Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները

13/04/2021 schedule17:45

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի 2021 թվականի մայիսից առցանց եղանակով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորման գործընթացը տեղի կունենա աշնանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ հայտագրման և թեստավորման հստակ ժամկետները և ընթացակարգերը կհայտարարվեն լրացուցիչ: Կամավոր ատեստավորման գործընթացի ավարտին 80 և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան աշխատավարձի հավելավճար՝ իրենց աշխատավարձի 30-50 տոկոսի չափով:

Նախարարի տեղակալի խոսքով՝ այս տարի կամավոր ատեստավորման համար  դիմելու հնարավորություն կունենան 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Հետագա տարիներին ծրագրում կընդգրկվեն նաև մյուս առարկաների, ինչպես նաև մնացած դասարաններում դասավանդող ուսուցիչները:

Կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր ստացած ուսուցիչները կստանան 50 տոկոս հավելավճար, 80-89 տոկոս միավոր հավաքելու դեպքում  ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած՝ աշխատավարձի պահպանմամբ, այսինքն՝ նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի, նրան կառաջարկվի  պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

«Շատ կարևոր է, որ ատեստավորման գործընթացը կամավոր է, որին ուսուցիչները պետք է մասնակցեն իրենց նախաձեռնությամբ: Նրանք պետք է առցանց դիմում-հայտ լրացնեն, մասնակցեն իրենց դասավանդած առարկայի թեստավորմանը և ըստ իրենց հավաքած միավորների՝ հավելավճարի հնարավորություն ստանան»,- նշել է նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ ծրագրի ներդրմամբ նախարարությունը որևէ ուսուցչի պատժելու նպատակ չի հետապնդում:

«Նպատակը լավ պատրաստված և մասնագիտական զարգացման բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներին խրախուսելն է, նրանց հավելյալ վարձատրություն տալը: Փորձնական ատեստավորումը կարող է նաև նպաստել վերապատրաստման ավելի թիրախային ծրագրերի իրականացմանը»,- փաստել է Ժ. Անդրեասյանը:

Պարտադիր ատեստավորումն աշխատավարձի բարձրացում չի ենթադրում, կամավորը ենթադրում է

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են կամավոր և հերթական պարտադիր ատեստավորման տարբերությունները, նախարարի տեղակալը նշում է, որ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին զուգահեռ՝ շարունակվելու է ուսուցիչների պարտադիր ատեստավորումը, որը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Ըստ այդմ՝ զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացվում է հերթական ատեստավորում, որը պարտադիր է հանրակրթական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչների համար: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ վերանայվել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման համակարգը՝ դարձնելով ավելի բաց և մասնակցային, սակայն այն սկզբունքորեն տարբերվում է կամավոր ատեստավորումից: Հերթական կամ պարտադիր ատեստավորումն իրականացվում է որոշակի փաստաթղթեր ներկայացնելու միջոցով՝ ավտոմատ կերպով. հերթական ատեստավորման համար ուսուցիչը ներկայացնում է փաստաթղթեր, որ անցել է վերապատրաստում, հանդիսանում է որևէ դպրոցում աշխատող ուսուցիչ, ունի համապատասխան մասնագիտական որակավորում և այլն: Այսինքն՝ հերթական պարտադիր ատեստավորումը մասնագիտական գիտելիքների ստուգման որևէ ձևաչափ չի ենթադրում: Պարտադիր ատեստավորման արդյունքում որոշվում է ուսուցչի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, աշխատավարձի բարձրացում, հավելավճարների տրամադրում չեն նախատեսվում:

Կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցիչները սեփական նախաձեռնությամբ անցնում են թեստավորում՝ մասնագիտական առարկայական գիտելիքներ ստուգելու նպատակով, և ըստ իրենց գրանցած արդյունքի՝ ստանում 30-50 տոկոս հավելավճար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ համապատասխան առարկայի ծրագրային նյութերի շրջանակում: 

Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ թեստեր կազմելու գործընթացում ներգրավված են բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցչական համակազմի ներկայացուցիչներ:

«Ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը շտեմարանային չեն և զգալիորեն տարբերվում են շրջանավարտների և դիմորդների համար նախատեսված թեստերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փորձնական ծրագրի հիմնական նպատակը մի կողմից բարձր մասնագիտական պատրաստությամբ մանկավարժների համար ավելի բարձր վարձատրության ապահովումն է, մյուս կողմից՝ իրավիճակի ախտորոշումը: Նախարարի տեղակալի կանխատեսմամբ՝ առաջին փուլում շատ ուսուցիչներ թերևս կխուսափեն և մասնագիտական գիտելիքների ստուգման քայլին գնալու համարձակություն չեն ցուցաբերի: Սակայն հետագայում, երբ արդեն մեկ անգամ թեստավորում տեղի ունենա, և որոշակի փորձ ձևավորվի, Ժաննա Անդրեասյանը չի բացառում, որ շատերը կգնան թեստավորման:

Կամավոր ատեստավորման ծրագրի փորձարկման արդյունքների վերլուծությունից հետո, ըստ Ժ. Անդրեասյանի, հնարավոր է, որ մասնագիտական գիտելիքների թեստավորման եղանակը՝ որպես ատեստավորման ձև, դառնա պարտադիր և կիրառվի ողջ համակարգի համար՝ միասնական ձևաչափով, որպես հիմք ուսուցչի մասնագիտական ստանդարտի որոշման համար:

Տպել
1147 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց