Վարչապետն այսօր մեկնում է Կազան. հայտնի է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: 

Վարչապետի պաշտոնակատարը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Коммерсант-ը գրում է, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը արդեն ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՏՄ) նիստին: Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, Վոլգայի դաշնային օկրուգում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր Իգոր Կոմարովը:

ԵԱՏՄ-ն տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: Դիտորդ պետությունների կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան:

Կազանում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ինտեգրված համակարգի՝ տարածքի և աշխարհատեղեկատվական ապրանքների և ծառայությունների արտադրության և տրամադրման միջպետական ծրագրի իրականացումը՝ հիմնվելով Երկրի հեռավարման տվյալների ազգային աղբյուրների վրա»:

Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև տիեզերական ծառայությունների ոլորտում համագործակցության հեռանկարները, էլեկտրոնային առևտրի զարգացման միջոցառումները և կհաստատեն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025 թվականը»:

ԵՏՀ կայքից էլ հայտնում են, որ ապրիլի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է կայացրել ստեղծել աշխատանքային խումբ՝ սպառողների պաշտպանության և ապրանքների ու ծառայությունների որակի ապահովման ոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ գործողությունների ծրագիր մշակելու համար:

Աշխատանքային խմբում կներառվեն Միության երկրների, այդ թվում՝ Հայաստանի սպառողների պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ գործողությունների ծրագրի նախապատրաստումը նախատեսված է մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններով: Ծրագրի հիմնական նպատակն է ԵԱՏՄ-ում ստեղծել արդյունավետ մեխանիզմ՝ սպառողների պաշտպանության ոլորտում համակարգված քաղաքականություն վարելու և նրանց հավասար իրավական պաշտպանության սկզբունքը կյանքի կոչելու համար:

Ծրագրի նախագծի նախապատրաստումը նախատեսվում է ավարտել 2021 թվականի վերջին: Փաստաթղթի ընդունումը նախատեսվում է 2022 թվականին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28750 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին