Երևան
12 °C
Երեկ Սյունիքի մարզ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը լարված մթնոլորտում անցավ: Վարչապետը եղավ Ագարակում, Մեղրիում, Կապանում, Գորիսում, Շուռնուխում: Ագարակում եւ Մեղրիում մի խումբ քաղաքացիներ փորձեցին խոչընդոտել վարչապետի հանդիպումը տեղի բնակիչների հետ: Նրանք շարունակ շրջում էին նրա ետեւից, բարձր վանկարկում եւ հայհոյում, փորձում կանգնեցնել նրան ուղեկցող մեքենաների շարժը: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի ընթացքում էլ քաղաքացիները պատռեցին Պետական պահպանության ծառայության պետի կոստյումը: Այդ ընթացքում որեւէ մեկը բերման չենթարկվեց, ավելի ուշ տեղեկացանք միայն, որ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել:
Փաշինյանի Սյունիք այցի, սադրանքների, ուժայինների գործողությունների եւ այլնի մասին ՀԺ-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանի հետ, որը երեկ ուղեկցում էր վարչապետին:
- Պարոն Ցիրունյան, ինչպե՞ս կգնահատեք Սյունիքում կատարվածը: Գործողությունները սադրիչ համարո՞ւմ եք:
- Կատարվածը գնահատում եմ որպես խուլիգանություն, հանցագործություն, անգամ քրեական հանցագործություն: Մասսայական սեռական հայհոյանքներ հնչեցնելը խուլիգանություն է: Ամբողջ մարզում 20-30 հոգի կազմակերպված ինչ-որ տեղից եկել են: Մտահոգիչ է այն, որ սա մեր երկիրն է, մենք բոլորս ցանկանում ենք ամեն բան ուղղել, բայց խմբակներ կան, որոնք ֆինանսական կամ քաղաքական կեղտոտ խաղերի համար այսպիսի ակցիաներ են կազմակերպում: Ժողովուրդն այսպիսի մարդկանց վանում է՝ ասում են՝ այս ինչ եք անում: Այս խմբակին ոչինչ չի հետաքրքրում, գալիս կանգնում, իրենց ասածը գոռում են, դրա դիմաց երեւի ինչ-որ բան ստանում են ու գնում:
- Եթե ակցիային մասնակից խմբակին հանենք, ի՞նչ եք կարծում, Սյունիքում իսկապե՞ս կա դժգոհության մեծ ալիք իշխանությունների նկատմամբ:
- Մեր ամբողջ հանրապետությունը հիմա խնդիր ունի: Մենք հանդիպել ենք այնպիսի խնդիրների, որոնք համազգային են: Իհարկե, Սյունիքի մարզը առաջին տեղում է նրանով, որ դեպքերն այստեղ են եղել, տուժած ենթակառուցվածքների մեծ մասն այստեղ է: Այսօրվա նիստին էլ մի կարեւոր որոշում կայացվեց, որ այստեղի խնդիրները պետք է լուծվեն շատ արագ: Անելու ենք ամեն բան, որ այս մարզի խնդիրների լուծումն ավելի արագացվի: Մեր հանրապետությունում չկա այնպիսի մարզ, որը դժգոհ չի իրավիճակից, բայց պետք չէ ասել, թե դժգոհ են իշխանություններից: Իշխանություններն ամեն բան անում են այս իրավիճակից դուրս գալու համար:
- Վարչական ռեսուրսի օգտագործում եղե՞լ է: Համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների ուսուցիչներ ու դաստիարակներ են եղել, ինչպես նաեւ Մեղրիի քաղաքապետը:
- Մեղրիի քաղաքապետի մասին լսել եմ, որ նա այնտեղ է եղել, մնացածի մասին չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ, դեմքերով էլ չեմ ճանաչում այդ մարդկանց: Բայց այդ ամենը կճշտվի: Վարչապետը Սյունիքում հանդիպման ժամանակ հատուկ հանձնարարական տվեց ուժայիններին՝ ամեն բան պարզել եւ շարժվել օրենքի ուժով:
-Ուժայինների գործողություններն ինչպե՞ս կգնահատեք: Հարձակում Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա, Պետական պահպանության պետի կոստյումի պատռում, հայհոյանքների տեղատարափ, սակայն ոչ մի բերման ենթարկված քաղաքացի:
- ՀՀ բոլոր քաղաքացիները մեզ համար թանկ են: Մենք ուժային մարմինների աշխատանքը գնահատում ենք բավարար: Իհարկե, կլինեն այլ գործողություններ, բայց մենք միշտ մնալու ենք օրենքի սահմաններում: ԱԱԾ-ն իր աշխատանքը կատարում է հստակ, եթե վտանգ սպառնար Նիկոլ Փաշինյանին, տեղում կմեկուսացվեին այն մարդիկ, ովքեր վտանգավոր են: Բայց այն մարդիկ, ովքեր եկել են ուղղակի գոռան, նկարահանվեն, հետո իրենց նկարածները տանեն զեկուցեն, իրենք վտանգավոր չեն, իրենց խղճալ է պետք, սիրով պետք է վերաբերել:
- Կատարվածից հետո ձերբակալությունների սպասե՞նք:
- Արդեն նշեցի, որ տեղի ունեցածը որակում եմ որպես խուլիգանություն: Եվ խուլիգանությունը մեր Քրեական օրենսգրքով պատժելի է: Օրենքի սահմաններում բոլորն էլ պատժվելու են:
- Սյունիքի համայնքապետներն իրենց ըմբոստությունը չեն թաքցնում: Պնդում կա, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կառավարումից է դա գալիս, օրինակ բերելով նաեւ երեկվա դեպքերը: Ինչպե՞ս եք գնահատում մարզպետի աշխատանքը:
- Մարզպետները, քաղաքապետները, գյուղապետները մեկ կառուցվածքի մասնիկներ են: Մարզպետն իր անունով, ուժով, պարապած լինելով վախ կամ այլ բան չպետք է ներշնչի իր ենթականերին, պետությունն այդպես չեն կառուցում: Պետության մեջ ամեն մեկն իր դերն ունի, օրենք գոյություն ունի: Այն համայնքապետները, ովքեր կարողանում են դուրս գալ երկրի ղեկավարի դիմաց եւ հայհոյել, եթե եղել են այդպիսի դեպքեր, ես իրենց չեմ անվանի համայնքապետ, նրանք բոլորը իրենց պատիժը կստանան: Իսկ մարզպետը երեկ ամբողջ օրը մեզ հետ է եղել, խորհրդակցությանը ներկայացրեց իր զեկույցը, ամեն բան նորմալ է:
- Շուտով արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որին նախորդելու է քարոզարշավը: Սյունիքում քարոզարշավ իրականացնելիս մտավախություն ունե՞ք, որ այսպիսի դեպքեր կարող են կրկին լինել, որո՞նք են լինելու ձեր քայլերը:
- Ես չեմ գտնում, որ Սյունիքում մթնոլորտը լարված է, ոչ էլ վտանգավոր է: 15 կամ 20 մարդուց կազմակերպված խմբեր կարող են գալ ու բղավել, հայհոյել, ստեղծել վախի մթնոլորտ, բայց այստեղ լարված մթնոլորտ չկա:
ԱՆՅՈԻՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT