Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. միջազգային ԶԼՄ-ներ

Օսմանյան կայսրությունում մոտ 1,5 միլիոն հայ խաղաղ բնակչության սպանությունից ավելի քան մեկ դար անց ԱՄՆ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել, որ այդ ոճրագործությունները ցեղասպան գործողություն են: Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին պարբերաբար հոդվածներ են հրապարակվում միջազգային մամուլում:

The New York Times-ը, հղում անելով Բայդենի վարչակազմում իր աղբյուրին, գրում է,որ Հայոց ցեղասպանության մասին Բայդենը պատրաստվում է խոսել ցեղասպանության 106-րդ տարելիցի իր ուղերձում:

Հոդվածում նշվում է՝ ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները հայտնում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ մեկ դար առաջ տեղի ունեցած գործողությունները ցեղասպանություն են եղել: Այս քայլը կազդարարի ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակայությանը՝ չնայած Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները ռիսկի ենթարկելու հեռանկարին: Այսպիսով, ըստ NYT-ի, Բայդենը կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ Հայոց ցեղասպանություն եզրույթը կիրառած առաջին նախագահը՝ չնայած Ռոնալդ Ռեյգանը հիշատակել էր ցեղասպանության մասին 1981 թ. գրավոր հայտարարության մեջ: Բացի այդ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների Պալատը և Սենատը 2019 թ. հաստատել են եզրույթի կիրառումը, որպեսզի այն դառնա ԱՄՆ արտաքին քաղաքականության հարց:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հրաժարվել է այս հարցի շուրջ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ-ի վարչակազմն այս թեմայով բավական ասելիք կունենա:

CNN-ը ևս, իր աղբյուրներին հղում անելով, գրում է, որ Բայդենը շաբաթ օրը պաշտոնական հայտարարության մեջ ճանաչելու է ցեղասպանությունը:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ ամիսներ առաջ դեռևս նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնառությանը:

Նույնաբովանդակ հոդված է հրապարակել նաև Reuters-ը՝ նշելով. «Ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհում տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ, իր հայտարարության մեջ Բայդենն ամենայն հավանականությամբ օգտագործելու է «Ցեղասպանություն» եզրույթը»:

Բոլոր լրատվամիջոցներն էլ նշում են, որ այդ քայլը կունենա ԱՄՆ-ի համար բացասական հետևանքներ: Մասնավորապես՝ լարվելու են հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ունենալով այլ արտաքին քաղաքական հետևանքներ:

Հիշեցնենք՝ ավելի քան մեկ ամիս է՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ նախագահ Բայդենից պահանջելով ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 

Ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։

Հատկանշական է, որ նախորդ ամիս նույն պահանջով երկկուսակցական ստորագրահավաք է նախաձեռնվել նաև ԱՄՆ Սենատում առանցքային՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ, որին միացել էին 38 սենատորներ։

Կոնգրեսական Ադամ Շիֆն էլ օրերս տեղեկացրել էր, որ ինքը միացել է 100 կոնգրեսականներին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Շիֆը կրկին հիշեցրել է, որ դեռևս նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր կոտրել «ամոթալի լռությունը» եւ լինել առաջին գործող նախագահը, որը կընդունի Հայոց ցեղասպանությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2289 դիտում

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով