Երևան
12 °C
Շուրջ 2 տարի Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նախկին պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը դատական ատյաններում վիճարկում է Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի կողմից իր աշխատանքային պայմանագիրը լուծարելու իրավաչափությունը:
Հիմա արդեն Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել առանց քննության թողել Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի բողոքը:
Հիշեցնենք, որ Հասմիկ Պետրոսյանին այդ պաշտոնում նշանակել էր Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը 2018 թվականի նոյեմբերի 8-ին: Նշանակումից 5 ամիս անց նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, 2019 թվականի մարտի 29-ին, Պետրոսյանին ազատել էր աշխատանքից: Որոշումը կայացրել էր՝ առաջնորդվելով Քաղծառայության գրասենյակից ստացված գրությամբ, համաձայն որի՝ Հասմիկ Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար չի ունեցել աշխատանքային բավարար ստաժ: Մարզպետի որոշումը, ըստ Հասմիկ Պետրոսյանի, իր համար եղել էր անակնկալ, քանի որ շուրջ 5 ամիս աշխատելուց հետո էր Քաղծառայության գրասենյակը գտել, որ ինքը չի համապատասխանում պաշտոնին (Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքի էր անցել 2018 թվականի նոյեմբերի 8-ին)։
ՀԺ-ի հետ զրույցում Պետրոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ իր մասնագիտական կարողություններն ու ստաժը, ինչպես նաև կառավարման փորձառությունը եղել են բավարար: Մասնագիտությամբ բժիշկ-վերականգնողաբան է և տևական ժամանակ հանդիսացել է «Սամարիթեր» հիվանդանոցի Վերականգնողական բաժանմունքի վարիչը:
Խնդիրը ծագել էր զուտ տեխնիկական բացթողումից: «Սամարիթեր» հիվանդանոցի համապատասխան աշխատակիցը Հարկային մարմին ներկայացվող հայտադիմումի մեջ և «պաշտոն» տողի դիմաց անհրաժեշտ նշագծումը չի արել: Ընդգծել է միայն «մասնագիտություն» տողը:
2020 թվականի դեկտեմբերի 10-ին Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել էր՝ ամբողջովին բեկանելով 2019 թվականի սեպտեմբերի 24-ի Առաջին ատյանի դատարանի վճիռը: Այդ վճռով Առաջին ատյանը մերժել էր Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի, որով Պետրոսյանը պահանջել էր Շիրակի մարզպետի՝ իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումն անվավեր ճանաչել եւ վերականգնել նախկին պաշտոնում: Նաև հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պարտավորեցման պահանջ էր ներկայացրել:
Տիգրան Պետրոսյանը, սակայն, սահմանված ժամկետում վճիռը բողոքարկել էր և դիմել Վճռաբեկ դատարան: Ի դեպ, այս որոշումից մի քանի օր անց Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատման դիմում գրեց:
«Երբ ես հաղթեցի Վարչական դատարանում, արդեն նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը որոշեց Վճռաբեկ բողոք ներկայացնել: Բայց երկու ամիս չանցած, օրը նախատեսված է օրենքով, բողոքը հետ ուղարկեցին, որովհետև Վճռաբեկ դատարան պատշաճ հիմնավորումներ չէին ներկայացված: Եվ պետք էր, որ իրենք հիմնավորեին իրենց բողոքը: 5 օրում այդ հիմնավորումները ներկայացրել, ուղարկել էին, բայց մարտի 31-ին որոշում է կայացվել վարույթ չընդունել գործը, քանի որ հիմքեր չեն եղել: Ես որոշումը ապրիլի 17-ին եմ ստացել:
Այսինքն՝ պետք է Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը իրականացվի, գործը գնա Առաջին ատյան՝ նոր քննության՝ իրենց նախկին բացթողումները շտկելու և նոր որոշում կայացնելու համար»,- մեր զրույցում ասաց Հասմիկ Պետրոսյանը:
Այսքան պայքարից հետո կվերադառնա՞ նախկին աշխատանքին: Պետրոսյանը չի շտապում պատասխանել:
«Մինչ այդ ապրենք, կտեսնենք, թե ինչ վիճակում կլինի երկիրը, ես ինչ որոշում կկայացնեմ այդ ժամանակ: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Սա սկզբունքի հարց էր: Ես որևէ մեղք չունեի, որի համար ինձ պետք է ազատեին աշխատանքից: Դա հաշվի չառան: Այս հաղթանակն ինձ պետք էր ոչ թե ապացուցելու, այլ ցույց տալու համար, որ ես որևէ հարցում մեղավոր չեմ եղել: Հիմա սկզբունքորեն պետք էր վերականգնել իմ խախտված իրավունքը»,- պատասխանեց Հասմիկ Պետրոսյանը:
Նշենք, որ այս պահին բժշկուհի Հասմիկ Պետրոսյանն աշխատում է Ավստրիական մանկական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT