Երևան
12 °C
Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը, որը արժանացել է «Օսկար» կինոմրցանակին «Հայր» (the Father, 2020) ֆիլմում տղամարդկային լավագույն դերի համար, չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը՝ դա բացատրելով նրանով, որ կորոնավիրուսից պատվաստվելուց հետո ընտանիքի հետ մեկնել է Ուելս՝ «երկար արձակուրդի»:
Կարճ տեսաուղերձ հղելով՝ դերասանը խոստովանել է, որ այդ մրցանակն իր համար եղել է անսպասելի: «Ես հիմա իմ հայրենի Ուելսում եմ եւ 83 տարեկանում չէի սպասում ստանալ այդ մրցանակը, իրականում չէի սպասում»,- ասել է ընտանիքի հետ հանգստի մեջ գտնվող Էնթոնին, որը ծնվել է 1937 թվականին Ուելսի Պորտ Թոլբոտ քաղաքում:
Հոփքինսը շնորհակալություն է հայտնել Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիային, որը մրցանակը հանձնել է, ինչպես նաեւ նշել իր գործընկեր Չեդվիկ Բոուզմանին: Ամերիկացի դերասանը հետմահու առաջադրվել է նույն կատեգորիայում, ինչ Հոփքինսը, Մա Ռեյնիի «Սեւ հատակ» (2020) ֆիլմում գլխավոր դերի համար: Բոուզմանը նախորդ տարվա օգոստոսին 43 տարեկանում մահացել է հաստ աղիքի քաղցկեղից։ «Ես շատ շնորհակալ եմ ակադեմիային: Ես նաեւ ցանկանում եմ մեծ հարգանք հայտնել Չեդվիկ Բոուզմանին, որը շատ վաղ է հեռացել մեզանից»,- ասել է Հոփքինսը, ում համար այս «Օսկարը» երկրորդն է դարձել իր կարիերայում: 1992 թվականին առաջին արձանիկը նրան բերել է պրոֆեսոր-դասախոսի դերը «Գառների լռությունը» ֆիլմում:
«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ես իսկապես չէի սպասում այս ամենին, ես ինձ զգում եմ արտասովոր, սա հատուկ պատիվ է ինձ համար»,- ասել է Հոփքինսը:
Ավելի վաղ՝ մարտին էլ, այդ նույն դերի համար Հոփքինսը արժանացել էր բրիտանական կինոյի եւ հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) մրցանակին «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում: Նշենք, որ Հոփքինսը դարձել է ամենատարեց դերասանը, որն արժանացել է հեղինակավոր «Օսկար»-ի:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT