Երևան
4 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, արդյոք, որ գերեվարված շիրակցիների ծնողներն ու հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերը, աշխատակիցները դուրս գալ չեն թույլատրում և պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը գա Գյումրի:
«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց՝ իհարկե տեղյակ է:
«Մարզպետի հետ մշտական կապի մեջ ենք, շիրակցիներին միշտ ասել ենք, որ վարչապետը միշտ պատրաստ է հանդիպման, բազմիցս հանդիպել է, այսօր էլ պատրաստ է»,-ասաց Սարգսյանը:
Մեր դիտարկմանը, թե խոսքն այսօրվա, այս պահին իրականացվող ակցիայի մասին է, ոչ թե նախորդների, Նաիրի Սարգսյանը պատասխանեց.
«Մենք բոլոր ակցիաների մասին էլ տեղյակ ենք: Մարզպետի հետ վերջին անգամ որ խոսել եմ, ասել եմ իրենց առաջարկի, որ գան Երևան, հանդիպման»:
Ծնողները պնդում են, որ դռները փակ կպահեն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջը չկատարվի: «Ինչ եք պատրաստվում անել»՝ հարցին Նաիրի Սարգսյանը պատասխանեց, իրականում առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն են անում: Նաև ավելացրեց. «Ճիշտն ասած ես չգիտեմ, կբացեն, թե չէ, բայց ես լիազորված չեմ ավել բաներ ասելու»:
Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները ժամը 14:00-իս շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը: Աշխատանքային ժամն ավարտվել է, աշխատակիցները, սակայն, շենքից դուրս գալ չեն կարող:
Նրանք վերջին ակցիան կազմակերպել էին մարտի 9-ին. փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև՝ Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաև՝ երկաթգիծը: Այնուհետ օրվա ավարտին բացել էին բոլոր ճանապարհները ու նշել, որ իրենց որոշումը մանրամասնել չեն ցանկանում:
Փոփոխություններ WhatsApp-ում. ինչ նոր ֆունկցիաներ են առաջարկվում
Հայտնի է, թե որ համարի ներքո Բրյունետը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում
Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը վիրահատությունից հետո (լուսանկարներ)
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում
Ռուսական զորամասը Մեղրու տարածաշրջանում պայթեցման աշխատանքներ կիրականացնի
Հակառակորդի կրակոցից այսօր զոհված Արշակ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան. հայտնի է քննարկման թեման
Կհայտարարվեն վարժական հավաքներ. հարցը Կառավարության վաղվա նիստի օրակարգում է
Հին Նորքի կոլորիտն ու բլրի վրա գտնվող թաղամասի խնդիրները (տեսանյութ)
Ինչ է կատարվում օրգանիզմում ծխելը դադարեցնելուց հետո
Արցախի պետնախարարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել սոցիալ-տնտեսական վիճակը
Վայք-Սարավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատար է այրվում
Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում. բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. պատգամավորները խոսափողներով իրար են հարվածել (տեսանյութ)
ՌԴ-ն Կուրիլյան կղզիներից մեկում հրթիռային Bastion համակարգի ստորաբաժանում է տեղակայել
Հրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել
ՀՀ-ում լայնածավալ շինաշխատանքներ են մեկնարկել. ինչ է կառուցվում (լուսանկարներ)
Վրաստանի դեսպանը համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել
Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
ՀՀ-ն սադրանքների չի գնում. ԵՄ առաքելությունը մեզ համար խաղաղություն բերող գործիք է․ Արարատ Միրզոյան
Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն. Միրզոյան
Աննա Հակոբյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի կոնսերվատորիայի տնօրենին
Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը շեշտադրվել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի արհեստական շահարկման փորձը
Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ (լուսանկարներ)
Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը
Սկսվել է ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2023-2024 ուստարվա ընդունելության հայտադիմումների ընդունումը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նոր հայցադիմումներ են ընդունվել Հակակոռուպցիոն դատարանի վարույթ
Երևանում կանցկացվի «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ը
Պրոբացիայի ծառայության Երևանի պետին և ավագ մասնագետին «նախազգուշացում» է տրվել
Նոր ագրեսիայի վտանգ կա և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ. Արարատ Միրզոյան
Ավազի լվացմամբ զբաղվող «Բլեսկ»-ն Արմավիրում ապօրինություն է թույլ տվել
Իսպանիայում ձերբակալվել է «օրենքով գող» «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Էրիկ Ջաղինյանը
Որտեղ է կառուցվում Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարանը
Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները․ Արարատ Միրզոյան
Քասախում 5 հոգով ծեծել են կնոջն ու տղամարդուն. կան ձերբակալվածներ
Ինչ է կատարվում Սոթքի տարածքում. Վարդենիսի համայնքապետարանի հայտարարությունը
ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի և ԼՂ-ի իրավիճակը
Պարեկին կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը
© 2023 Հայկական ժամանակ