Նախադպրոցական կրթական ծառայությունները կլիցենզավորվեն

30/04/2021 schedule12:55

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով փոփոխություն կատարելու շարժառիթը, նշել է, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով՝ նախադպրոցական կրթական ծրագրերը և ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ-ում առկա են կազմակերպություններ, հիմնականում՝ զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայություններ (շուրջ 300 հաստատություններ):

«Այդ կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս և զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ, չեն ապահովում երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների և չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, ինչը երեխաներին նախապատրաստում է դպրոցին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Վերջինիս խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում՝ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ, օրինակ՝ տվյալ կենտրոնը չունի մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ:

«ԿԳՄՍ նախարարությունը չունի որևէ լծակ՝ օրենսդրության շրջանակում վերոնշյալ հարցերին պատշաճ լուծում տալու համար: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նախադպրոցական կրթության բնագավառում ունենալ պետական քաղաքականության միասնական չափանիշների և նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ: Այն նպատակ ունի նաև սահմանել լիցենզավորման պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ վերահսկման մեխանիզմներ և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշներ՝ բոլոր ուսումնական հաստատությունների համար: Միաժամանակ, կապահովվի պետտուրքերի գանձումը պետբյուջե՝ շուրջ 6 մլն դրամի չափով»,- փաստել է փոխնախարարը և հավելել, որ նախագծերի ընդունումը կնպաստի նաև նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը՝ էապես բարձրացնելով այդ համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

Նախադպրոցական կրթական ծրագրի և ծառայության իրականացման համար նախատեսվում է տրամադրել մեկ լիցենզիա: Պետական տուրքի չափ նախատեսվում է 20 հազար դրամ: Բոլոր գործող զարգացման կենտրոնների համար լիցենզավորման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:

Հարակից զեկուցումը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Նա կարևորել է ներկայացված փոփոխությունները՝ հորդորելով կողմ քվեարկել:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Տպել
212 դիտում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 2 ընտրատեղամասերի նախնական արդյունքները հայտնի են

Ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար պետք է հետագա պաշտոնավարման վերաբերյալ ազդանշան լինեն. Թորոսյան

Մալաթիա-Սեբաստիայի 7/07 ընտրատեղամասում ՔՊ-ն բացարձակ առաջատար է. նախնական

«Քաղաքացիական պայմանագիրն» Արմավիրում ստացել է ընտրողների ձայների 62.5%-ը. քաղաքապետը գրառում է արել

Ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրեական գործ. Դատախազություն

Քվեարկության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ 168 ընտրական տեղամասերի. ԿԸՀ

Արամուս համայնքի 28/20 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները հայտնի են

Հովտաշատ համայնքում ՔՊ-ն ստացել է 551 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 59

Էրեբունի վարչական շրջանի 10/16 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվել է. նախնական արդյունքները հայտնի են

Կենտրոնի 9/44 ընտրատեղամասի ձայների նախնական արդյունքները հայտնի են

Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի 3/3 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվել է

Շուռ են տվել ծաղկամանը, աթոռ շպրտել միմյանց վրա. վիճաբանություն և ծեծկռտուք 6/18 ընտրական տեղամասում (տեսանյութ)

ԿԸՀ-ն հրապարակեց 80 համայնքներում քվեարկության առաջին նախնական արդյունքները

Հայտնի են 13 այլ փոքր համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները

Ժամը 21:00-ի դրությամբ ստացվել եւ նախապատրաստվել է 66 նյութ. ստացվել է 2 քրեական գործ. ՔԿ

Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Հայտնի են տարբեր մարզերի ևս մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները

ՀԷՑ-ի իրավասությունից դուրս համակարգային խնդիր է եղել. infocom.am

Հայտնի են Նիզամիում ընտրության նախնական արդյունքները

Շուռնուխում «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթանակ է տարել. նախնական

Հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն

Լոռու 12 փոքր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները հայտնի են

Համատարած հոսանքազրկումներ ՀՀ մարզերում. ընթացքի մեջ է քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը

Ամփոփվել են մի քանի եզդիական համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները

Երեւանի 10/15 տեղամասում քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից ավելին

Շիրակի մարզի 4 ընտրատարածքների ընտրական ընդհանուր պատկերը ժամը 20:00-ի դրությամբ

Հայտնի են Սյունիքի մարզի 6 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական տվյալները

Հայտնի են Ալավերդու Դեբեդ թաղամասում և Կաճաճկուտում քվեարկության արդյունքները

Ծաղկաշատում ընտրողների 60 տոկոսը քվեարկել է ՔՊ-ի օգտին

Հայտնի են Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ընտրության արդյունքները

Լարված իրավիճակ Երևանի 9/21 տեղամասում. Դանիել Իոաննիսյանին դուրս հրավիրեցին տեղամասից

Տորֆավանում քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն բացահայտ առաջատար է

Ոստիկանությունն ուսումնասիրում է Էրեբունի վարչական շրջանում կարմիր բերետավորների մասնակցությամբ միջադեպի տեսանյութը

Չհրկիզվող բաց պահարան Բասենում, գետնին թափված քվեաթերթիկներ Հովիտում

Կրակոցներ ու վիճաբանություն Ազատաշենում՝ պատգամավորի թեկնածուի, նրա որդու, հանձնաժողովի անդամների մասնակցությամբ. ՔԿ

Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ հոսանքազրկվել են. Արեն Մկրտչյան

Քվեարկությունն ավարտված է. Հայաստանում փակվել են բոլոր ընտրական տեղամասերը

Մարդիկ լավ տեղեկացված են, հեռուստացույց են նայում, հետեւում են ֆեյսբուքին եւ հարցեր չեն առաջանում. հանձնաժողովի նախագահ

Քվեաթերթիկը դուրս է բերել՝ կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարին փոխանցելու համար. հարուցվել են քրգործեր