Ռոմանոս Պետրոսյանը Ջոն Քերիի գլխավորած կլոր սեղանի ժամանակ բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի մասին

21/04/2021 schedule19:42

ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ հանձնակատար Ջոն Քերիի անձնական հրավերով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է այսօր կայացած նախարարական կլոր սեղանին։ Միջոցառումը նախորդում էր ապրիլի 22-ին կայանալիք առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, որը նախաձեռնվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից՝ ի նշան ԱՄՆ նոր վարչակազմի պատրաստակամությանը միանալու կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարին։ 

Նախարարությունը տեղեկացնում է, որ կլոր սեղանին մասնակցում էին շուրջ 60 երկրի նախարարներ։

Հայաստանի ընտրությունը՝ որպես մասնակից երկիրի, պայմանավորված է կլիմայական բանակցություններում ունեցած նշանակալի ավանդով և երկրի կողմից նախաձեռնված ակտիվ գործողություններով՝ ուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և մեղմմանը։  

Նախարար Պետրոսյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել՝ մեր երկրի համար մեծ պատիվ է հանդես գալ նման բարձր մակարդակի նախարարական կլոր սեղանին։

Նախարարն իր խոսքում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմի կողմից սահմանված հավակնոտ նպատակները և նախաձեռնված համարձակ քայլերը թույլ կտան գլոբալ մակարդակով կանխել կլիմայական ճգնաժամը։

Հայաստանում խնդիրն առավել արդիական է, քանի որ մենք համարվում ենք կլիմայի փոփոխության նկատմամբ 4-րդ առավել խոցելի երկիրը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ արդեն իսկ արձանագրելով 1.3°C ջերմաստիճանի բարձրացում և տեղումների կրճատում 9%-ով։

Նախարարը բարձր մակարդակի այս հարթակը օգտագործել է նաև ևս մեկ անգամ բարձրաձայնելու 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների մասին։

«Covid-19 համավարակով պայմանավորված ճգնաժամը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները զգալիորեն անդրադարձել են Հայաստանի կողմից իր կլիմայական պարտավորությունների իրականացման վրա։  Ադրբեջանական զինուժի կողմից կիրառված սպիտակ ֆոսֆոր պարունակող թերմիտային նյութերով լայնածավալ գրոհները անդառնալի վնաս են հասցրել շրջակա միջավայրին և էկոհամակարգին տարածաշրջանային մակարդակով՝ անտառային հրդեհներից, մինչև մթնոլորտի, հողերի և ջրային համակարգերի կայուն աղտոտում։ 

Նույնիսկ երկրի համար այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանը ընդարձակ համագործակցություն է ծավալում՝ գլոբալ օրակարգում ներգրավվելու, ինչպես նաև հասարակությանը կլիմայական թիրախների շուրջ համախմբելու նպատակով։ Այդ մոտեցումը ենթադրում է ոչ միայն կլիմայական հավակնոտ նպատակների հռչակում, այլև տնտեսական զարգացման մոդելների վերաիմաստավորում՝ խթանելով անցումը առավել կայուն, ցածրածխածնային տնտեսության՝ կլիմայական աղետալի հետագծից խուսափելու նպատակով։ Վերջինս հստակ ձևակերպված է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDC) 2020թ․ լրամշակված տարբերակում։

Ցածր ածխածնային անցումն ընկած է Հայաստանի էներգետիկ անկախության, էներգետիկ անվտանգության և կանաչ աճի հիմքում, և մեր տեսլականը միտված է էկոհամակարգային մոտեցման, անտառվերականգնման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման վրա հիմնված հարմարվողականության ռազմավարությանը։ Որպես զարգացող և դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային օժանդակության անհրաժեշտությունը կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման նպատակով։ Այդ աջակցությունն իր նշանակալի ներդրումն ունի մեր երկրի կլիմայակայուն զարգացման տեսանկյունից՝ 2030 կայուն զարգացման օրակարգին համահունչ և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով»,- նշել է նախարարը։

Տպել
1052 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց