Պարզ ջուրը պղտորել. կրթօջախների աշխատակիցները հերքում են, թե գալիք ընտրության պատրվակով իրենց ոստիկանություն են կանչել

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և այլ աշխատակիցների, կանչում են ոստիկանության բաժիններ, պահում նրանց մինչ ուշ գիշեր, նվաստացնում: Այդ ամենը նախկին պաշտոնյան որակում  է՝ որպես «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ:

«Ուրեմն մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ-որ շինծու գործով: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ: Ստորև ներկայացված փաստաթղթում պարզ երևում է, որ քաղաքապետարանին հանձնարարվում է ոստիկանության կողմից ապահովել գրության մեջ նշված մարդկանց վերաբերվող փաստաթղթերը, իսկ նշված մարդկանց բանավոր կանչում են, 10-յակներով տեղավորում են (լցնում են) մի սենյակում ու այդպես նվաստացնելով՝ իբր թե քննություն են իրականացնում»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում եւ տեղադրել ոչ լավ ընթեռնելի մի փաստաթուղթ՝ որպես իր խոսքերի հիմնավորում:

Գրառման հեղինակը քաղաքապետին մեղադրում է, թե «այդ գործելաոճն իրականցվում է քվեներ ապահովելու համար»:

Նախկին թաղապետի հրապարակած փաստաթուղթը թեեւ դժվար ընթեռնելի է, բայց երևում է, որ ոստիկանությունը քաղաքապետարանին խնդրում է տրամադրել փաստաթղթում նշված կրթական հաստատություններում 2015-2020 թթ.-ին պայմանագրային հիմունքներով աշխատող մի խումբ անձանց (հիմնականում հավաքարար, պահակ, լաբորանտ) աշխատանքային պայմանագրերի պատճենները, նշված ժամանակահատվածում հաճախելիությունների եւ բացակայությունների տարբերության ցուցակները, տրամադրված աշխատավարձերի ցուցակները, աշխատավարձի տրամադրման ընթացակարգերը (առձեռն, անկանխիկ) աշխատանքային գործերի պատճենները:

Միաժամանակ խնդրում են նաեւ ապահովել նշված ոլորտի համակարգող աշխատակցի ներկայությունը ոստիկանություն: Նկատենք, որ փաստաթղթում ոչինչ նշված չէ գրության մեջ հիշատակված աշխատակիցներին Ոստիկանություն հրավիրելու մասին:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ռուսլան Բաղդասարյանի արած մեկնաբանությունը պարզապես անհեթեթություն որակեց՝ նշելով, որ այն հանրությանը մոլորության մեջ գցելու պարզունակ ապատեղեկատվություն է:

«Այդ գնահատականները՝ իբր նախընտրական գործընթացների հետ կապված, բնականաբար անհեթեթություն են: Բավական է ուղղակի տեսնել, թե այդ հրապարակված փաստաթուղթը ինչ ամսաթվով է թվագրված: Գրությունը 2021 թվականի փետրվարին է ոստիկանությունից քաղաքապետարան ուղարկվել, իսկ փետրվարին արտահերթ ընտրությունների հետ կապված հայտարարություն, քաղաքական որոշում հանրապետության ղեկավարության կողմից չի եղել: Այս իմաստով՝ դա անհեթեթություն է նույնիսկ ժամանակագրակական առումով: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը, Ոստիկանությունը, բնականաբար, քաղաքապետարանին ոչինչ չի հանձնարարել, այլ խնդրել է ինչ-որ քրեական գործի շրջանակներում տվյալներ տրամադրել: Դա քաղաքապետարանի եւ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության շատ բնականոն օրինակ է: Իսկ թե ինչ քրեական գործ է, ինչ հանգամանքներ են այնտեղ քննվում, բնականաբար ես իրավասու չեմ նման տեղեկություն տրամադրել,- ասաց նա եւ հավելեց.

«Իսկ թե ինչու է վարչական շրջանի նախկին ղեկավարը, ֆեյսբուքյան օգտատերը այդպիսի պարզունակ ապատեղեկատվություն տարածում՝ փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը, կարող ենք ենթադրել՝ ընդամենը վերհիշելով մամուլում արված պաշտոնական հաղորդագրությունները, համայնքային միջոցների վատնման կամ յուրացման հետ կապված նրա մասնակցությունը, եւ կարող ենք ենթադրել այդ պարզունակ ապատեղեկատվությունը տարածելու դրդապատճառները»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ գրությունը փետրվարի 17-ին է գրված եղել, որտեղ նշված է, որ ոստիկանություն ներկայանա քաղաքապետարանի համապատասխան մասնագետը պարզաբանումների համար, քանի որ տեղեկություններ են եղել, որ տվյալ ուսումնական հաստատություններում տարբեր տեսակի չարաշահումներ են տեղի ունեցել: Պարզաբանումների արդյունքում՝ փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ («Յուրացնելը կամ վատնելը») եւ 325-րդ («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») հոդվածներով, եւ բոլորն ուղարկվել են քննչական կոմիտե՝ նախաքննության:

Ոստիկանություն նշեցին նաեւ, որ դա ներքին գրագրություն է, եւ ոստիկանությունը իր գործողությունների ընթացքում բոլոր մարմիններից կարող է պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն ուղարկել:

Թաղապետի հրապարակած լղոզված փաստաթղթից գտանք որոշ աշխատակիցների տվյալներ եւ փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք նրանք ներկայացել են Ոստիկանություն, եւ չլինի թե իսկապես այնտեղ «նախընտրական բացատրական աշխատանքներ» են տարվել իրենց հետ:

Պարզվեց՝ նրանցից ոմանք նույնիսկ մոռացել էին այդ գործերի մասին:  

Թիվ 10 դպրոցի գրադարանավարուհին մեզ հետ զրույցում նշեց, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի մեկնաբանությունը պարզ ջուրը պղտորել է նշանակում. այն ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը:

«Ինձ ոչ ոք ոստիկանություն չի կանչել, եւ դա ընտրությունների հետ բացարձակ կապ չունի: Ընդամենը դպրոցից փաստաթուղթ են ուզել, դպրոցն էլ ներկայացրել է, որ ես եղել եմ հերթական արձակուրդի մեջ եւ բացակայել եմ երկրից: Ընդամենը ստուգվում էր՝ ես այդ օրերին աշխատավարձ ստացել եմ, թե ոչ»,- ասաց նա:

Թիվ 61 դպրոցի լաբորանտը եւս նշեց, որ ոստիկանություն չի ներկայացել, իրեն տնօրենն է տեղեկացրել գրության մասին: Պատճառը եւս քաղաքից երկար ժամանակով բացակայելն էր:

Թիվ 9 մանկապարտեզի նախկին պահակն էլ նշեց, որ Ոստիկանություն ներկայացել է տնօրենի հետ միասին, սակայն հարցաքննվել է միայն տնօրենը: Պատճառը կրկին քաղաքից իր բացակայությունն էր:

«Ընտրությունների մասին ոչ մի բան չի եղել էնտեղ: Ես նախապես դիմում էի ներկայացրել, որ պետք է բացակայեմ քաղաքից, թույլտվություն էի խնդրել, որ այդ ընթացքում հայրս աշխատանքի գնա իմ փոխարեն: Դրանք էին ճշտում»,- նշեց նա:

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2019 թվականին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2465 դիտում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված

Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի

Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան

Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա

Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն

Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո

Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն

Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին

Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP

Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին

Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան

Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան

ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ

Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում

Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել

Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է