Ռոմանոս Պետրոսյանը Բոլատ Իմանբաևի հետ երկրների փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր է քննարկել

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետը: Այս մասին տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինըԼ

«Ողջունելով դեսպանին՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա իր ջերմ ողջույնն է փոխանցել Ղազախստանի իր գործընկեր՝ Էկոլոգիայի, գեոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար պարոն Միրզագալիևին։

Նախարարը խոստացել է դիտարկել պարոն Միրզագալիևի կողմից առաջարկների վերաբերյալ նամակը, քննարկել բարձրաձայնված հարցերն ու առաջարկները և համապատասխան ընթացք տալ դրանց։

Ղազախական կողմը ԱԳՆ-ին ներկայացրել է  Հայտագիր՝  դիմելով հայկական կողմին խնդրանքով տրամադել տեղեկատվություն առաջին կատեգորիայի ձեռնարկությունների համար առկա լավագույն հասանելի տեխնիկայի և տեխնոլոգիաների (ԼՀՏ) վերաբերյալ (տեխնոլոգիաների շտեմարանի ձևավորում, տնտեսական արդյունավետության գնահատում, քիմիական, լեռնամետալուրգիական, լեռնահանքային, ցեմենտի, էներգետիկայի և այլ արդյունաբերական ոլորտներում լավագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների էկոլոգիական և տեխնոլոգիական բնութագրեր) հայկական փորձի վերաբերյալ։

Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում երկրների փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել ղազախական կողմի հետ սերտացնել համագործակցությունն՝ էլ ավելի պաշտպանված շրջակա միջավայր ունենալու համար։

«Ղազախստանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի ավանդաբար բարեկամական հարաբերություններ և՛ ԱՊՀ, և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Այդպիսի հենք ունենալու դեպքում օրինաչափ է, որ շրջակա միջավայրի պահպանության գործում ևս պետք է ջանք ներդնել՝ ի նպաստ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության։Ես տրամադրված եմ բավականին շոշափելի և երկարատև համագործակցության։Կարճ ժամանակում կհղկենք կետային փոխգործակցության եզրերը և կքննարկենք այն հարթակը, որտեղ դրանք կյանքի կկոչվեն»,-նշել է նախարարը։

Ապա նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ Կառավարության և մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները շրջակա միջավայրի կառավարման ոլորտում՝ թվարկելով մեկնարկած օրենսդրական փոփոխությունների գործընթացներն ու ընթացիկ այլ ծրագրեր։

Առանձնակի անդրադարձ է կատարվել անտառածածկ տարածքների բազմապատկման և ընդլայնման ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրին և «10 մլն ծառ» նախաձեռնությանը, որի շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է հանրապետական մեծ ծառատունկ իրականացնել և տնկել 300.000 ծառ։ Նախարարն առաջարկել է գործընկերներին տնկիներ տրամադրել՝ համապետական ծառատունկին դեսպանության աշխատակազմով միանալու համար։

Դեսպան Իմանբաևն  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր ուրախությունն հայտնել, որ ոլորտն ի դեմս նախարար Պետրոսյանի ղեկավարում է շրջակա միջավայրի խնդիրներին, առկա իրավիճակին և կառավարման հայեցակարգերին խորապես ծանոթ և բանիմաց մասնագետ։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ակտիվ գրագրության և համագործակցության այլ եղանակների միջոցով գործուն փուլ մտցնել հանդիպման ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
736 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց