Անցկացվել են ռազմամասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև համագործակցության շրջանակում համայնքային մի շարք աշխատակիցներ ռազմամասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագրի այս փուլը փորձնական է: Առաջիկայում երկու կառույցների միջև նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում, ինչն էլ հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել տարբեր ուղղություններով:

Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը՝ համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը նշել է, որ նման դասընթացների կազմակերպումը հնարավորություն է տալիս համալրել ռազմական գործին տիրապետող պատրաստված քաղաքացիների շարքը:

«Մենք կարողացանք իրականացնել այն գաղափարը, որն ի սկզբանե դրվել էր և քննարկվել էր քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ: Այս համագործակցությունը շարունակական է, և վստահ եմ, որ մենք կընդլայնենք մասնակիցների ցանկը, ու դասընթացներին մասնակցելու հնարավորություն կստանան ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ վարչական շրջանների աշխատակիցները: Վերջին պատերազմը ցույց տվեց, որ մեր հասարակությունը, հատկապես պաշտոնատար անձինք, պետք է պատրաստ լինեն ոչ միայն մասնակցելու, այլև ղեկավարելու մարտական գործողությունները»,- նշել է Խաչատուր Խաչատրյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն իր հերթին նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել համատեղ ծրագրերի արդյունավետ կյանքի կոչմանը:

«Մենք ոչ թե անցանք խոսքից գործի, այլ գործն արդեն իրականացրել ենք: Երկշաբաթյա դասընթացների արդյունքում մեր աշխատակիցները հնարավորություն ունեցան մարտավարական նոր գիտելիքներ ստանալ, վերհիշել ծառայության ընթացքում ձեռքբերած հմտությունները, ինչպես նաև ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին: Այս առումով համալսարանն իսկապես տեխնիկական և գիտական մեծ բազա ունի»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանն ու ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռազմական բուհին համագործակցության համար:

Ռազմամասնագիտական վերապատրաստման դասընթացներն ավարտած Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հանձնվել են հավաստագրեր:

Տպել
723 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց