Ոչ միայն խայտառակ անել գարշելի երևույթը, այլ ձգտել խաղաղության՝ ի հեճուկս Ալիեւի. արձագանքներ Բաքվի «պուրակի» վերաբերյալ

Դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության եւ այլատյացության համաշխարհային կենտրոն. ՀՀ արտգործնախարարությունը այսպես է արձագանքել Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը:

Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր եւ զոհված հայ զինվորականների սաղավարտներ:

««Պուրակի» բացման արարողությունը եւ դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը»,- նշում է ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության եւ հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա:

Արտգործնախարարությունը շեշտում է, որ նման քայլերն ի ցույց են դնում, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը ետհակամարտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության եւ հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։

«Պուրակի» բացումը երեկ տարածած հայտարարություններով դատապարտեցին նաեւ Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները:

Բաքվում արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված, «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է: Սա ՀՀ ՄԻՊ-ի արձագանքն է:

«2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:

Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հենց այս քայլերն են, որ հանգեցնում են խոշտանգումների, դաժանությունների և բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում»,- մասնավորապես նշվում է Արման Թաթոյանի հայտարարությունում:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ, անդրադառնալով Բաքվում, այսպես կոչված, «ռազմական ավարների պուրակի» բացմանը, այն անվանել է ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսեւորում, որը մի կողմից արտահայտում է ադրբեջանական հասարակության շրջանում հայության նկատմամբ ատելության հսկայական պաշարը, մյուս կողմից հանդիսանում է այդ պաշարը սնուցող աղբյուր:

«Այս ամենի մեջ ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը:

Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին:

Ցավակցությունների և մարդու իրավունքների համընդհանրության մասին աղաղակելու փոխարեն միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»,- ասվում է ԱՀ ՄԻՊ-ի հայտարարությունում:

Ապտակ մարդկությանը. արձագանքներ ԱԺ-ից

Բաքվում Արցախյան պատերազմին վերաբերող պուրակի բացումը նաեւ ՀՀ ազգային ժողովում դարձավ քննարկման թեմա: Պատգամավորների մեծ մասի ելույթները այս թեմայով էին:

«Սա թերեւս ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլ նաեւ համամարդկային արժեքներին, որովհետեւ հայատյացության այն բարձր մակարդակը, որ Ադրբեջանի քաղաքականության անժխտելի ու անբաժան մասն է, ի ցույց դրվեց ամբողջ աշխարհին»,- իր խոսքում ասաց «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը:

Խոսելով պուրակի բացման առիթով Ադրբեջանի նախագահի ունեցած ելույթի մասին՝ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հայտարարեց. «Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն ամենաանկեղծ խոսքն էր, որը մինչ այժմ լսել ենք նրանից: Նա խոստանում է ջարդել բոլոր բարձրացվող գլուխները, որոնք կմտածեն ռեւանշի մասին: Սա կասկած չի թողնում առ այն, որ գերեվարված հայ զինծառայողներն իրականում պատանդներ են»:

«Պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ որեւիցե արտառոց բան տեղի չի ունեցել, եւ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, կոչվում է սովորական ֆաշիզմ: Այո՛, Ադրբեջանում ձեւավորվել է ռասիստական աշխարհակարգ. այնտեղ առկա են բոլոր չափանիշները, որոնք թույլ կտային այդ պետությանը դասելու ռասիստական պետությունների շարքին: Կրկին ապրիլին՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, ցեղասպանական նպատակն իրագործվում է»,- շեշտեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն ընդգծեց՝ եթե հակառակորդը սխալներ է գործում, ապա պետք է թույլ տալ, որ այդ սխալները շարունակի եւ դրանից ժամանակին օգուտ քաղենք: «Միակ խնդիրը մնում է այն, որ մենք մեր վարքագիծը պետք է ճիշտ կազմակերպենք, որպեսզի հետագայում անհրաժեշտ պահին կարողանանք մեր առջեւ դրված խնդիրը լուծել»,- ասաց նա:

Նույն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ծավալվող քննարկումը բավարար չէր համարում խնդրի լուծման համար. «Մեզ ի՞նչ է թվում, որ մեր խորհրդարանում դատապարտող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությու՞ն է ունենում Ադրբեջանի վրա: Նայելու են եւ ասեն, որ մի պուրակ բացելով՝ մի ամբողջ երկիր խառնվել է իրար: Իսկ ինչ էինք անում մենք, որ այդ պուրակները չբացվեին»,- հարց բարձրացրեց պատգամավորը:

«Երեկ երեկոյան ես եւ ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակցում էինք Հայ դատի գրասենյակի եւ Եվրախորհրդարանի մեր գործընկերների կազմակերպած եւ բավականին ընդգրկուն մի վեբինարի: Դրա ընթացքում մանրամասն ներկայացրել ենք վերջին ամիսներին տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձ է կատարվել Բաքվում բացված թանգարան կոչվածին: Ուստի, եկեք արտաքին դաշտում մենք գործենք միասնական, արտաքին մարտահրավերները չօգտագործենք ներքին հաշիվներ պարզելու համար»,- կոչ արեց «Իմ քայլից» Արման Եղոյանը:

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանն էլ նշեց, որ առաջիկայում ԵԽԽՎ նիստ է, եւ իրենք լինելու են Ստրասբուրգում:

«Միասին մեկ ճակատով հանդես ենք գալու և ներկայացնելու ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Ալիևը Ադրբեջանում: Փոխարենը փորձենք մեղավորներ գտնել, արտաքին գործերի նախարարությանը մեղադրել, եկեք միասնական լինենք և ցույց տանք, թե ինչ ֆաշիստական պետության հետ մենք գործ ունենք 21-րդ դարում: Ժողովուրդ, որը 106 տարի առաջ ցեղասպանություն է վերապրել, այսօր հերթական անգամ ականատես է լինում, որ իր հարևանությամբ երեխաները մեծանում են հայի հանդեպ ատելությամբ: Ալիևը հպարտությամբ ասում է, որ այդ «պուրակում» ադրբեջանցի երեխաներ են խաղալու: Դա ողբերգություն է: Իրենք մեծանալու են այդ հոգեբանությամբ և համոզված են, որ իրենց հաջողության գրավականն ատելությունն է»:

Պատգամավորը վստահեցրեց՝ ատելությամբ ոչ մի հաջողության հնարավոր չէ հասնել. «Մեր երկրում երբեք պետական մակարդակով ատելություն չի քարոզվել, և հույս ունեմ, որ երբեք չի քարոզվի: Ես երբեք չեմ ցանկանա ապրել Ադրբեջանի նման ռասիստական պետությունում, բայց մեր պետության ներսում պետք է հստակ գիտակցենք, թե ինչ պետության հետ գործ ունենք»,- ասաց Հայրապետյանը:

Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը, քանի որ սրանք են իրենց հաղթանակի մսխման առաջին քայլերը:

Պատգամավորի կարծիքով՝ մենք չպետք է խուսափենք մեր պարտությունն ընդունելուց. «Պետք է վեր հանենք դրա պատճառները և առանց քաղաքական երանգ տալու լուծենք հետպատերազմյան շրջանում մեր երկրի համար առաջնահերթություն դարձած խնդիրները»:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հույս հայտնեց, որ մեր սերունդը և երեխաները ավելի երկար ու երջանիկ են ապրելու, քան կգոյատևի Ալիևի մարդատյաց, ֆաշիստական համակարգը:

«Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ընդունված են պատերազմների ու ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ ու թանգարաններ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները»:

Նազարյանը նշեց, որ չի ուզում Ալիևի հետ մեկտեղ թիրախավորվի տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր մեծ ձգտումը. «Ի՞նչ անել, երբ հարևան երկիրը նվիրագործում է պատերազմը, մարդասպանությունը և մարդատյացությունը: Իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել այդ գարշելի երևույթը և հեղինակին, այլ ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը մեր տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար: Ես հավատացած եմ, որ մեր 30 տարվա պետությունն ունի կամք ու կարողություն՝ հաղթահարելու տարածաշրջանում ֆաշիզմը ու ավտորիտարիզմը: Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց: Մենք պետք է ցույց տանք, թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում, որտեղ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել»:

Տպել
2731 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները