Թուրքիայի սահմանի բացման հարց Կառավարության օրակարգում առայժմ չկա. Վահան Քերոբյան

Թուրքիայի սահմանի բացման հարց Կառավարության օրակարգում առայժմ չկա։ Փոխարենը Կառավարությունը մտադիր է երկարացնել թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։  

«Դուք գիտեք, որ մենք երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, եւ, ըստ ամենայնի, ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը։ Այսինքն՝ կարեւոր չէ, թե երբ է ներմուծվել, միեւնույն է, սահմանափակելու ենք վաճառքը եւս, որովհետեւ որոշակի զարտուղի ճանապարհներով, միեւնույն է, կարողանում են ներկրել»,- ասաց Քերոբյանը։

Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները, նրա համոզմամբ, չեն կարող լինել միակողմանի, դրանք պետք է լինեն սիմետրիկ։

«Երբ որ քաղաքական մակարդակով կկայացվի քաղաքական հարաբերությունները վերականգնելու սիմետրիկ որոշում, այդ ժամանակ մենք կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունը, ինչքան հնարավոր է, պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից»,- ասաց Քերոբյանը։

Անդրադառնալով նախարարության մարզային կառույցների՝ արդեն նախկին աշխատակիցների օպտիմալացման խնդրին՝ Քերոբյանն ասաց, որ իրենց գործունեության ընթացքում փորձում են լինել, ինչքան հնարավոր է, արդյունավետ, որ ստեղծեն բարձր արժեք: Նախարարության բոլոր կառույցներում փոփոխություններ են արվում․ որոշ բաժիններ, որոնք արդիական չեն, փակվում են, որոշ բաժիններ ստեղծվում են:

Նշենք, որ այդ աշխատակիցներն այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում:

«Այս պահին մեր ջանքերն ուղղված են գյուղատնտեսության արտադրողականությունը բարձրացնելուն: Մենք մեծ ջանք ենք ներդրում՝ գյուղերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի մարդիկ դատապարտված չլինեն միայն գյուղատնտեսությամբ զբաղվել, այլ ունենան այլ գործերով զբաղվելու հնարավորություններ: Օրինակ՝ երեկ այցելել եմ Արմավիր գյուղ, որտեղ մի ներդրող մեծ ջրային պարկ է ստեղծում, եւ 160 հոգի աշխատանք են ունենալու»,- նշեց Քերոբյանը:

Անդրադառնալով օպտիմալացման արդյունքում աշխատակիցների դժգոհություններին՝ Քերոբյանն ասաց, որ իրենց նպատակը այն չէ, որ աշխատատեղերը քչացնեն, հակառակը՝ ամեն ինչ անում են, որ աշխատատեղերը կտրուկ շատանան. «Շատ ենք խոսում, որ պետք է տնտեսության արտադրողականությունը բարձրացնել, եւ դա ոչ պակաս ձեւով վերաբերում է պետական համակարգին: Իհարկե, կարելի է ոչինչ չանել եւ ասել՝ ստատուս քվոն ոնց կա, տենց շարունակվի, բայց դա մեր երկրին չի տանի զգալի առաջընթացի, որն անձամբ իմ պլանների մեջ չի մտնում: Ես եկել եմ աշխատելու, որ, ինչքան հնարավոր է, արագ մեր երկիրը զարգանա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45288 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը