«Դու անցար կարմիր գիծը». Մարուքյանի առաջարկը նախկիններին՝ Քոչարյանից սկսած, եւ Սուրեն Պապիկյանի «կոշտ» պատասխանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այսօրվա ելույթը ԱԺ ամբիոնից ստիպեց, որպեսզի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը ելույթով հանդես գա եւ «իրերը կոչի իրենց անուններով»:

«Վարչապետը խորհրդարանում իր ելույթով արհամարհել է պատգամավորներին»,- Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց Մարուքյանը՝ նկատելով, որ թե՛ Կառավարության անդամների, թե՛ իշխող ուժի պատգամավորների ելույթներն այն մասին էին, որ նախկինները 30 տարի թալանել են երկիրը:

«Էդ 30 տարվա մեջ երեք տարի դուք եք իշխանություն, նշանակում է՝ 30 տարվա տասը տոկոսը դուք եք: Գայիք, ասեիք՝ 10 տոկսով մարդկանց կյանքը լավացել է էս-էս ոլորտներում, ոչ թե երկրի բնակչությունը 10%-ով կրճատել եք, տնտեսությունը, բանակը, դիվանագիտությունը կործանել եք, եկել, ասում եք՝ նրանք են մեղավոր: Նրանք, որ մեղավոր չլինեին, դուք ի՞նչ գործ ունեիք էստեղ: Նրանք մեղավոր էին, դրա համար եղել է հեղափոխություն, բա դո՞ւք, բա ձեր 10%-ը»,- նկատեց Մարուքյանը:

Խոսելով Լելե-Թեփե բարձունքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ ԼՀԿ ղեկավարն ասաց նաեւ, որ, իր կարծիքով, Փաշինյանը պարզապես փորձում է խուսափել պատասխանատվութունից. «Ասում ենք՝ Լելե Թեփեի օպերացիան ո՞նց է եղել, ասում է՝ ես հրաման չեմ տվել վարչապետը, ես մի քանի գեներալներ եմ կանչել, մոդերացիա եմ արել, հարցրել եմ՝ դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես, բայց հետո պարզ է, չէ՞, որ ինչ-որ մեկը, այսինքն՝ գլխավոր հրամանատարը՝ վարչապետը, ասում է՝ լավ, արեք օպերացիան: Բա կարծիքները հարցնելուց հետո ո՞վ արավ օպերացիան, ասում է՝ ես մոդերատոր եմ: Այ տենց մոդերատոր եք եղել եւ միջազգային հարաբերություններում եք մոդերատոր»,- նկատեց Մարուքյանը:

Խոսելով քաղաքական ճգնաժամից դուրս գալու մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը առաջարկով դիմեց նախկին իշխանություններին. «Ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած՝ մինչեւ մյուս բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչներին. մի կողմ քաշվեք, եւ մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր, քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ քաշվեք, մի կողմ չքաշվեցիք, ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով»,- ընդգծեց նա:

Ըստ Մարուքյանի՝ 2018-ի հեղափոխությունը նրա համար էր, որ մարդիկ լավ ապրեին, բայց լավ են ապրում միայն իշխանություն ստացածները. «Դուք դավաճանել եք հեղափոխությանը, դուք սկսել եք լավ ապրել, ու այդ օրվանից սաղ կործանվել է, այդ օրվանից ամեն ինչ վարի է գնացել: Մի հատ նայեք՝ Սուրեն Պապիկյանին ինչ մեքենա է սպասարկում»,- ասաց նա:

«Պարոն Մարուքյանն ասում է՝ նայեք, թե ինչ մեքենա է սպասարկում պարոն Պապիկյանին: Այստեղ, ի դեպ, բանալի բառը սպասարկել բառն է: Այո՛, տարածքային կառավարման նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուրեն Պապիկյանին չէ, այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ դերում: Պարոն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում՝ ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր, գալիս: Սրա մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, ով հրաժարվել է իրեն օրենքով հասնող բնակարանի վարձատրությունից»,- հայտարարեց նախարարը:

Պապիկյանը պահանջեց բարեկիրթ արտահայտվել այն քաղաքական ուժի ղեկավարի հասցեին, ում «շվաքի ներքո սահուն եկել, բազմել է»:

«Ինչի, եթե չենք խոսացել, չգիտե՞նք՝ 2018-ին ոնց եք էդ քվեները հավաքել, որ՝ ժողովուրդ, դե մենք իրար հետ ենք, դե մեզ տվեք, որ շատ լինի: Չի լինելու էս անգամ, ու դու անցար էն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր: Ի դեպ, կոչերը՝ ուղղված նախկիններին, ու փորձը՝ մաքրագործել նախկիններին... այսինքն՝ ի՞նչ եք առաջարկում, չխոսե՞նք Հոկտեմբերի 27-ի մասին, չխոսե՞նք Մարտի 1-ի մասին, չխոսե՞նք 30 տարի Հայաստանը թալանելու մասին»,- ասաց Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ քաղաքացին կտա իր գնահատականը թե՛ Կառավարությանը, թե՛ բոլոր ուժերին, իսկ այն ուժերը, որոնք ստանձնել են նախկիններին մաքրագործելու պարտականությունը, կգտնեն իրենց տեղը պատմության համապատասխան վայրում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3716 դիտում

Կոֆե՝ կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել

ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ

Արման Սահակյանը կալանավորվել է

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն

208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա

Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը

Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են

Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին

Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար

Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում

Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ

ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ

ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP

ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ

Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը

Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը

Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը

ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին

Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ

«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին

ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ

Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի

Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին

Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ