Երևան
12 °C
«Հայկական ժամանակի» խմբագրության էլեկտրոնային փոստով ստացված մի նամակում հեղինակը հայտնում է, որ աշխատանքից հեռացվում են «Հայփոստի» մեծ թվով աշխատակիցներ: Խոսքը 200-300 հոգու մասին է: Ըստ նամակի՝ պատճառաբանվում է, թե նրանք չեն հաղթահարել ընկերությունում անցկացված գիտելիքների ստուգման (թեստային առաջադրանքներ) նվազագույն շեմը: Մեզ ահազանգողը նշում է, որ նույնիսկ ուռուցքով հիվանդ միայնակ մորը չեն խնայել, հեռացրել են աշխատանքից:
Ըստ նամակագրի՝ թեստերում ներառված են եղել ոչ մասնագիտական հարցեր, որոնց մասին աշխատակիցներին նախապես տեղյակ չի պահվել:
«Հայփոստ» ՓԲԸ-ից, սակայն, հերքում են 200-300 աշխատողի ազատման մասին տեղեկությունը, նշում, որ այն իրականությանը չի համապատասխանում. «Հայփոստ»-ը չի նախատեսել եւ չի նախատեսում աշխատակիցների ազատում»: Նշվում է, որ ատեստավորման արդյունքները դեռ հայտնի չեն: Դրանից հետո է միայն հնարավոր պարզել, թե աշխատակիցների որ մասն է հաղթահարել այն եւ որ մասը չի վաստակել անհրաժեշտ նվազագույն միավորը:
Մեր գրավոր հարցմանը, թե քանի՞ աշխատակից է ոչ բավարար արդյունք գրանցելուց հետո ազատվելու վերջին ատեստավորումից հետո «Հայփոստ» ՓԲԸ-ից պատասխանել են. «Ընկերությունում անցկացված գիտելիքների հերթական ստուգման (ատեստավորման) ոչ բավարար արդյունք ունեցող եւ ազատման ենթակա աշխատակիցների տվյալները ընկերության կողմից դեռ չեն ամփոփվել, ուստի քանակի մասին հայտնել չեն կարող:
Նկատենք՝ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք եւ ավելի քան 3000 աշխատակից:
Հետաքրքրվել էինք՝ ի՞նչ թեստավորման մասին է խոսքը: Արդյոք դա պարբերաբա՞ր է արվում, ինչքա՞ն ժամանակը մեկ, ի՞նչ հարցեր են հիմնականում ընդգրկված: Արդյոք վերոնշյալ ոչ մասնագիտական հարցերի մասին հայտարարությունը նորությո՞ւն է եղել ու առաջին անգամ էր:
Մեզ պատասխանել են, որ «Հայփոստի» կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընկերությունը պարբերաբար անցկացնում է ատեստավորում՝ թեստերի միջոցով աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու նպատակով: Թե կոնկրետ ինչ պարբերականությամբ է ատեստավորումն իրականացվում, «Հայփոստ»-ից չեն մանրամասնում: Սակայն վստահեցնում են, որ թեստերում ընդգրկվում են բացառապես այն հարցերը, որոնք թույլ են տալիս գնահատել աշխատողի մասնագիտական ունակությունների մակարդակը։
Մանրամասնելով գիտելիքների ստուգման (ատեստավորման) գործընթացը՝ հայտնել են, որ դրանք ենթադրում են մի քանի փուլեր: Նախ, բոլոր աշխատողները գրավոր կարգով իրազեկվում են իրենց աշխատանքային պարտականությունները կազմող ներքին կանոնակարգերի մասին: Աշխատակիցները պարբերաբար եւ բոլոր թեմաների վերաբերյալ անցնում են ուսուցման գործընթաց, որը կազմակերպվում է ընկերության կողմից համապատասխան հարմարեցված ուսուցման կենտրոնում կամ հեռավար կարգով:
Ուսուցման գործընթացներին հաջորդում է գիտելիքների ստուգման գործընթացը, որի շրջանակում աշխատողները նախապես տեղեկացվում են գիտելիքների ստուգման օրվա, վայրի եւ ժամանակի մասին, եւ վերջիններիս տրամադրվում է գիտելիքների ստուգման թեմաներն ու նյութերը:
Նաեւ հայտնում են, որ գիտելիքների ստուգման գործընթացն արձանագրվում եւ տեսաձայնագրվում է: Գիտելիքների ստուգման գործընթացի արդյունքներով՝ 70-79 տոկոս հավաքած աշխատակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու երկրորդ փուլին, իսկ մինչեւ 70 տոկոս հավաքած աշխատողների հետ հետագա աշխատանքի հարցերը քննարկվում ու լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Մինչեւ 70 տոկոս արդյունքի պարագայում աշխատողը հնարավորություն չի ունենա պատշաճորեն կատարելու իր աշխատանքային պարտավորությունները և իրականացնելու հաճախորդների սպասարկում:
«Ցանկանում ենք եւս մեկ անգամ նշել, որ ոչ մասնագիտական եւ աշխատակցի կողմից կատարվող գործառույթների հետ կապ չունեցող հարցեր թեստերում չեն ընդգրկվում։ Ամեն հերթական ատեստավորման համար կազմվող հարցաշարերը ընդգրկում են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների եւ սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումներով պայմանավորված, այդ պահի դրությամբ ընկերությունում գործող համապատասխան ընթացակարգերից բխող հարցեր»,- հավելել են ընկերությունից:
Մեզ ահազանգող քաղաքացին նաեւ նշել էր, թե «Beeline»-ի նախկին աշխատակիցներն են ընդունվելու «Հայփոստի» ազատված աշխատակիցների փոխարեն: «Հայփոստ»-ից պատասխանել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ընկերության այն աշխատակիցների տեղերը, որոնք ազատվում են այս կամ այն պատճառով, համալրվում են ընդհանուր հիմունքներով՝ ընկերության թափուր հաստիքների մասին հայտարարագրմամբ՝ մրցութային կարգով։ Թափուր հաստիքների մասին հայտարարությունները հրապարակվում են «Հայփոստի» կայքէջում, սոցիալական ցանցերում եւ այլ հարթակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատախազությունը ներկայացրել է 2025-ին պետությանը և համայնքներին վերադարձված անշարժ գույքերը՝ ըստ մարզերի
Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ
Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները
Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել
Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին
Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է
Աբու Դաբիում հանդիպել են ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը. տեսանյութ
Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ
Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը
Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը
Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է
ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերությունները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ
Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ
Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ
Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը
Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ
Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը
«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն
Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT