4-րդ հարկից ընկած 65-ամյա տղամարդը բնակվում է քրոջ որդու հետ․ ընկնելուց հետո օգնություն է խնդրել

12/04/2021 schedule22:32

Այսօր Երևանի Դավթաշենի 4-դ թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից բնակարանի լուսամուտից առաջին հարկի կցակառույցի վրա ընկած 65-ամյա տղամարդը Ռուսաստանից էր եկել Հայաստան։ Նա բնակվում է իր քրոջ որդու հետ։

Ականատես հարևանները մեզ հետ զրույցում ներկայացրին՝ ուժեղ ձայն են լսել, այնուհետև տղամարդու  օգնության կանչերը լսելով դուրս են եկել  պատշգամբ։

«Տանը նստած էինք ես ու կինս, մեկ էլ ուժեղ գմփ-դմփ ձեն լսեցինք։ Ես կնոջս ասեցի՝ մեկը հաստատ ընկավ պատուհանից։ Դուրս եկանք մեր պատշգամբ, տեսանք էդ տղամարդը կառույցի տանիքին է ընկել, տնքում էր, ձայն էր տալիս՝ օգնեցեք։ Արագ  շտապ օգնություն կանչեցինք, դե արդեն ԱԻՆ-ը եկավ, ոստիկանությունը եկավ, իջեցրեցինք իրեն, տարան հիվանդանոց»,- ասաց հարեւաններից մեկը։

Մեկ այլ հարևանի խոսքով, տղամարդուն առաջին անգամ են տեսել  շենքում, այն բնակարանում, որտեղ նա ապրում է, երբևէ որևիցե  անհանգստացնող ձայն չեն լսել․ «Իր քրոջ տղայի հետ էր ապրում, կռիվների, վեճերի ձայներ չենք լսել, դե ինքը նոր էր եկել, երևի հարազատին տեսներ գնար»։

Հարևաններն ասում են՝ տղամարդը պատշգամբից ընկել է պատահաբար, որոշների կարծիքով էլ նա ընկել է լվացքի համար նախատեսված պարանը կարգավորելու ընթացքում։

Առաջին հարկի կցառույցի սեփականատերն էլ, ով մեզ հետ զրույցում չցանկացավ ներկայանալ, պատմեց՝  տղամարդու վայր ընկնելու պահին ինքը տանը չի եղել։ Տուն է հասել այն ժամանակ, երբ նրան իջեցրել են շինության տանիքից և տեղափոխել  շտապօգնության մեքենայի մեջ։

«30 տարվա մեջ երկրորդ անգամ է էդ կառույցի վրա բան ընկնում։ Անցած տարի ուժեղ գմփոց եկավ, ես ու ամուսինս վախեցանք, գնացինք դուրս, տեսանք՝ մեծ չափսերի տոնածառ է։ Էս անգամ տանը ոչ ոք չի եղել, երբ էդ մարդը ընկել է։ Ես 10 անց կեսի մոտակայքում տանից դուրս եկա, որ թոռնիկիս տանեմ դպրոց։ Արդեն հետ էի գալիս տուն, տեսնեմ շտապ օգնությունն է եկել, ոստիկանություն կար, ԱԻՆ-ի աշխատակիցները, տեսնեմ տղամարդու են դնում շտապ օգնության մեքենայի մեջ, հարևանները պատմեցին, որ ընկել է մեր կառույցի վրա։  Ես էդ պահին տեսա իրեն, գիտակից վիճակում էր»,- ասաց նա։

65-ամյա տղամարդը տեղափոխվել է «Արմենիա»  հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Մենք փորձեցինք կապ հաստատել ԲԿ-ի հետ, պարզելու՝ ինչ վիճակում է գտնվում տղամարդը, սակայն մեզ շարունակ տարբեր անձանց դիմել էին ուղղորդում, եւ ի վերջո ոչ մեկից պատասխան չստացանք:

Հ.Գ. Արտակարգ իրավիճակների նախարարությությունը դեպքի մասին հաղորդագրություն էր տարածել՝  նշելով. «Ապրիլի 12-ին՝ ժամը 11։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին (Ե Պ) ընկել է 4-րդ հարկի իր բնակարանից։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ։

Մերի Խաչատրյան

Տպել
22880 դիտում

Նոր Արեշում 18-ամյա երիտասարդ է դանակահարվել

Հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկությունը Հայաստանում հասնում է 92%-ի. ինչ կփոխի նոր օրենքը

2021 թվականի ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչեւ հուլիսի 31-ը

Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում

Որպես նախկինում նրա թիմի անդամ՝ ինձ մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը տարակուսանք առաջացրել է. Մակունց

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. Արա Այվազյան

Վանաձորում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող 2 շարժական կլինիկա կտեղակայվի

Գործարկվել է տեղական հարկերի վճարման առցանց համակարգը

15 դպրոց եւ 10 մանկապարտեզ կառուցելու համար Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍՆ բյուջեն

«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի միայնակ. ցուցակում կլինեն նոր մարդիկ, հայտնի է նաեւ կարգախոսը

Քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Սերգեյ Լավրով

Սամվել Գրիգորյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի հաղթող

Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի

Ուզում եմ ավագանու անդամ դառնալ. ակներցի աղջիկը, շահած դրամաշնորհային ծրագիրն ու նպատակները

Կլիմայական փոփոխությունների վտանգավոր հետևանքները. Պեկինի բնակիչները զգուշացվել են

Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

«Լուսավոր Հայաստանը» մշակել է հանրային համաձայնության հայտարարություն

Համաշխարհային բանկը 3 մլն 718 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ Արցախում իրականացվող 4 միջոցառումների համար

Դաշտում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դին

Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիր, ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա. նոր որոշում

Նալբանդյան գյուղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հնդկաստանը նոր հակառեկորդ է սահմանել COVID-19-ով հիվանդացության դեպքերի քանակով

Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել

Դատապարտում եմ վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են ժեխ, զոմբիներ. Արման Թաթոյան

Քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգի փոփոխության համար հանրային քննարկում է կազմակերպվում

Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդների ազատ արձակումն է. Արա Այվազյան

Ապրիլ ամսվա ցուցանիշները 1 ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ են ՀՀ-ի համար. Փաշինյան

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք. գրանցվել է 17 մահ

Ով է մեղավոր զորահավաքի խնդիրների, գործողությունների ղեկավարման, հանցավոր թերացումների համար. 1580 քրգործ է հարուցվել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 36 հարց

Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

1 շաբաթում Հայաստանում և Արցախում գրանցվել է թույլ ցնցումներով 5 երկրաշարժ

60 մլն դոլարի ներդրում, 1500 աշխատատեղ. մանրամասներ Ապարանում նախատեսված լեռնային համալիրի կառուցումից (լուսանկարներ)

«Բարի լույս, Երևան». Մարիա Զախարովան երևանյան սրճարանից լուսանկար է հրապարակել

Արևիկ համայնքում էլեկտրաշչակ է փորձարկվելու

Դոլարը կրկին աճել է. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հրշեջ-փրկարարները մարել են 4 մարզերում ընդհանուր 1,5 հա տարածքում բռնկված հրդեհները

Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը դպրոցում. երեք ուսուցիչների նոր նախաձեռնությունը