«Իսկանդեր-Մ» համակարգերի մասին Ադրբեջանը ՌԴ-ից պաշտոնական նամակ է ստացել. պատասխանն Ալիևին չի բավարարում

Ադրբեջանը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել ՝ Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների առկայության ու կիրառության մասին, բայց բավարարված չէ նամակի պարունակած տեղեկատվությամբ: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով ՝ ՌԴ ՊՆ-ն պաշտոնական նամակով հայտնել է, որ «Իսկանդեր»-ի հրթիռներ չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ նամակին: Ես կարդացել եմ այդ նամակը: Պատասխանը ցույց է տալիս, որ ռուսական կողմը չի հաստատել բալիստիկ հրթիռների արձակումը: Փաստորեն, սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հիմնական հարցն այն էր, թե ինչպե՞ս է Հայաստանը ստացել, ձեռք բերել ռուսական  «Իսկանդեր-Մ» մահացու հրթիռները»-, ասել է Ալիևը:

Ըստ Ալիեւի, «հայկական բանակը չէր կարող ունենալ« Իսկանդեր-Մ» հրթիռներ 500 կմ թռիչքային հեռահարությամբ, քանի որ «հայկական բանակը կարող էր ունենալ միայն «Իսկանդեր-Է» հրթիռներ ՝ 280 կմ հեռահարությամբ: «Այս հրթիռային համակարգերը կա՛մ առանց տեղեկացման տեղափոխվել են Հայաստան, կա՛մ գողացվել և անօրինական կերպով դուրս են բերվել Ռուսաստանից», - հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը  իրավիճակն անվանել է «տհաճ» և նշել, որ Ռուսաստանի հանդեպ զգում է «ափսոսանք և զարմանք»:

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերային կապեր կան: Ադրբեջանի համաձայնությամբ ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայված են Ղարաբաղում,  Ստեփանակերտում ու մյուս տարածքներում: Ռազմավարական գործընկերների միջև հարաբերությունները պետք է լինեն անկեղծ», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ապրիլի 2-ին Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) ցուցադրել էր իբր  «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերի բեկորները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, օգտագործվել են Հայաստանի կողմից 2020-ի աշնանը Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ: ANAMA- ի խոսնակը հայտնել է, որ հայտնաբերված բեկորները պատկանում են «Իսկանդեր-Մ» համակարգից արձակված հրթիռին:

Նույն օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Իսկանդեր» հրթիռներ չեն օգտագործվել 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ: Նա ավելացրել էր, որ Կրեմլը «տեղեկություն չունի», թե որտեղից են իբր հայտնաբերվել ադրբեջանական կողմի հայտարարած բեկորները:

Տպել
4448 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց