Միանձնյա որոշում չէր. Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում բետոնի փոխարեն ասֆալտ կլինի. Պապիկյան

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ծրագրից շեղված, բետոնի փոխարեն՝ ասֆալտ, բայց՝ աշխատանքի բարձր որակի վստահ սպասումով. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում, մեկնարկեցին ասֆալտապատման լայնածավալ աշխատանքները: Կապալառուն խնդիր չունի, փորձաքննության արդյունքը եղել է բավարար:

Հիմնական աշխատանքին զուգահեռ կապալառուն պարտավորվել է Գյումրի-Երևան մայրուղու այդ հատվածը դարձնել հնարավորինս երթևեկելի:

Տեղում աշխատանքներին ծանոթացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ:

Ինչո՞ւ ասֆալտ, ոչ թե բետոն: Նախարարն ասաց՝ պատճառը նախկին տրանշների բետոնապատված հատվածներում ծագած խնդիրների փաստերով հարուցված քրեական գործերն են, որոնք վիճարկվում են դատական ատյաններում:

«Կան բազմաթիվ քրեական գործեր, որոնց մեջ էական դերակատարում ունի գործող բետոնի որակի հարցը, այսինքն՝ Հայաստանում առկա քարային հիմքը, ցեմենտն ու այլ կոմպոնենտներ չեն համապատասխանում ստանդարտներին, որը առաջադրել է բանկը:

Սա մեր գերատեսչության միանձնյա որոշումը չէ, երկար քննարկումներից հետո հանձնաժողովը որոշում է ընդունել անցում կատարել ասֆալտ-բետոնյա ծածկի, որը տալու է արագություն: Գնի փոփոխություն այս պահին գրեթե չունենք, բայց խնդիրն այստեղ էժան գին ունենալը չէր, այլ արագություն ու որակ ունենալը»,- ասաց Պապիկյանը:

Հստակ արձանագրվեց, որ մինչև սեպտեմբեր պատրաստ է լինելու Տրանշ 3-ի 46 կմ երկարությամբ Թալին-Գյումրի ասֆալտապատ հատվածը: Նախարարի գնահատմամբ՝ այս հատվածը ծրագրի ամենաէական մասն է, դեպի Գյումրի ճանապարհի կառուցումը կենսական նշանակության կարևոր ենթակառուցվածք է ինչպես տնտեսական, այնպես էլ զբոսաշրջության նկատառումներով:

Զուգահեռ նախարարությունն աշխատանքներ է տանում Տրանշ 2-ի շինաշխատանքների հնարավոր վերսկսման ուղղությամբ: Իսպանացի գործընկերների հետ են բանակցում:

«Տրանս 2-ում ճանապարհի շինարարության շարունակությունը պայմանավորված է այդ քրեական գործերի ճակատագրով: Քանի դեռ փորձաքննությունը չի ավարտվել, մենք աշխատանք անել չենք կարող, քանի որ խնդիր կհարուցենք ոչ միայն քննչական մարմինների, այլ հենց մեզ համար: Քննարկում կա իսպանացի գործընկերների հետ, հնարավորության դեպքում կստեղծվեն երաշխիքներ, որ շինարարությունը հետագայում շարունակվի: Բայց 8 կմ-ոց հատվածի մրցույթը մենք նախապատրաստում ենք, շուտով կունենանք, դա Ագարակ բնակավայրի հատվածը շրջանցող ճանապարհն է, մնացածի մասով 1-2 ամսից կունենանք դիրքորոշում»,- տեղեկացրեց նախարարը:

Ներկա պահին չի քննարկվում նաև դեպի Բավրա իրականացվելիք շինաշխատանքների հնարավորությունը: ՏԿԵ նախարարի մեկնաբանմամբ՝ դեռ պետք է հասկանան դրա նպատակահարմարությունը, նաև ամեն ինչ կախված է հանգամանքից՝ արդյոք վրացի գործընկերները այդ հատվածում նման որակի ճանապարհ նախատեսո՞ւմ են, թե՞ ոչ: «Սա մի քիչ գլոբալ խնդիր է»,- ասաց Պապիկյանը:

Կառավարությունը խնդիր է դրել ոչ միայն ավարտել Տրանշ 2-ի, Տրանշ 3-ի, այլ Տրանշ 4-ի, ինչու չէ, նաեւ՝ 5-ի աշխատանքները:

Թե Շիրակի մարզում ինչ այլ աշխատանքներ են նախատեսվում, Պապիկյանն այսօր չմանրամասնեց, ասաց՝ առաջիկայում երկօրյա այցով լինելու է մարզերում, նաև Շիրակ կգա, կխոսի, կամփոփի արածն ու չարածը, կունենա իր եռամյա աշխատանքի գնահատականը:

«Կգամ, կհանդիպենք բնակիչների հետ, համայնքապետերի հետ, կշփվենք, կքննարկենք կատարավածն ու չարածը: Սա յուրօրինակ հաշվետվություն կլինի առաջիկա պրոցեսներից առաջ, որպեսզի չխառնվի քաղաքականության հետ, այսինքն՝ քարոզարշավի հետ»,- լրագրողների հետ զրույցը եզրափակեց նախարարը:

Տպել
6553 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել