Երևան
12 °C
Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պետք է 44-օրյա պատերազմն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ձեւավորել:
Ըստ նրա՝ դա անհրաժեշտ է՝ հանրային մթնոլորտը լիցքաթափելու համար: Գասպարյանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ ամեն կերպ օժանդակել հանձնաժողովի աշխատանքներին։
«Օնիկ Գասպարյանի հայտարարությունն ուշացած է, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթից անմիջապես հետո «Լուսավոր Հայաստանը» սկսել է լոբբինգ անել՝ փաստահավաք պարիտետային հանձնաժողով ստեղծելու գաղափարը»,- լրագրողների հետ զրույցում արձագանքեց Էդմոն Մարուքյանը։
Վերջինս պարզաբանեց, որ պարիտետային հանձնաժողովի առաջարկը պայմանավորված է նրանով, որ բացի խորհրդարանական ուժերից, այդ հանձնաժողովում նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ ներառվեն:
«Չենք նախաձեռնել քննիչ հանձնաժողով, որովհետեւ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի փորձն ունենք եւ եթե հանձնաժողով ստեղծվի, ապա այն ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը։ Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին եւ այս իշխանություններին, ուրեմն թող ստեղծեն այդ հանձնաժողովը։ Ուղղակի զարմանում եմ, որ նման բան է հայտարարել»,-ասաց Մարուքյանը։
ԼՀԿ ղեկավարը նշեց՝ իր կարծիքով Օնիկ Գասպարյանը պարզապես տեղյակ չէ, որ ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պաշտպանության հանձնաժողովի հենքի հիման վրա. «Կարծում եմ՝ Օնիկ Գասպարյանն էլ այս իշխանություններին չի վստահում, որովհետեւ հայտարարել է, որ խեղաթյուրել են ԱԽ նիստի արձանագրությունները։ Մի իշխանություն, որն ըստ գեներալի՝ խեղաթյուրում է ԱԽ նիստի արձանագրությունը, այդ իշխանությունից ո՞նց է պահանջում ստեղծել քննիչ հանձնաժողով։ Լուծումը պարիտետային հանձնաժողովն է, որը չի ղեկավարելու Անդրանիկ Քոչարյանը եւ որը կունենա բալանս։ Քննիչ հանձնաժողովում այդ բալանսը չկա, մենք ինչքան էլ դեմ քվեարկենք, մեծամասնությունն իրենք են»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, երեկ Անվտանգության խորհուրդը հրապարակեց սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի արձանագրությունից որոշ հատվածներ, որպես ապացույց ՀՀ վարչապետի այն հայտարարության, որ այդ օրը նա չի հայտարարել 2-3 օր հետո պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Այսօր ԱԺ-ում լրագրողները մանրամասներ փորձեցին պարզել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, ով եւս մասնակցել է սեպտեմբերի 30-ի նիստին:
«Այո, ես մասնակից եղել եմ այդ նիստին եւ համարում եմ, որ նիստի հետ կապված եղել է հրապարակված մաս, որը բավարար է, որպեսզի բոլոր հարցերը պատասխան ունենան: Վարչապետը հայտարարել է` ինչ է տեղի ունեցել, դուք չե՞ք հավատում»,- պատասխանեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այնքանով, որքանով հանրությանը կհետաքրքրի այդ հարցը, հրապարակվել է:
Անդրադառնալով քննիչ հանձնաժողով ձեւավորելու Օնիկ Գասպարյանի առաջարկին՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն ասաց, որ այն անպայման ստեղծվելու է.
«Քննիչ հանձնաժողովն ունի ստեղծելու ժամանակ, գտնում եմ, որ պետք է մի քիչ սպասել քննիչ հանձնաժողովի ստեղծման աշխատանքներում, որովհետեւ պատերազմի ընթացքում հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, դրանց թիվը հարյուրավոր է։ Դրանցով իրականացվում է նախաքննություն, քրեական գործերով ձեռք են բերվում ապացույցներ, պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներ կան։ Եթե մենք հիմա ստեղծենք այդ քննիչ հանձնաժողովը, ուղղակի չենք կարողանալու ապացույցներ հավաքագրել, որովհետեւ դրանց մի մասն արդեն քրեական գործերում են, չեն կարող տրամադրել՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից։
Պետք է սպասենք նախաքննական մարմիններն ավարտեն իրենց աշխատանքը, այդ ամենը հավաքագրվի, ապացույցներն ունենանք, նոր քննիչ հանձնաժողովը կօգտվի դրանից»,-ասաց պատգամավորը՝ նկատելով, որ հանձնաժողովը չի կարող կամայական ամեն մեկին հրավիրել և բացատրություն կամ ցուցմունք վերցնել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT