Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

21/04/2021 schedule20:18

Ապրիլի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տնտեսության և կառավարման ոլորտներում ԵՄ-ի ցուցաբերած շարունակական ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև ընդգծել մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դերը հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետի գրասենյակը:

«Խոսելով  տնտեսական միջնաժամկետ վերականգնման և զարգացման ծրագրերի մասին՝ փոխվարչապետն ասել է, որ դրանք պետք է խթանեն երկրի մրցունակությունը՝ նորարարական, տեխնոլոգիական և կայուն զարգացման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելով:

Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում կողմերը անդրադարձել են երեք խոշոր ուղղությունների՝ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին, թվայնացման և նորարարության հարցերին: Հանրային կառավարման բարեփոխումները դիտելով որպես կառավարության առաջնահերթություն՝ Տիգրան Ավինյանը կարևորել է այս ուղղությամբ ԵՄ-ի հետ սերտ աշխատանքը:

Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ նա հայտնել է, որ կառավարությունը պետական ծառայությունների մատուցման միասնական համակարգի ներդրման հարցում էական առաջընթաց ունի: Ռազմավարական պլանավորման, ծառայությունների մատուցման, քաղաքացիական ծառայության և պետական ինստիտուտներում հիմնարար փոփոխությունների հարցում փոխվարչապետը կարևոր պայման է համարել նորարարությունն ու ստեղծարարությունը:

Հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցությամբ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերը: Այս համատեքստում փոխվարչապետը առանձնացրել է հանրային տրանսպորտի համակարգի, ճանապարհների բարեկարգման և ավիացիոն անվտանգության ոլորտները:

Անդրադարձ է կատարվել համագործակցությանը Էներգետիկ անվտանգության ու վերականգնվող էներգիայի բնագավառներում: Կարևորվել է կլիմայի փոփոխության մարտահրավերին արդյունավետ դիմակայելու և առկա ռեսուրսների կենտրոնացման ու ճիշտ կառավարման համար քաղաքականության մշակումը: Քննարկվել են նաև «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական փոխանակման մեխանիզմի շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1125 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե