ՀՀ պատմության մեջ մարտ ամսին երբեք այդքան գրանցված աշխատատեղ չի եղել. վարչապետ

Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել եւ կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին մենք եկամուտ ու աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա խնդրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին մանրամասներ ներկայացնել այդ մասին:

ՊԵԿ նախագահն ասաց, որ 2021-ի մարտին նախորդ տարվա համեմատ հարկման բազա ունեցող աշխատատեղերը ավելացել են 2500-ով:

«Հաշվի առնելով նախորդ տարվա մարտ ամսից համավարակի առկայությունն ու դրա հնարավոր ազդեցությունը՝ համեմատական վերլուծություններ արվել են նաեւ 2019-ի համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: 2019-ի մարտ ամսվա համեմատ աշխատատեղերի քանակն ավելի է 38 հազարով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ, ու այդ ցուցանիշը 2020-ի համեմատ ավելի է 7.5 մլրդ-ով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 մլրդ-ով»,- ներկայացրեց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ միջին հարկման բազան կազմել է շուրջ 211 հազար 500 դրամ, որը 2020-ի համեմատ ավելի է շուրջ 12 հազար դրամով, իսկ 2019-ի համեմատ՝ շուրջ 28 հազարով:

«Ավելի է հաշվարկվել նաեւ եկամտային հարկը ե՛ւ 2020-ի, ե՛ւ 2019-ի համեմատ՝ համապատասխանաբար 0.5 մլրդ եւ 1.3 մլրդ դրամի չափով»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ սրանք նո՞ր բացված աշխատատեղեր են, թե՞ ստվերից դուրս եկող աշխատատեղեր են. «Ուզում եմ նաեւ թվերի հավաստիության խնդրին անդրադառնալ: Այս թվերը ձեւավորվում են գործատուների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա, եւ խոսքն այն աշխատատեղերի մասին է, որոնցում աշխատավարձ է վճարվել, եկամտային հարկ է հաշվառվել եւ հաշվետվություններով ներկայացվել է կամ վճարվել է կամ կվճարվի»:

Արձագանքելով Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ թվերի հավաստիության առումով կասկածելն անմտություն է. «Մենք որոշակի վերլուծություն արել ենք, այդ զանգվածի մեջ կա ստվերից դուրս եկած հատված, բնականաբար: Բայց նաեւ ապրիլ ամսին 2019-ի համեմատ ապրանքաշրջանառության եւ գործարքների քանակով ունի 20-ից 22 տոկոս աճ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առեւտրաշրջանառության առումով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա որոշակի. «Դա էլ է վերլուծության նյութ, թե ինչքանով է գնաճը նպաստել շրջանառության աճին: Այս պահին նման վերլուծություն ունե՞նք»:

ՊԵԿ նախագահն ի պատասխան՝ հայտնեց, որ գնաճի գործոնը կա այստեղ, ուղղակի ապրիլ ամսվա ցուցանիշները դեռեւս հրապարակված չեն, եւ այս պահին վերլուծություն չեն կարող անել, երբ հրապարակվի, համապատասխան վերլուծություն կիրականացվի:

Վարչապետն ասաց, որ ապրիլի առաջին 15 օրվա ընթացքում, ըստ ՊԵԿ նախագահի ներկայացրած տեղեկանքի, ՀԴՄ կտրոնների թիվը մոտավորապես 4 մլն հատով ավելացել է: «Ես աշխատեղերի հետ կապված ուզում եմ ասել, որ բացարձակ թիվը շուրջ 622 հազար է: Առաջին անգամ գրանցված աշխատատեղերի 600 հազարի շեմը մենք հաղթահարել ենք 2019 թվականի մայիսին: Դրանից առաջ երբեք Հայաստանում գրանցված 600 հազար աշխատատեղ չի եղել: 2021-ի մարտին 2018 թվականի մարտի նկատմամբ ունենք 85 հազար 38 աշխատատեղի տարբերություն»,- նշեց վարչապետը:

Նա, դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, հարցրեց՝ սրանք 100 տոկոս ստվերից դուրս եկած աշխատատեղե՞ր են, թե՞ կան նաեւ նոր ստեղծվող աշխատատեղեր:

Քերոբյանն ասաց. «Պարոն վարչապետ, մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ինչքան ստվերից դուրս են գալիս, կան տնտեսվարողներ, որ ստվեր էլ են գնում: Սա տնտեսական աճի հետեւանք է: Իհարկե, անցած տարվա մարտին կորոնավիրուսի պատճառով դեռ աշխատատեղեր չէին կրճատվել, բայց աճի տեմպը մի փոքր կոտրվել էր: Եթե այս տեմպերով գնանք, ապրիլ ամսվա համար կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ ընդհանուր ՀՀ պատմության մեջ: Կարծում եմ՝ այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ աշխատատեղերի շուկան ամբողջությամբ վերականգնվել է, եւ անհամբեր սպասում ենք մյուս շաբաթ Վիճակագրական կոմիտեի տվյալներին, որ տեսնենք, թե ինչ արդյունքներ ունենք ՀՆԱ-ի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի առումով»:

Վարչապետը նշեց, որ եթե ճիշտ է հասկանում, ամիսը ամսվա հետ է համեմատվում, եւ մարտ ամսվա համար ունեն բացարձակ ռեկորդ, ՀՀ պատմության մեջ մարտ ամսին երբեք այդքան գրանցված աշխատատեղ չի եղել:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին ասաց, որ այսօրվա թվերը վկայում են այն մասին, որ կորոնավիրուսի 5-րդ, 18-րդ եւ 21-րդ միջոցառումներով մի ֆոն են ապահովել, որը հնարավորություն է տվել մարտ ամսին այսպիսի տվյալներ ստանալ:

«Ես վստահ եմ, որ մեր միջոցառումները, որոնք միտված են եղել աշխատատեղերը պահպանելուն եւ այդ ընթացքն անցնելուն, արդյունավետ են, հակառակ դեպքում չէինք կարող մարտին այս թվերն ունենալ: Սա իմ համոզմունքն է, բայց կարծում եմ նաեւ՝ վերլուծության արդյունքներում կգանք այս նույն եզրահանգմանը»,- ընդգծեց Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1566 դիտում

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին