Բացահայտվել են Արմավիրի մարզում վճարահաշվարկային տերմինալ սարքերից կատարված գողության մի շարք դեպքեր. գործը դատարանում է

Արմավիրի մարզի 34-ամյա և 36-ամյա երկու բնակիչներ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ տարբեր օրերի, 34-ամյա տղամարդու կողմից վարվող ավտոմեքենայով, Արմավիրի մարզում տեղադրված թվով  3 վճարահաշվարկային տերմինալ սարքերը գողանալով, դրանք տեղավորել են ավտոմեքենայի սրահում և տեղափոխել: Այնուհետև վնասելու ուղղակի դիտավորությամբ՝ միասին, պտուտակահանի և լինգի գործադրմամբ՝ ճկել-բացելու եղանակով բացել են վճարահաշվարկային տերմինալ սարքի գումարների պահոցի դուռը և այնտեղից գողացել մետաղադրամներ և թղթադրամներ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ ու հայնելով, որ գործն արդեն դատարանում է: ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են վճարահաշվարկային տերմինալ սարքերից կատարված գողության մի շարք դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 34-ամյա և 36-ամյա երկու բնակիչներ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ տարբեր օրերի, 34-ամյա տղամարդու կողմից վարվող ավտոմեքենայով, Արմավիրի մարզում տեղադրված թվով  3 վճարահաշվարկային տերմինալ սարքերը գողանալով, դրանք տեղավորել են ավտոմեքենայի սրահում և տեղափոխել: Այնուհետև վնասելու ուղղակի դիտավորությամբ՝ միասին, պտուտակահանի և լինգի գործադրմամբ՝ ճկել-բացելու եղանակով բացել են վճարահաշվարկային տերմինալ սարքի գումարների պահոցի դուռը և այնտեղից գողացել մետաղադրամներ և թղթադրամներ՝ պատճառելով զգալի և խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, որ վերոհիշյալ  երկու տղամարդիկ, կրկին ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` 2020թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 03.40-ի սահմաններում, 34-ամյա տղամարդու կողմից վարվող ավտոմեքենայով գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղ,  կոտրել գյուղի 5-րդ փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալ սարքը և հափշտակել գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 34-ամյա տղամարդը, 2020թ. հոկտեմբերի 16-ին` ժամը 03:00-ի սահմաններում, միայնակ իր կողմից վարվող ավտոմեքենայով գնացել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղ և նախապես վերցրած պտուտակահանի գործադրմամբ՝ ճկել-բացելու եղանակով բացել է Մայրաքաղաքային փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալ սարքի գումարների պահոցի դուռը և այնտեղից հափշտակել գումարներ՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  34-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի  1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) , 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին  մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ  36-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Տպել
1180 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ