Բուլղարիան 6 ռուսների կասկածում է երկրի զինապահեստների պայթյուններին մասնակցություն ունենալու մեջ

Բուլղարիայի դատախազությունն այսօր հայտարարել է, որ կապ է տեսնում զենքի պահեստներում և գործարաններում տեղի ունեցած չորս պայթյունների և գործարար Էմիլիան Գեբրևի թունավորման փորձերի միջև: Անցյալ տարի պաշտոնական Սոֆիան հիշյալ թունավորման համար Ռուսաստանի երեք քաղաքացիների էր մեղադրել՝  նրանց կասկածելով հետախուզական ծառայություններումում աշխատելու մեջ: Այժմ խոսքն այն մասին է, որ կասկածվող 6 ռուսները Բուլղարիայում են եղել, երբ տեղի են ունեցել պայթյունները:

BBC-ն գրում է, որ զենքի պահեստներում 4 պայթյունները  տեղի են ունեցել 2011-ի նոյեմբերից մինչև 2020 թվականները: Ինչպես ասուլիսում հայտարարել է Բուլղարիայի գլխավոր դատախազի ներկայացուցիչ Սիիկա Միլևան, այդ պայթյունների և Բուլղարիայի քաղաքացիների, այդ թվում `գործարար Գեբրոնին թունավորելու փորձերի, ինչպես նաև այլ պետությունների տարածքում կատարված նմանատիպ  ծանր հանցագործությունների միջև նմանություններ կան:

Ապրիլի 17-ին էլ Չեխիայի իշխանություններն էին հայտարարել, որ Ռուսաստանի քաղաքացիները կասկածվում են Չեխիայում զենքի պահեստներում տեղի ունեցած պայթյուններին մասնակցության մեջ: Բուլղարիայի դատախազության ներկայացուցիչը հայտնել են, որ միջազգային համագործակցության միջոցով կապեր են հաստատվում Չեխիայի իրավապահ մարմինների հետ համատեղ հետաքննություն անցկացնելու համար:

Անցյալ տարվա փետրվարին Բուլղարիան անվանական նշեց Ռուսաստանի երեք քաղաքացիներին, որոնք հեռակա կարգով մեղադրվում էին գործարար Գեբրևին,  նրա որդուն՝ Քրիստո Գեբրևին և նրանց ընկերության տնօրենին թունավորելու փորձի մեջ: Այժմ Միլևան կրկին հայտարարել է, որ 3 ռուսները «մեծ հավանականությամբ կապված են ԿՀՎ-ի հետ»:

Դատախազության տվյալներով ՝ 2015 թվականի ապրիլի 28-ից մայիսի 4-ը նրանք Սոֆիայում փորձել են թունավորել Գեբրևին չպարզված նյութով տոքսիկ թունավորմամբ, որը, ըստ բուլղարական լրատվամիջոցների, ամենայն հավանականությամբ կարող էր լինել «Նովիչոկ» խմբի թունանյութ:

Առաջին պայթյունը Բուլղարիայի տարածքում տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 17-ին Դոլնի դոլ գյուղի մոտակայքում `պայթել է «EMKO» ընկերությանը պատկանող պահեստ: Սա Գեբրևին պատկանող ընկերությունն է: Ոչնչացվել է այն զինամթերքը, որը նախատեսվում էր մատակարարել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Զինամթերթը նույնպես պատկանում էր գործարարին:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականին Իհանովո գյուղի մոտակայքում: Պայթել է  « ՎՄԶ-Սոպոտ» պետական գործարանի պահեստը: Ոչնչացված ապրանքներից մի քանիսը EMKO- ի սեփականությունն էին:

Երրորդ պայթյունը որոտացել է նույն թվականին նույն «ՎՄԶ-Սոպոտ» գործարանում: Ավելի ուշ Սոֆիայում հրդեհ է բռնկվել Հատուկ տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ ապացույցներ էին պահվում պայթյունների գործով: Հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը դիտավորյալ հրկիզում է եղել:

Չորրորդ դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարի Միգլիզ քաղաքում, որտեղ պայթել էր Արսենալի գործարանի պայթուցիկ նյութերի պահեստը: Բոլոր 4 դեպքերում էլ կան ընդհանուր հատկանիշներ, որոնք նրանց առանձնացնում են Բուլղարիայում երբևէ տեղի ունեցած նման այլ դեպքերից: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազը:

Միևնույն ժամանակ, պայթյունների կոնկրետ պատճառները դեռ վերջնական պարզված չեն:

Մեկնաբանելով Բուլղարիայի դատախազության հայտարարությունը, թե 6 ռուսներ կասկածվում են զենքի պահեստներում տեղի ունեցած պայթյուններին մասնակցության մեջ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրավիրել է  Եվրամիության ուշադրությունն ու հայտարարել, թե ԵՄ-ն, այնուամենայնիվ, պետք է հոգ տանի Չեխիայում և Բուլղարիայում տիրող իրավիճակի մասին:

«Եվրամիությունը պետք է պատասխանի մեր կողմից տրված հարցին, թե որքանով է կարողանում վերահսկել իր անդամների կողմից զենքի առևտրի ոլորտում տարբեր փաստաթղթերով նախատեսված պարտավորությունների կատարումը», - մեջբերել է Լավրովի մեկնաբանությունը TACC-ը:

«Օրինակ, ես հենց հիմա միանգամից հիշեցի, որ պարոն Գեբրևը կամ նրա աշխատակիցները հայտարարել էին, որ Չեխիայի պահեստներում ոչ մի հակահրթիռային ական չի պահվում»:

Ինչպես ավելի վաղ գրել էր The News York Times-ը, Գեբրևը  խոստովանել է, որ Չեխիայում 2014-ին պայթյուն է տեղի ունեցել մի պահեստում, որտեղ նա պահում էր Ուկրաինայի համար նախատեսված զինամթերք:

 «Իրադարձությունների ժամանակագրությունը 10 տարի է կազմում: Պարզվում է ՝ կամ բուլղարական կողմը ոչինչ չգիտեր կամ միայն հիմա, երբ Չեխիան հիշել է 2014-ի իրադարձությունները, որոշել է գերազանցել նաև չեխերին», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:  Նա իր մեկնաբանությունը ավարտել է կիսակատակով. «Լավ է, որ չի հայտարարվում, թե մենք ենք սպանել  նախկին դուքս Ֆերդինանդին, բայց, ըստ ամենայնի, հնարավոր է առաջիկայում դա էլ պարզվի»:

Ի դեպ, բուլղարական կողմը, ըստ ՌԴ գերատեսչության,  դեսպանությանը չի տեղեկացրել պայթյունների հետաքննության մասին, որում կասկածվում են ռուսաստանցիներ:

Տպել
1146 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց