Հրաժարականից հետո, որպես վարչապետի պաշտոնակատար, պաշտոնավարումը շարունակելու սահմանադրական արգելք չկա. Վարդանյան

«Ով մտածում է, որ վարչապետի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարող պաշտոնավարել, ես այդ հարցի պատասխանն ունեմ՝ կարող է»: Այսօր ԱԺ-ում հայտարարեց Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Վարդանյանը վստահեցրեց՝ որևիցե սահմանադրական արգելք չկա, որ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո նույն անձը շարունակի պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար.

«Սահմանափակում, արգելք չկա: Շատ երկրներում, երբ վարչապետը, կառավարությունը հրաժարականի դիմում է ներկայացնում, երկրի ինքնիշխանը ՝ կլինի դա միապետը կամ նախագահը, հանձնարարում է վարչապետին և նախարարներին կատարել պարտականությունները՝ մինչև նոր կառավարության ձևավորումը: Սա ձևավորված պրակտիկա է՝ բավականին շատ երկրներում առկա: Եվ ես խոչընդոտ չեմ տեսնում: Համենայնդեպս սահմանադրական որևիցե արգելք՝ հրաժարականից հետո շարունակել պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում, չկա»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հայտարարությանը, որում Փաշինյանը նշում է, որ, իրավաբանների պնդմամբ, վարչապետի հրաժարականի դեպքում չի կարող լինել վարչապետի պաշտոնակատարը նույն մարդը, Վարդանյանն ասաց.

«Ես չգիտեմ, թե 2018-ին ինչ իրավաբանների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը: Բացի դրանից՝ 2018-ին իրավիճակը մի փոքր այլ էր, նաև պետք է հաշվի առնենք, որ վարչապետի հրաժարականը սոսկ հրաժարական չէ, այն անհրաժեշտ է, որ ԱԺ-ն իրավական ուժով արձակվի»:

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ընդդիմությունը իր վարչապետի թեկնածուին կառաջադրի, պատգամավորն ասաց.

«Երբ դեռ ուղղակի իրավաբան էի, կարծում էի, որ ամենախորամանկ մարդիկ իրավաբաններն են: Քաղաքականության մեջ մտնելով՝ հասկացա, որ իրավաբաններն ամենամիամիտն են: Այնպես որ ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց կան որոշակի պայմանավորվածություններ, կան որոշակի բարոյականության սահմաններ, հուսամ, որ կան և հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա: Դա կնշանակի, որ քաղաքական ուժերը չեն ցանկանում երկրում կայունություն լինի»,- նշեց Վարդանյանը:

Ավելի ուշ Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ եւս անդրադարձավ վարչապետի պաշտոնավարմանը: Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Թեև այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելու հարցին (տեսանյութը՝ մեկնաբանություններում), այդուհանդերձ, կարևոր եմ համարում վերստին ընդգծել այն՝ նշելով հետևյալը․
Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելը համապատասխանում է Սահմանադրության տառին եւ ոգուն։ Այս թեմայով հայտնի շրջանակների հայտարարությունները իրականությունից հեռու են ու կրում են սադրիչ բնույթ:
Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու օրը:
Միաժամանակ, Սահմանադրության նույն հոդվածը հստակ շեշտադրում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ընդ որում, Կառավարության անդամների մասով Սահմանադրությունը որևէ տարբերակում չի նախատեսել, իսկ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության անդամ է նաև վարչապետը:
Հետևաբար վարչապետի հրաժարականի և, որպես հետևանք, Կառավարության հրաժարականի պարագայում՝ վարչապետը, որպես Կառավարության անդամ, ոչ միայն կարող է, այլ անգամ պարտավոր է շարունակել կատարել վարչապետի պարտականությունները: Հորդորում ենք «շահագրգիռ ուժերին» զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ կենտրոնանալ բովանդակային քարոզարշավ կազմակերպելու վրա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3608 դիտում

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը

Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան

Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը

«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին

Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին

Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները

Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել

Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած