Մեկնարկում են ձյուդոյի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները. հայ մարզիկների հնարավորություններն ու ակնկալիքները

16/04/2021 schedule20:02

Ապրիլի 16-ին մեկնարկում է ձյուդոյի, իսկ ապրիլի 19-ին ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Եթե Լիսաբոնում կայանալիք ձյուդոյի առաջնությունում Հայաստանն ընդամենը մեկ ներկայացուցիչ ունի՝ Ֆերդինանդ Կարապետյանը, ապա ըմբիշները Վարշավա են մեկնում 12 մարզիկներով։

Ձյուդո

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը Լիսաբոն է մեկնում` հետ բերելու Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսը, սակայն նրա համար շատ դժվար է լինելու։ 2018թ․-ին Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց հետո Կարապետյանը շատ վնասվածքներ է ստացել, ինչը չէր կարող չանդրադառնալ նրա կարիերայի վրա։ Այս տարի Կարապետյանը վատ ելույթներ չի ունենում գրան պրիներում․ Տաշքենդում նա 3-րդն էր, Թբիլիսիում բավարարվեց 7-րդ տեղով։ Եվրոպայի առաջնությանը ֆավորիտներից  չեն մասնակցելու գործող չեմպիոն Վիկտոր Ստերպուն Մոլդովայից, ադրբեջանցի Ռուստամ Օրուջովը, բայց առանց նրանց էլ ուժեղ մարզիկների պակաս չի լինելու։

Լիսաբոնում Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, տարբեր գրան-պրիների հաղթողներ, մրցանակակիրներ Տոհար Բուտբուլը (Իսրայել), Ակիլ Գյակովան (Կոսովո)․ Տոմի Մասիասը (Շվեդիա), Բիլալ Չիլօղլուն (Թուրքիա), Լաշա Շավդաթուաշվիլին (Վրաստան), Մուսա Մոգուշկովը (Ռուսաստան), Գիյոմ Կայնեն (Ֆրանսիա), Ալեքսանդրու Ռայկուն (Ռումինիա), ինչպես նաև օլիմպիական չեմպիոն Ֆաբիո Բազիլեն (Իտալիա)։ Մրցանակակիր դառնալու համար Կարապետյանին հարկ կլինի 2-3 շատ ուժեղ մրցակիցների հաղթել։ Իհարկե, անհնարին ոչինչ չկա, նրանցից շատերին Ֆերդինանդը նախկինում ինչպես հաղթել է, այնպես էլ պարտվել։ Այնպես որ շատ բան կախված կլինի մարզիների պատրաստվածության մակարդակից ու կենտորնացվածության աստիճանից։ Կարապետյանի համար սա շատ կարևոր մրցաշար է, քանի որ այստեղ օլիմպիական խաղերի վարկանիշային միավորեր են խաղարկվում։

Ազատ ոճի ըմբշամարտ

Գլխավոր մարզիչ Հաբենակ Կուրղինյանը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում այս անգամ 5 ըմբիշ է ընդգրկել։ Թիմի առաջատարներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը չեն մեկնի Վարշավա, նրանք պատրաստվում են օլիմպիական խաղերին, և մարզչական շտաբը որոշել է նրանց ուրիշ մրցաշարերում փորձարկել։

65 կգ քաշային կարգում հանդես կգա Գևորգ Թադևոսյանը։ Ինչպես և այս քաշային կարգի առաջատար Թևանյանը, Թադևոսյանը նույնպես Արտաշատից է։ Նա այս պահին հավաքականի երկրորդ համարն է, և լավ է, որ մարզչական շտաբը նրան ևս հնարավորություն է տալիս իրեն դրսևորելու։ Սպասելիքները Թադևոսյանից մեծ չեն, այնպես որ երիտասարդ ըմբիշը կարող է հանգիստ գոտեմարտել և փորձել լավագույնս օգտագործել իրեն ընձեռնված հնարավորությունը։ Քաշային կարգի ֆավորիտը Հունգարիան ներկայացնող Իսմայել Մուսուկաևն է, ֆավորիտներից են նաև ադրբեջանցի Ալի Ռահիմզադեն, մոլդովացի Մաքսիմ Սակուլտանը,Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխլոպկովը, և իհարկե, Ռուսաստանի ներկայացուցիչ Զագիր Շախիևը։

70 կգ քաշային կարգում իր ուժերը կփորձարկի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը։ Երիտասարդ արտաշատցի ըմբիշը հնարավորություն ունի մեկնելու օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի 74 կգ քաշային կարգում, այնպես որ իր համար շատ կարևոր է այս առաջնությունում իրեն լավ դրսևորել։ Բայց Անդրեասյանի մրցակիցները բավականին լուրջ են՝ Իսրայել Կասումովը Ռուսաստանից, Մագուրմեդմուրադ Գաջիևը Լեհաստանից, Նիկոլաե Կոժոչարուն Մեծ Բրիտանիայից, Թուրան Բայրամովը՝ Ադրբեջանից։ Շատ բան կախված է լինելու վիճակահանությունից։

Նույն նպատակն ունի նաև Հրայր Ալիխանյանը՝ 74 կգ քաշային կարգում։ Վարկանիշային մրցաշարում Ալիխանյանն այդքան էլ հաջող հանդես չեկավ, հիմա պետք է ապացուցի, որ արժանի է ևս մեկ հնարավորություն ստանալուն։ Ալիխանյանի քաշային կարգում ֆավորիտ են Ռազամբեկ Ժամալովը Ռուսաստանից, Ավթանդիլ Կենչաձեն Վրաստանից, Ֆրանկ Չամիզոն Իտալիայից, Խետիգ Ցաբոլովը՝ Սերբիայից։

79 կգ քաշային Արման Ավագյանը երիտասարդ ու տաղանդավոր ըմբիշ է, նրանից որոշակի սպասելիքներ կան, հատկապես որ քաշն օլիմպիական չէ։ Լավ վիճակահանության դեպքում Ավագյանը կարող է մեդալների համար պայքարել։ 

92 կգ քաշային կարգում հանդես կգա Մարզպետ Գալստյանը։ Նրանից սպասելիքները մեծ չեն, Մարզպետը այս հավաքականի ամենափորձառու ըմբիշն է, բայց իր կարիերայի ընթացքում լուրջ նվաճումներ չի ունեցել։ Մյուս կողմից, մրցակցությունն այս քաշային կարգում մեծ չէ, և լավ վիճակահանության դեպքում Գալստյանը կարող է փորձել բարձր տեղերի համար պայքարել։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Հավաքականի մարզչական շտաբը որոշել է Լեհաստան չտանել ծանր քաշային մարզիկներին։ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է օլիմպիական խաղերին, և, հավանաբար, նոր գոտեմարտ Մուսա Եվլոևի հետ չի ցանկանում անցկացնել մինչև խաղերը։ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը երիտասարդ չէ, անընդմեջ մի քանի մրցաշարեր դժվար կլինի նրա համար անցկացնել, իսկ առջևում օլիմպիական վարկանիշային մրցաշար է։ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանին նույնպես կտեսնենք վերջին վարկանիշային մրցաշարին, նա մրցակիցների չունի Հայաստանում։ Մինչդեռ առաջնությանը մեկնած ըմբիշներից յուրաքանչյուրն ինչ-որ բան ունի ապացուցելու:

55 կգ քաշային կարգում հերթական անգամ Հայաստանը ներկայացնելու է Ռուդիկ Մկրտչյանը: Առայժմ Մկրտչյանին չի հաջողվում լուրջ ձեռքբերումների հասնել միջազգային ասպարեզում, և եթե այդպես շարունակվի, բացառված չէ, որ մոտ ապագայում հավաքականում ուրիշ մարզիկի կտեսնենք, օրինակ՝ Եվրոպայի երիտասարների նախկին չեմպիոն Տիգրան Մինասյանին: Այս քաշային կարգի առաջատարների Էլդանիզ Ազիզլին (Ադրբեջան) և Նուրգազի Ցուրցումիան (Վրաստան) լինելու են Վարշավայում, ֆավորիտներից է նաև ռուս Վիկտոր Վեդյորնիկովը: Բայց մեդալների հավակնելու համար Մկրտչյանն առաջին հերթին պետք է կարողանա հաղթել կարգով ավելի ցածր մարզիկների, ինչը նրա մոտ վերջին առաջնություններում հազվադեպ է ստացվում:

60 կգ քաշային կարգում հանդես կգա Եվրոպայի 2020թ.-ի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը. Նա ձախողվեց վարկանիշային մրցաշարում, և բացառված չէ, որ մյուս վարկանիշային մրցաշարում կտեսնենք Արմեն Մելիքյանին: Ղարիբյանը Եվրոպայի առաջնությունում հնարավորություն ունի ապացուցելու, որ դեռ կարող է հավակնել օլիմպիական ուղեգրի: Ֆավորիտների թվում են ռուս Սերգեյ Եմելինը, վրացի Իրակլի Ձիմիստարիշվիլին, թուրք Քերեմ Քամալը: Վերջինիս հաղթելու փորձ Ղարիբյանն արդեն ունի:

63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանն արդեն բավականին հաջող նորամուտ ունեցել է մեծահասակների ասպարեզում. այս տարվա Կիևի մրցաշարում Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց: Պատանիների և երիտասարդների ասպարեզում Պողոսյանը բազմաթիվ մեդալներ է նվաճել, այժմ կփորձի հաստատվել Եվրոպայի առաջատար ըմբիշների թվում: Այստեղ նա լուրջ մրցակիցներ ունի՝ ի դեմս ռուսաստանցի Ժամբոլատ Լոկյաևի, ադրբեջանցի Թալեհ Մամադովի, բելառուսցի Սոսլան Դաուրովի, հունգարացի Էրիկ Տորբայի և վրացի Լերի Աբուլաձեի:

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը գրեթե նույն իրավիճակում է, ինչ Ղարիբյանը: Նա նույնպես չկարողացավ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, Եվրոպայի առաջնությունը նոր հնարավորություն է Գալստյանի համար, իսկ նույն քաշային կարգում Կարեն Ասլանյանը սպասում է իր հնարավորությանը՝ օլիմպիական վարկանիշի համար պայքարելու: Մրցակիցների թվում են աշխարհի չեմպիոն Արտյոմ Սուրկովը, բրոնզե մեդալակիր Մատե Նեմեշը Սերբիայից, Իտալիան ներկայացնող Զաուր Կաբալոևը, վրացի Ջոնի Խեցուրիանին, որը բազմաթիվ մրցանակներ է նվաել պատանի և երիտասարդ տարիքում:

Մեծ մրցակցություն է լինելու 72 կգ քաշային կարգում, որտեղ Մալխաս Ամոյանը փորձելու է ամրապնդել նախորդ տարվա իր հաջողությունը. Աշխարհի գավաթի խաղարկությունում երիտասարդ Ամոյանը արծաթե մեդալակիր դարձավ: Այս քաշային կարգում գոտեմարտելու են 67 կգ քաշային կարգից ժամանակավորապես տեղափոխված աշխարհի եռակի չեմպիոն Ֆրանկ Ստաբլեը Գերմանիայից, 77 կգ քաշային կարգում հաջողությունների հասած ռուսաստանցի Չինգիզ Լաբազանովն ու վրացի Շմագի Բոլկվաձեն, սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչը:

77 կգ քաշային կարգում հանդես կգա Վարուժան Գրիգորյանը: Նա Հայաստանի չեմպիոն է դարձել՝ Կարապետ Չալյանի բացակայությամբ, և կփորձի ցույց տալ, որ ինքը ևս կարող է խոշոր մրցաշարերում հաջողություն ունենալ: Թեև, ակնկալիքները մեծ չեն: Այս քաշային կարգում ևս ուժեղ մրցակցություն կա, Վարշավա է գալու նաև աշխարհի չեմպիոն Տամաշ Լորինցը Հունգարիայից: Իսկ ահա Չալյանը Եվրոպայի այս առաջնությունում հանդես կգա 82 կգ քաշային կարգում: Եվրոպայի առաջնությունը Չալյանի համար լավ մրցաշար է օլիմպիական խաղերից առաջ իր կարողությունները ցույց տալու համար: Գյումրեցի ըմբիշը դեռ չի կարողանում լուրջ նվաճումների հասնել միջազգային ասպարեզում. Ամեն անգամ նրան մեկ քայլ չի բավականացնում հաղթող ճանաչվելու համար: Վարշավայում նա կարող է նորից հանդիպել իր «հին ծանոթ», շվեդ Ալեքս Կեսիդիսին, որին երկու անգամ պարտվել է՝ մեկը Եվրոպայի 2018թ.-ի առաջնության նախնական փուլում, մյուսը՝ աշխարհի 2019թ.-ի առաջնության կիսաեզրափակչում: Երկու ըմբիշներն էլ օլիմպիական խաղերում կլինեն 77 կգ քաշային կարգում, բայց այս առաջնությունում որոշել են քաշ չգցել և փորձել նվաճել ոչ օլիմպիական քաշային կարգի ոսկին:

Ավելացնենք, որ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը պայքարի մեջ կմտնի ապրիլի 17-ին: Ազատ ոճի ըմբիշները կսկսեն իրենց ելույթները ապրիլի 19-ին, իսկ հունահռոմեականները՝ ապրիլի 23-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1784 դիտում

Ապօրինի արդյունահանվել է 1500 խմ մարմարի հանույթ. շուրջ 24 մլն դրամով իրացվել է. կան ձերբակալվածներ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության հնարավորությունները՝ արդյունաբերության և ԲՏ ոլորտներում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորները դուրս են բերվել հատուկ տեխնիկայի կիրառմամբ

Որտեղ և երբ կարող է սպառողը ծանոթանալ հոկտեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի, արժեքի մասին տեղեկատվությանը

Վրաերթ հյուրանոցային համալիրի մոտ. հետիոտնը մահացել է

Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն

Աննա Հակոբյանի՝ սոցցանցում արված որ հրապարակումներն են ունեցել կես միլիոն և ավելի դիտում

Զանգերը սպասարկվում են 100%-ով. բարեփոխումներ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. տեսանյութ

Բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն. տեսանյութ

Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել. նա կգտնվի դատական ​​​​խիստ վերահսկողության տակ

Դուք ում շունն եք. պոդյում են դուրս եկել ու փորձում են քծնել Պուտինին՝ ով ավելի շատ կարող է. տեսանյութ

Վարչապետը «Գիտուժ»-ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը

Քննարկվել է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունը

Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը. մեկնարկել է մարզական հավաքը

Աբովյանում դանակահարված քաղաքացիներից մեկը՝ 24-ամյա երիտասարդը, մահացել է

Թքել են ձեր նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա. որտեղից ձեզ այդ ոսկեդուռ զուգարաններն ու տները, ա՛յ խեղճուկրակներ

Աբովյանում երիտասարդ է դանակահարվել

ՀԷՑ-ը միջազգային բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների սպասարկումը կիրականացնի սահմանված ժամկետներում

Քննարկվել են Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունները

Ինչպե՞ս էր Քոչարյանը պատերազմի 2-րդ օրը հասկացել, որ պարտվելու ենք. դրա համար պիտի պայմաններ լինեն. տեսանյութ

ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունն օրինակելի է. Ժաննա Անդրեասյան

Արարատ Միրզոյանը կմեկնի Դանիա

«Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի գործընթացների լուսաբանմամբ. վարչապետն ընդունել է Քրիստոֆեր Ռուդիին

Բավարարվել է Անդորրայի միջնորդությունը. գողության համար մեղադրվողը հանձնվել է իրավասու մարմիններին

Ռիադում Գևորգ Պապոյանը հանդիպել է նախարար Աբդուռահման ալ Ֆադլիի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Սերժ Սարգսյանին առաջարկում եմ ինձ մոտ տարբեր խեղկատակների ուղարկելու փոխարեն ինքը հերթագրվի ընդունելության

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 22 հարց է ընդգրկված

Բագրավանում հայտնաբերված և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված լուսանի ձագը անկել է. պատճառը հայտնի է

ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականը

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իմպլեմենտացման քննարկումները մեկնարկել են

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետի հետ. տեսանյութ

Մեկնարկել են ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքները

Ամուլսարի հանքի տարածքում խմելու ջրի աղտոտման մասին տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Մոսկվայի մետրոյում տարեց կինը հրել, ռելսերի վրա է գցել 13-ամյա աղջկա. նրան մեղադրանք է առաջադրվել. տեսանյութ

Քոչարյանն ուզում ա ուղղակի Հայաստանը ցախի նման վառի երրորդ երկրի աշխարհաքաղաքական շահերի փեչերում. Եղոյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 10-ին

BBC-ի տնօրենը և լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են ներկայացրել Թրամփի ելույթի շուրջ սկանդալի պատճառով

Վարչապետը հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ. լուսանկարներ

Քննարկվել են ՄԻՊ աշխատակազմում կատարվող համակարգային փոփոխությունները