Ես չեմ ուզում՝ կինս մահացած կամ խեղված երեխա լույս աշխարհ բերի. Լոռիում տապալեցին հանքի շահագործման թեմայով լսումները

Լոռու մարզում նախատեսվում է նոր՝ պղնձի ու ոսկու հանքերի շահագործում, ինչն առաջացրել է բնակիչների ու բնապահպան ակտիվիստների մտահոգությունները:

«Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներն այսօր նախատեսել էին հանրային քննարկումներ իրականացնել մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգտնուտ եւ Քարաբերդ համայնքներում:

Ընկերության առաջին կանգառը Մարգահովիտ համայնքն էր: Բնապահպան ակտիվիստներն ու Մարգահովիտի մի խումբ բնակիչներ ընկերության ներկայացուցիչներին թույլ չտվեցին մտնել համայնքապետարանի շենք՝ նշելով, որ մարզում, առավել եւս՝ իրենց համայնքներում, նոր հանքեր չեն բացվելու, քանի որ, ըստ նրանց, եղած հանքերն իրենց բացասական հետքն են թողել մարզի բնակչության առողջության վրա, իսկ նոր հանքը պարզապես կվերացնի նաեւ մարզում տուրիզմը:

Նկատենք, որ տարիներ շարունակ մի շարք հետազոտական ընկերություններ ահազանգում են Թումանյանի տարածաշրջանի բնակչության առողջական խնդիրների վերաբերյալ, որը հանքարդյունաբերության հետեւանք է:

Ընկերության ներկայացուցիչների հետ էր նաեւ սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ով հայտարարեց, որ որոշել են նաեւ մարզում հանքային տուրիզմը զարգացնել, իսկ ինքն էլ «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊ ընկերության՝ տուրիզմի գծով խորհրդականն է: Թե ինչ է ենթադրում հանքային տուրիզմ ասվածը, Խաչիկյանն այդպես էլ չկարողացավ պարզաբանել, փոխարենը հորդորեց կայքերում որոնել:

Խաչիկյանը, որ ծնունդով Ախթալայից է, քաջատեղյակ է տարիներ շարունակ Ախթալայի բնակչության առողջության հետ կապված մի շարք բացասական զեկույցներին, այսօր, սակայն, ամեն կերպ ջանում էր համոզել հավաքված բնակչությանը, թե նոր բացվող հանքը որեւէ վտանգ չի ներկայացնում, փոխարենը՝ ամեն ինչ լավ կլինի: Հավաքված բնակիչները Խաչիկյանին հիշեցրին մահացածների թոշակների յուրացման փաստով հարուցված քրեական գործերն ու հորդորեցին հեռու մնալ ոչ միայն Մարգահովիտից, այլ նաեւ մարզի մյուս համայնքներից:

Մարգահովիտի բնակիչ Արսեն Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ նոր բացվող հանքին միանշանակ դեմ է, պատճառը՝ նախկին հանքերի ու հանքերի տարածքում ապրող մարդկանց առողջական վիճակն է, իսկ ինքը չի կարող թույլ տալ, որ նույնը նաեւ իրեն ու իր ընտանիքին սպառնա. «Արոտավայրերը վերացնելու են, այդ ամբողջ փոշին խառնվելու է ջրին, հողին, թունավորելու են մեր կյանքը, սա անթույլատրելի է»,- ասաց նա:

«Լոռու տուրիզմի զարգացման» կենտրոնի տնօրեն, «Ռաֆթինգը Հայաստանում» ընկերության ղեկավար Գեւորգ Վարդանյանն էլ ասում է՝ նոր հանքերը վերջակետ կդնեն մարզում զբոսաշրջության զարգացմանը: Մարզում էկոլոգիապես մաքուր չնչին հատված է մնացել, այսօր, ըստ Վարդանյանի, փորձում են դա էլ վերացնել. «Մարզի 5 համայնքներում նոր հանքեր են ուզում բացել, այդտեղ զբոսաշրջության մասին այլեւս հնարավոր չի լինի խոսել, իսկ այն, որ ասում են, թե ուզում են հանքային տուրիզմ զարգացնել, թող իրենց հանքային տուրիզմը գնան Ախթալայում, Շամլուղում, Թեղուտում ու Արմանիսում շարունակեն, իսկ այն հատվածը, որը մաքուր է մնացել մինչ օրս, չենք թույլ տալու ապականել, սեփականատերերի նշած տնտեսական աճն էլ միայն բաժնետերերն են զգալու, անգամ հանքում աշխատողները հետագայում իրենց այդ աշխատավարձը ծախսելու են իրենց առողջության պահպանման վրա, որի դառը փորձը արդեն մենք ունենք: Միանշանակ ասում եմ՝ հանք այդ համայնքներում չի բացվելու»:

Գյուղապետարանի բակում երկար քննարկումներից հետո ընկերության ներկայացուցիչները հեռացան հաջորդ համայնք՝ արձանագրելով, որ հանրային լսումը Մարգահովիտում չկայացավ:

Հանրային լսումը տապալվեց նաեւ Վահագնաձորում: Այստեղ եւս ընկերության ներկայացուցիչները չկարողացան մտնել համայնքապետարան, իսկ հետո՝ հեռացան: Տապալված հանրային լսումները արձանագրվեցին համայնքապետի կողմից:

Ընկերության ներկայացուցիչները, սահմանված գրաֆիկով պետք է մյուս համայնքներ եւս այցելեին, սակայն տեսնելով Մարգահովիտում ու Վահագնաձորում տիրող մթնոլորտը՝ այլ համայնքներ չայցելեցին:

Ընկերության ներկայացուցիչներից Մհեր Պողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ավելի շատ ոչ թե բնակիչներն են դեմ հանքի շահագործմանը, այլ ուրիշ տեղից եկած բնապահպանները. «Ու լրիվ ինձ թվում է անօրինական է, գյուղապետարանի դուռը փակել են, չեն թողում՝ մենք հանրային լսում անենք ու մեր նախագիծը ներկայացնենք, որ ընդամենը հետախուզական աշխատանքներ են լինելու, բայց արդեն սարքել են հանքի շահագործում, գործարանի կառուցում՝ վտանգավոր պոչամբարներով»:

Ընկերության ներկայացուցիչները պնդում են՝ իրենք ներկայումս ցանկանում են միայն հետախուզական աշխատանքներ կատարել, բայց դրանից հետո, եթե տվյալները լավը եղան, հանքն անպայման կշահագործեն: Բնապահպաններն ու համայնքների բնակիչները ներկայացուցիչների պարզաբանումները «լոլոներ» որակեցին՝ մեկ անգամ եւս պնդելով՝ մարզում նոր հանք չի բացվելու:

«Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ընկերությունը, ըստ մարզ այցելած ներկայացուցիչների, չեխական ընկերություն է, թե ովքեր են ղեկավարները, այդպես էլ ազգանուններ չկարողացան նշել՝ պատճառաբանելով, թե չեխական ազգանուններն արտաբերելը դժվար է:

Նոր հանքեր բացելու թեման բուռն քննարկվում է նաեւ սոցիալական ցանցերում: Բոլորին է հայտնի Արմանիսի, Թեղուտի, Ախթալայի ու Շամլուղի հանքարդյունաբերության հետեւանքները, դրանց վնասակարությունն ու շրջակա միջավայրի վրա թողած ազդեցությունը:

Հիշեցնենք՝ մեկ հանք էլ որոշել էին Լոռիում բացել դեռ 2017թ.-ին Արդվիում, որը բնակչության ջանքերով ի սկզբանե տապալվեց, իսկ ծրագիրը չեղարկվեց: Լոռեցիները վստահ են՝ Արդվիի օրինակը շարունակական է լինելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3929 դիտում

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան