Կներեք, բայց երկիրը փորձադաշտ չէ, որ գնաք այնտեղ, ծանոթանաք. ԱԺ-ն ՀԾԿՀ անդամի է ընտրում

13/04/2021 schedule12:45

Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լևոն Բունիաթյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք ընտրվելու դեպքում շահերի բախման խնդիր չի ունենալու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա նախկինում աշխատել է ՀԷՑ-ում։

Թովմասյանը հիշեցրեց, որ խոշոր սպառողների համար գազի գինը թանկացել է, և հիմա խոսակցություններ կան, որ նաև շարքային բնակիչների համար է գազի գնի բարձրացման հայտ ներկայացվելու։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ թեկնածուն տեղյա՞կ է այդ մասին և ի՞նչ դիրքորոշում ունի. «Մենք տեսնում ենք, որ հանրային շահ, որպես այդպիսին, չի սպասարկում այդ հանձնաժողովը: Ես չլսեցի հավաստիացումներ, որ, ի դեմս Ձեզ, ունենալու եմ հանրային ներկայացուցիչ այդ հանձնաժողովում»:

Լևոն Բունիաթյանը վստահեցրեց, որ որևէ «շահախնդրություն» դեպի ՀՀ էլեկտրական ցանցերը իր աշխատանքում չի լինելու, քանի որ 2016 թվականից չի աշխատում այդ հիմնարկում և գործելու է օրենքով. «Գազի գնի վերաբերյալ տեղեկություն չունեմ, քանի որ գազի ոլորտի հետ չեմ առնչվել: էլէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված չեմ կարող պատասխանել, թե ինչ կարգավորումներ և հիմնավորումներ են ներկայացրել, գիտեմ, որ սակագնի մեջ ներառված են եղել Արցախի հէկերը, որոնք պատերազմից հետո մնացել են այնտեղ, և ատոմակայանը, ինչպես գիտեք, կանգնած է, այդ պատճառով հնարավոր է՝ ժամանակավոր թանկացրել են, բայց հիմնավոր չեմ կարող պատասխանել, քանի որ չեմ տիրապետում թղթերին և հիմքերին»:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե հանրային ծառայությունների համակարգում թեկնածուն ի՞նչ խնդիրներ է տեսնում, և հարցին՝ ծանո՞թ է էներգետիկ համակարգում ռազմավարական ծրագրին, որը գրված է մինչև 2033 թվականի համար: Ինչին ի պատասխան՝ Բունիաթյանը նշեց, որ ինքը ծանոթ չէ նշյալ ռազմավարությանը, քանի որ առիթ չի եղել դրա հետ առնչվելու: Թեկնածուն նշեց, որ ընտրվելու դեպքում հնարավորինս թափանցիկություն կապահովի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ շեշտեց, որ ՀԾԿՀ-ի անդամի թեկնածուն շատ հարցերի պատասխանում է, որ տեղյակ չէ. «Շատ հարցերի պատասխանում եք՝ դեռ ծանոթ չեմ, կգնամ, կծանոթանամ։ Կներեք, բայց երկիրը փորձադաշտ չէ, որ գնաք, այնտեղ ծանոթանաք, և մեղադրանք առ այն, որ կրկին ԱԺ-ն նշանակեց պաշտոնի անձի, որը գնալու է, հետո ծանոթանա, մեզ հարկավոր չէ։ Ես կխնդրեի մեզ և հանրությանը պատասխանեք մեկ հարցի՝ ի՞նչն էր Ձեզ խոչընդոտում մինչև ԱԺ ներկայանալը ծանոթանալ բոլոր այն ընթացակարգերին, գործընթացներին, հրապարակումներին, խնդիրներին, որոնք առկա են ՀԾԿՀ-ի կարգավորման ոլորտում»:

Տպել
459 դիտում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել