Երևան
12 °C
Սյունիքի մարզ-Ադրբեջան սահմանին սահմանային շուրջ մեկ կիլոմետրանոց շերտ պետք է ձեւավորվի, որն այժմ չկա: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը:
Նա սրանով է բացատրում սահմանին սադրանքների առկայությունը՝ ըստ էության չբացառելով, որ մինչ այսպիսի գոտի չձեւավորվի՝ սահմանը անվտանգ չի լինի:
Իսկ որպեսզի այդպիսի շերտ ձեւավորվի, գեներալ-լեյտենանտի համոզմամբ՝ պետք է իրավիճակը հանդարտվի, երկու կողմերը քննարկեն դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը: ԱԱԾ պաշտոնյան տեղեկացրեց, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում ձեւավորված հանձնաժողովն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիային վերաբերող հարցերը։ Բայց որպեսզի այն քննարկվի նաեւ հարեւան պետության հետ՝ պետք է մթնոլորտը հանդարտվի:
«Պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում, երբ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը հանդարտվի, հնարավորություն ստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այդ ժամանակ կմոտենանք դելիմիտացիայի, դեմարկացիայի, եւ ավելի հստակ կլինի մեր սահմանը, սահմանային ինժեներական կառույցները»,- ասաց Մելքոնյանը:
Ըստ նրա՝ սահմանային շերտում պետք է մշտական բնակչություն չլինի: Բայց մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ մարդիկ սահմանային գծի մոտ են բնակվում:
ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որն ուղղակի ոնց կար, այնպես էլ կա: Փոխարենը, սակայն, այդ բնագիծը պետք է համապատասխանեցվի սահմանների պաշտպանությանը:
Հարցին՝ չեզոք գոտու հա՞րց պետք է լուծվի, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Սահմանային շերտի՝ երկու կողմից, որտեղ շփումը բացառվի, առավել եւս բնակիչների եւ հակառակ կողմի զինվորների միջեւ»:
Մեկ այլ հարցին, թե ի՞նչ տարածքի հաշվին է լինելու այդ շերտը՝ չեզոք գոտին, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «էդ կիլոմետրանոց շերտը ամեն մի պետություն իրա տարածքի հաշվին է անում, հարեւան տարածքի հաշվին այդ շերտը չեն կառուցում: Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք՝ մեր տարածքում»:
Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստի ընթացքում, որտեղ եւս այս թեմային անդրադարձ եղավ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը ԱԱԾ տնօրենի տեղակալին այսպիսի հարց ուղղեց.
«Սյունիքում սահմանն ինչպե՞ս է ապահովվում։ Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց է, թուրքն է, մենք ենք․․․անհասկանալի վիճակ է։ Ժողովրդի անվտանգություն ինչպե՞ս եք ապահովելու, մինչեւ հստակ սահմանը գծվի։ Պարզ ասեմ՝ թաքցնելու բան չկա, այնտեղ ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանի։ Պետք է մի հատ նման դեպք լինի, նոր մտածե՞նք»:
Ստեփան Մելքոնյանը տեղեկացրեց, որ Սյունիքի սահմանին ծառայում են ՀՀ սահմանապահ զորքերը․ «Սահմանային բնագիծը դեռ վերջնական դելիմիտացիա իրականացված չէ, եւ հակառակորդի կողմից նույն իրավիճակն է, նրանց մոտ էլ դեռ այդ ամբողջ օրենսդրական մասով կանոնակարգված չէ: Այստեղ շատ դեպքերում հարցեր են ծագում, որ օպերատիվ միջամտություն է անհրաժեշտ եւ տեղում հարցերի կարգավորում», - արձագանքեց Մելքոնյանը՝ հավելելով, որ այնտեղ ռուսական սահմանապահ զորքերի հենակետեր կան, եւ համատեղ են գործում, եթե կոնֆլիկտային վիճակներ են լինում։
Սասուն Միքայելյանը ընդգծեց՝ ապրիլի 15-ին 2 ժամից ավելի կանգնած է եղել Սյունիքի մարզի նոր ձեւավորվող պետական սահմանին եւ չի հանդիպել ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի սահմանապահների։ Միքայելյանը մտավախություն հայտնեց, որ այնտեղից ցանկացած պահի կարող են մարդ գողանալ:
Միքայելյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ այդ խնդիրների մասին խոսում է՝ հարցը կարգավորելու համար, եւ պետք չէ իր խոսքում տողատակեր փնտրել.
«Խոսելով ես ոչ թե իմ կուսակցությանը վնաս եմ տալիս, այլ օգուտ, պիտի կարգավորվի, մենք էս վիճակից պիտի դուրս գանք, թե չէ անիմաստ է այս ամենը»,- շեշտեց ԵԿՄ նախագահը:
«Ինչքան նրանք կարան տանեն, այնքան էլ մենք կարանք տանենք»,- մարդ գողանալու վերաբերյալ Միքայելյանի դիտարկմանը արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով, որ մեզ համար հրադադարի ռեժիմի պահպանումը ամենակարեւոր խնդիրն է, եւ դրա հետ կապված բոլոր դետալները պետք է հստակ լինեն, իսկ մտահգությունները պետք է չեզոքացվեն:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը, մասնավորապես անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին, որը տեղ-տեղ անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքով, հայտարարեց՝ հայկական կողմը մտադիր է լիարժեք հսկողություն սահմանել՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
«21 կմ-ոց վիճահարույց ճանապարհի հետ կապված վերջին օրերին խստացվել են վերակարգերի տեղակայման վայրերը, նաեւ ներկա պահին քննարկում ենք տեխնիկական միջոցներով ողջ հատվածը հսկողության տակ առնելը, որպեսզի չլինի գոնե մեկ մետր չվերահսկվող տարածք։ Հիմնականում իրականացնելու ենք տեխնիկական միջոցներով։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանք ենք անում»,- ասաց Մարալչյանը:
ԱԱԾ պաշտոնյաները այսօր ԱԺ-ում էին՝ մասնակցելու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Քննարկվող հարցը վերաբերում էր ՀՀ պետական սահմանին առանց թույլտվության տեսանկարահանող սարքերով տեսանկարահանումն արգելելուն: Այնտեղ տեսանկարահանումներն այսուհետեւ կարգելվեն, եթե Կառավարության կողմից ներկայացված նախագիծն առաջիկայում ԱԺ լիագումար նիստում ընդունվի:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն տվեց: ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Պետական սահմանի մասին» օրենքի փոփոխությունները ներկայացնելիս ասաց, որ սահմանին տեսանկարահանում իրականացնելու արգելքը պայմանավորված է սահմանի պահպանության հնարավոր խոցելի դեպքերով։ Նա տեղեկացրեց, որ օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների նկարահանումները նման սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
«Բացի այդ, շատացել են ԱԹՍ-ների միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը։ Որոշակի սահմանափակումներ կիրառելու համար վարչապետի հանձնարարականի հիման վրա ԱԱԾ-ն առաջարկում է լրացնել օրենքը եւ սահմանային շերտ մտած անձանց արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել ԱԹՍ-ներ, տեսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտի ինժեներական կառույցները, սահմանապահ զորքերի շինությունները, դիտաաշտարակները, տրանսպորտային միջոցները»,- տեղեկացրեց Ստեփան Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ օրինագիծը մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել մինչեւ վերջին պատերազմը եւ կապված չէ ԱԱԾ-ի այն հայտարարության հետ, որ Սյունիքի սահմանամերձ հատվածում ԶԼՄ-ները պետք է նկարահանումներ անեն ԱԱԾ-ի թույլտվությամբ։
Հ. Գ. ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը այսօր անդրադարձավ նաեւ Մեղրիի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի հայտարարություններին: Ասաց՝ դրա մասին խոսք չկա եւ չի կարող լինել: Ըստ գեներալի՝ կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ միջանցք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով, ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT