Պոլիկլինիկաներում AstraZeneca պատվաստանյութն ու պատվաստվողներին տրամադրվելիք քարտերը ստացել են. հերթը 65 տարեկաններինն է

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր առողջապահության նախարարը, այսօրվանից արդեն Երևանի պոլիկլինիկաներում պետք է սկսվեին կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումները: Չնայած դրան, մեր այցելած պոլիկլինիկաններում դեռևս ընթանում էին նախապատրաստական աշխատանքներ, թեպետ պատվաստվելու եկած քաղաքացիներ էլ չկային:

Երևանի 2-րդ բուժմիավորման պոլիկլինիկան, օրինակ, պատվաստանյութի 230 դեղաչափը ստացել է երեկ: Դրա հետ միասին՝ համապատասխան քարտերը: Վերջիններս նախատեսված են անձանց պատվաստվելու մասին նշումներ անելու եւ նրանց տրամադրելու համար:

Պատվաստանյութերը պահվում էին սառնարանում պլյուս 2-8 ջերմաստիճանի պայմաններում: Վաղվանից մարդիկ կստանան պատվաստանյութի առաջին դեղաչափը, այնուհետև՝ 8-12 շաբաթ անց՝ երկրորդը եւ վերջինը: Բուժմիավորման իմունականխարգելիչ գործընթացի պատասխանատու Իրինա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց՝ այսօր ընթանում է բնակչության իրազեկման աշխատանքները, վաղվանից կսկսվի բուն գործընթացը:

«Այսօր ժողով ենք արել բոլոր տեղամասային թերապևտների հետ միասին, չնայած AstraZeneca-ով կարող են պատվաստվել 55-ից բարձր անձինք, մենք վաղը սկսելու ենք ռիսկի առաջին խմբի 65 տարեկանից բարձր անձանց շրջանում: Նրանք կպատվաստվեն առաջին դեղաչափով, ներարկումը կլինի բազկի շրջանում: Հիմա տեղամասային թերապևտները իրազեկում են ազգաբնակչությանը, ցուցակագրում են, բայց այս պահին ասել՝ քանի մարդ կայցելի վաղը պոլիկլինիկա չենք կարող»,- ասաց նա:

Մկրտչյանի խոսքով՝ պատվաստվելուց առաջ որևէ հետազոտության անհրաժեշտություն չկա, բացառություն կլինեն միայն խրոնիկ հիվանդության անձանց դեպքում, երբ անհրաժեշտ կլինի պարզել՝ հիվանդության որ փուլում է գտնվում անձը: Պատվաստվելուց հետո անհրաժեշտ է 30 րոպե մնալ բժշկի հսկողության ներքո, որպեսզի հանկարծակի առաջացող բարդությունների դեպքում ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

«Հնարավոր է, որ 4-20 օրվա ընթացքում էլ որևէ բարդություն առաջանա, բայց միևնույն է անձը միշտ լինելու է իր տեղամասային թերապևտի հսկողության ներքո: Պատվաստվելուց հետո անձը կունենա սպասվող ռեակցիա, դա նորմալ է, օրինակ՝ ջերմություն, գլխացավ ընդհանուր թուլություն: Միակ բանը անաֆիլակտիկ շոկային ռեակցիան է, որը կարող է զարգանալ անմիջապես, դրա համար իմունային կաբիտնետներում մենք ունենք անհրաժեշտ միջոցները առաջին օգնություն ցուցաբերելու համար, բայց եթե անձի  մոտ հետպատվաստումային շրջանում ինչ-որ ախտանշաններ զարգանան, մենք նրան կուղեգրենք «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իսկ այն անձիք, ովքեր խրոնիկ հիվանդ են և ստանում են, օրինակ՝ իմունային պրեպարատներ, ապա լրացուցիչ հետազոտություն պետք է անցնեն պատավստվելուց առաջ»,- ասաց նա:

Իմունականխարգելիչ գործընթացի պատասխանատուն ասում է՝ մարդիկ AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ, իհարկե, ունեն մտավախություններ, բայց կան նաև այնպիսիները, ովքեր պահանջում են՝ իրենց պատվաստել հենց այդ պատվաստանյութով: «Լինում է, որ զանգահարում, ասում են՝ դուք այդ պատվաստանյութն ենք ընտրել, մենք համաձայն չենք, չենք ուզում պատվաստվել, լինում է, որ ասում են՝ մեր բարեկամը արտասահանում դրանով է պատվաստվել ու որևէ խնդիր չի առաջացել մոտը, մեզ էլ դրանով պատվաստեք, բայց մենք չենք կարող ասել՝ ում որ պատվաստանյութով կպատվաստենք, որովհետև հնարավոր է այլ պատվաստանյութ ստանանք, սկսենք նաև դրանով, կոնկրետ ինչ-որ բանի մասին խոսել չենք կարող»,- հավելեց նա:

Մկրտչյանը շեշտում է սա հայաստանյան մասնագետների համար նոր և անհրաժեշտ փորձ է, իսկ վաղը պատվաստվել-չպատվաստվելու միջեւ ընտրություն կատարելիս՝ անձը պետք է հիշի՝ սա միակ արդյունավետ միջոցն է հաղթահարելու կորոնավիրուսային հիվանդությունը և խուսափելու մահից:

Վաղը վիրուսի դեմ պատվաստումները սկսելու է նաև Երևանի թիվ 8 պոլիկլինիկան: Բուժհաստատությունը ստացել է AstraZeneca-ի 110 դեղաչափ և նույն քանակությամբ համապատասխան քարտեր: Այստեղ նույնպես պատվաստվելու են ռիսկի առաջին խմբի՝ 65 տարեկանից բարձր անձինք:

«Թերապևտները այսօր արդեն իրազեկել են մարդկանց, տեղեկացրել են պատվաստման մասին, ովքեր համաձայն է եղել արվել է ցուցակագրում և վաղը, ըստ այդ ցուցակի, նրանք կհրավիրվեն պոլիկլինիկա: Վաղը կստանան առաջին դեղաչափը, հետո արդեն 8-12 շաբաթ անց կստանան երկրորդը», - մեզ հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի իմունոլոգ, վարակաբան Անաիդա Սարուխանյանը:

Նրա խոսքով՝  պատվաստումը հակացուցված է միայն այն անձանց, ովքեր գտնվում են իրենց խրոնիկ հիվանդության սուր ընթացքում: Սպասվող ռեակցիաները այս դեպքում նույնպես նույն են՝ գլխացավ, կարմրություն, քոր:

«Թերապևտը նախապես բուժզննելու է անձանց, եթե բնակիչը որևէ գանգատ չունենա, պատվաստումը լիարժեք կարվի: Անաֆիլակտիկ շոկի դեպքում մենք նույնպես անհրաժեշտ միջոցներն ունենք, անձը պետք է 30 րոպե մնա վերահսկողության ներքո»,- հավելեց նա:

Հ.Գ. Առողջապահության նախարարությունը քաղաքի այլ պոլիկլինիկաներից տեսանյութ է հրապարկել, որտեղ տարեց անձինք պատվաստվում են կորոնավիրուսի դեմ:

Մերի Խաչատրյան

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1768 դիտում

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի