Դատավորներին ուղղված ԲԴԽ նախագահի մարտակոչը քաղաքական ենթատեքստ ուներ, բավարար էր նրան պաշտոնանկ անելու համար. կարծիքներ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։ Այդ մասին երեկ լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է ինքը՝ Վարդազարյանը:

Ըստ նրա՝ իր դեմ ցուցմունք է ներկայացրել նախկին դատավոր, հիմա արդեն ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։ ԲԴԽ նախագահի կարծիքով՝ այս ամենի նպատակը իրեն այդ պաշտոնից հեռացնելը եւ այն Գագիկ Ջհանգիրյանին փոխանցելն է:

Պաշտոնյան երեկ չպատասխանեց մեր զանգերին: Հիշեցնենք, որ նախօրեին Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե այսօր (երեկ) հանդես կգա հայտարարությամբ: Հայտարարություն, սակայն, չեղավ:

Հիշեցնենք, որ նա  նախօրեին ՀՔԾ-ում հարցաքննվել էր, հարցաքննությունից հետո չհայտնելով, թե ինչ գործ է հարուցվել: ԲԴԽ-ն հայտարարեց, որ նրա լիազորությունները որպես ԲԴԽ նախագահ կասեցվել են քրեական գործի պատճառով։ Գլխավոր դատախազությունից էլ պարզաբանել էին, որ գործը կապված չէ Ռուբեն Վարդազարյանի մասնագիտական գործունեության հետ: Վարդազարյանին ժամանակավորապես փոխարինում է Գագիկ Ջհանագիրյանը՝ որպես ԲԴԽ տարիքով ամենաավագ իրավաբան-անդամ:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործի հարուցումը թեժ քննարկումների առիթ է դարձել: Քրեական գործի հարուցումը քաղաքական հետապնդո՞ւմ է իշխանությունների կողմից, թե՞ արդարադատության իրականացում:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը քաղաքական դրդապատճառներին և քրեական գործին անդրադառնալով, ընդգծեց, որ վեթինգը ԲԴԽ-ում վաղուց պետք է սկսեր. «Լյուստրացիան, ինչը չարվեց, պետք է սկսվեր ԲԴԽ-ից ու ՍԴ-ից: Համակարգային մոտեցմամբ համակարգում մաքրում ու զտում, պատասխանատվության ենթարկում չի արվում: Առանձին դեպքերով, միգուցե, տպավորություն կարող է ստեղծվել, որ կա քաղաքական, անձնական հետապնդում: Ես ոչ կարող եմ պնդել, որ կա քաղաքական հետապնդում, ոչ էլ՝ հակառակը, քանի որ, երբ չկա համակարգային մոտեցում, կարող է լինել ամեն ինչ: Կոնկրետ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ ես համոզված եմ, որ իր գործունեության հետ կապված կարող էին հարուցվել բազմաթիվ քրեական գործեր: Միայն այն մարտակոչը, որ Վարդազարյանն արել էր դատավորներին, բավարար էր, որ իրեն պաշտոնանկ անեին: Այդ հայտարարությունն ակնհայտորեն քաղաքական կոնտեքստ ուներ, իսկ դատական համակարգը որևէ կերպ քաղաքական ելույթներով հանդես գալու իրավունքի չունի»,- ասաց նա:

Իրավապաշտպանը նշեց՝ ԲԴԽ-ն սովոր է հին, ավանդական ձևերով աշխատել.

«Իրենք չեն հասկանում, թե ինչպես կարելի է առաջընթաց ունենալ, դա իրենց համար մահացու է: Ռուբեն Վարդազարյանի կերպարն ինձ համար հին, վատ ավանդույթների ներկայացուցչի կերպար է»,-ասաց Կարապետյանցը, և անդրադառնալով ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ ժամանակավորապես ԲԴԽ նախագահի պաշտոնում լինելու փաստին, ընդգծեց, որ ժամանակավոր ասվածը հարաբերական է. «Որքան հասկանում եմ՝ Վարդազարյանի պաշտոնավարելուն մնացել է 8 ամիս, իսկ քրեական գործը կձգձգվի, ինչպես դա միշտ անում է վարույթ իրականցնող մարմինը, երբ դրա կարիքը լինում է, և Վարդազարյանը վստահորեն չի վերադառնա այդ պաշտոնին: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին, ես միշտ ասել եմ՝ նա փայլուն իրավաբան է, բայց ես վերապահում ունեմ իր՝ որպես զինվորական դատախազ աշխատած տարիների հետ»:

Կարապետյանցի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե դեպքը, ինչի առչությամբ քրեական գործ է հարուցվել, երբ է տեղի ունեցել. «Պետք է հասկանալ վարույթն իրականացնող մարմինը որ պահից սկսած է տեղյակ մանրամասների մասին: Որովհետև սրանից կախված է նաև այն փաստը, թե ինչու այդ վարույթն իրականացնող մարմինը հիմա հիշեց ու ինչու մինչև հիմա չէր հարուցվում քրեական գործ»:

Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ անդրադառնալով Վարդազարյանին առաջադրված մեղադրանքին, այն է՝ մեր տեղեկություններով անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, նշեց, որ իր համար զարմանալի չէր Ռուբեն Վարդազարյանի դեմ քր. գործ հարուցելու փաստը. «Ինձ համար զարմանալի էր, թե ինչպես էր Ռուբեն Վարդազարյանը հայտվել ԲԴԽ նախագահի պաշտոնում: Երբ իշխանափոխությունից հետո խնդիր էր դրվել արմատապես վերանայել դատաիրավական համակարգը և իրականացնել համապատասխան բարեփոխումներ, այս դեպքում ես զարմանում եմ, թե այդ բարեփոխումներն իրականացնողների ցուցակում ինչ գործ ուներ Վարդազարյանը»:

Նկատառմանը՝  մեկ անգամ չէ, որ խոսվել է՝ այն ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու Ռուբեն Վարդազարյանի ընկերության մասին, ինչը իրենք էլ չեն թաքցնում, և հարցին՝ արդյոք վերջիններիս ընկերության ու Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահ նշանակվելու մեջ կապ տեսնո՞ւմ է, Նորկյանն ասաց.

«Այս դեպքում ավելի վատ իրավիճակ է ստեղծվում՝ երկրի ամենակարևոր օղակներից մեկի ղեկավարի նշանակումը, ով ի պաշտոնե պարտավոր է ապահովել դատական իշխանության անկախությունը ու դատավորների բնականոն գործունեությունը, պայմանավորված է եղել ԱԱԾ տնօրենի հետ ընկերական հարաբերությունների հանգամանքով: Դա նշանակում է, որ նա առավել ևս իր տեղում չի եղել: Հետևաբար այս համատեքստում, ինձ համար ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում դատական բարեփոխումների տապալման մեջ Վարդազարյանն ունեցել է առանցքային դերակատարում»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա, դատական համակարգում ոչինչ չի փոխվել, ավելին համակարգն ապացուցել է իր նվիրվածությունը  նախորդ տարիներին ձևավորված հանցավոր մտայնությամբ գործող ոչ ֆորմալ բարքերին:

Անդրադառանալով Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալու փաստին. Նորայր Նորիկյանն էլ ասաց, որ ինքը իր դիրքորոշումը ու տարակուսանքը հայտնել էր դեռևս այն ժամանակ, երբ Ջհանգիրյանը նշանակվում էր ԲԴԽ անդամ. «Գագիկ Ջհանգիրյանը երկար տարիներ, իր մասնագիտական գրեթե ողջ գործունեության ընթացքում, հանդիսացել է դատախազ, իր մոտ ձևավորված է մեղադրական ուղղվածության մասնագիտական բնավորություն: Ես իմ մտահոգությունն եմ հայտնել այն մասին, թե ինչպես կարող է նա, ունենալով այդպիսի վարքագիծ ու մտածելապերպ, այսօր հանդիսանալ ու ներգրավվել դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող մարմնում, առավել ևս դառնալ այդ մարմնի նախագահի պարտականությունները կատարող: Ես որևէ մեկի մասնագիտական կարողությունները կասկածի տակ չդնելով հանդերձ, ունեմ մտավախություն, որ այստեղ էլ կարող ենք ունենալ խնդիր: Եկեք ճիշտ հասկանանք, երկու տարի առաջ Ռուբեն Վարդազարյանին ներկայացնելիս էլ շատ պերճաշուք ձևով էր ամեն բան ներկայացվում, տեսանք, թե ինչ եղավ»,- ասաց Նորիկյանը:

Հարցին՝ մտավախություն ունի՞, որ Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործը կարող է ունենալ վերջին տարիների շատուշատ այսպիսի գործերի ճակատագիրը, Նորիկյանը շեշտեց, որ այդ մտավախությունը կա. «Ավելին, մի քանի օր առաջ մեր՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջել է գլխավոր դատախազի, Հատուկ քննչական ծառայության պետի և արդարադատության նախարարի հրաժարականը՝ հստակ արձանագրելով, որ երկրում դատաիրավական բարեփոխումների գործը տապալված է: Այս ինստիտուներն ուղղակիորեն պատասխանատվություն են կրում այսօրվա խայտառակ իրավիճակի համար»,-եզրափակեց փաստաբանը:

Անյուտա Աթանեսյան

 

Տպել
2443 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին