԵՄ աջակցությունը շարունակական կլինի․ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

Օրերս կշրջեմ համայնքի բնակավայրերում, մանրամասն կծանոթանամ խնդիրներին. Գեղարքունիքի մարզպետը՝ բնակիչների ակցիայի մասին

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը

Ովքեր են 2021 թվականի 100 ամենաազդեցիկ մարդիկ. Time-ը ցանկ է հրապարակել

ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ․ ԱԺ նախագահն ընդունել է դեսպանին

Քաղաքական ուժերը հրավիրվել են վիճակահանության. թիվ 31 ՏԸՀ-ն ավարտել է գրանցման գործընթացը

Շիրակի մարզպետը մեր ամենացանկալի թեկնածուն էր, ՔՊ-ն Գյումրիում ակտիվ քարոզարշավ կիրականացնի. Սուրեն Պապիկյան

Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կատարված և ընթացքի մեջ գտնվող ասֆալտապատմանը

Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Երևանում կայացել է ԵԱՏՄ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» խորհրդակցությունը

Ագարակի այգիներում մեկ ամիս է՝ ջուր չի հասնում, բերքը չքաղած՝ չորացել է. ՋՕԸ պետի խոսքով՝ փորձում են իրավիճակը փրկել

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում (լուսանկարներ)

Տրակտորի վարորդը ձերբակալվել է անչափահաս աղջկան վրաերթի ենթարկելու կասկածանքով

ԱԺ նախագահը բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց խնդիրը

Տարօրինակ է, որ շատերը, այդ թվում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել. Հռոմի պապ

Դատարանը կրկին մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանին կալանավորելու միջնորդությունը

Զոհված զինծառայողների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ (տեսանյութ)

ԱՀԿ-ն ահազանգում է՝ մինչև տարվա վերջ հասանելի կլինի պատվաստանյութերի 25 տոկոսը, քան կանխատեսվում էր