Երևան
12 °C
«Ադրբեջանը հաշվի չի առնում, որ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը»: ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 7-ին Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների վրա Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների դեպքին՝ ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչ հետևանքով ջարդվել է Վ. Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում խոսելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անցնող մեքենաների քարկոծման մասին՝ Դավիթ Բաբայանն ասել էր, որ այսօր քարերով են խփում, վաղը այլ բանով կխփեն: Բաբայանից հետաքրքրվեցինք՝ վաղն արդեն եկե՞լ է: Նախարարն ասաց, որ մենք պետք է պահենք սառնասրտություն և չքաղաքականացնենք միջադեպը. «Երբեք չպետք է տրվել սադրանքներին և էմոցիաներին, պետք է ճիշտ քայլեր ձեռնարկել»:
Հարցին՝ որո՞նք են այդ ճիշտ քայլերը, Դավիթ Բաբայանը նշեց. «Պետք է խորացնել համագործակցությունը խաղաղապահ ուժերի հետ, զուգահեռ դրան՝ տարբեր ատյաններում բարձրաձայնել բոլոր դեպքերի մասին: Խաղաղապահների հետ էլ մենք այս հարցերը քննարկում ենք: Իրենք ցանկացած այսպիսի դեպքի վատ են արձագանքում, որովհետև այսպիսի դեպքերը խարխլում են տարածաշրջանի խաղաղությունը»:
Բաբայանի խոսքով՝ տակտիկական քայլերից մեկը պետք է լինի տեխնիկապես հագեցված լինելը. «Միգուցե ներդրվեն անօդաչու թռչող սարքեր այդ տարածքներում, որպեսզի մշտադիտարկում կատարվի: Ամենատարբեր հարցեր քննարկվում են ռուսական կողմի հետ, որոնք կարող են էլ ավելի նվազեցնել խախտման դեպքերը: Մտածել, որ 100 տոկոսով փակվելու է հարցը՝ բարդ է, բայց, գոնե, պետք է հասցնել այդպիսի դեպքերը մինիմումի»:
Արցախի արտգործնախարարի խոսքով Ադրբեջանի այս քայլերը լոկալ բնույթ չեն կրում. «Դժբախտաբար ադրբեջանական կողմն ավելի կազմակերպված է, իրենց պետական քաղաքականությունն ավելի լավ է մշակված, և մենք իրենցից շատ բան ունենք սովորելու: Իրենք այս քայլերով ոչ միայն փորձում են վնաս հասցնել մեզ, սա սադրանք չէ Սարուշենի բնակիչների նկատմամբ, այլ ոտնձգություն է ամբողջ Արցախի նկատմամբ, որպեսզի մարդկանց մոտ վհատության և անվստահության մթնոլորտ առաջանա: Մարդիկ մտածեն, որ Արցախում ապահով չէ և չվերադառնան իրենց բնակավայրեր: Բայց իրենց ամենակարևոր նպատակը՝ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների խարխլումն է: Նման քայլերը հարված են ռուս խաղաղապահների աշխատանքին, որ տեսեք՝ մենք կարողանում ենք իրենց շրջանցել ու կարծիքը հաշվի չառնել, այս ամեն ինչը մտածված է: Դրա համար մենք պետք է լինենք սառնասիրտ»,- նկատեց Բաբայանը:
Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն էլ ասաց, որ կրակոցներից բնակիչներին ոչինչ չի եղել. «Ադրբեջանցիներն ասում են՝ մենք թիրախավորված չենք խփել, բայց մենք գիտենք, որ թիրախավորված է, քանի որ կրակահերթով է եղել կրակոցները ու կոնկրետ բնակիչների ուղղությամբ, այնքան, որ մինչև դիպչել է տրակտորին»:
Հարցին՝ այլ մարդիկ այդ հատվածում եղե՞լ են, Թադևոսյանն ասաց, որ՝ ոչ:
Շիրին Սարգսյանն էլ, ով կրակոցների պահին եղել է դաշտում, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հատվածում այգիներ ունեն, ինչպես նաև ցորենի արտեր և եկել էին մշակելու. «Առավոտ էր, մեկ էլ մեքենայի վրա սկսեցին կրակել, կոտրել էին տրակտորի ապակին: Ես տեսա, որ տրակտորին են խփում, որը ինձնից 150 մետր հեռու էր, սկսեցի ուշադրությունը շեղել ինձ վրա: Թողեցին տրակատորը, սկսեցին ինձ վրա կրակել, բախտի բերմամբ ինձ բան չի եղել»:
Հարցին՝ այսօր այսպիսի դեպքերի հետևանքով երբևէ մտածե՞լ են Արցախը լքելու մասին, Շիրին Սարգսյանը հստակ պատասխան չտվեց. «Այսօր կարող է չխփեն, վաղը՝ խփեն: Իրենց պոստերից մինչև առաջին տունը, 3 կմ հեռու է: Բայց դե մի օր կհասնի: Մեր գյուղից գրեթե բացակա չկա: Դպրոցը, մանկապարտեզը ամեն բան աշխատում է, բնակիչներն ամեն մեկը իր գործերով»:
Սարուշենի բնակիչը հավելեց, որ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկան. «Մոտավորապես 15-16 կմ-ի չափ չկան խաղաղապահներ»:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ մեր հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այսպիսի դեպքերը բացառելու համար, պատասխանեց, որ Հայաստանը մշտապես և անշեղորեն բարձրացնում է Արցախի անվտանգության հարցը իր գործընկերների հետ, մասնավորապես ԵԱՀԿ շրջանակներում:
Հիշեցնենք, որ օր մոտ մեկ ամիս առաջ էլ՝ մարտի 25-ին, ադրբեջանական ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ էին հասցրել Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհով ընթացող քաղաքացի Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, ինչպես նաեւ մարտի 29-ին քարկոծել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհներով ընթացող զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենան, ջարդել ապակիները:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ
Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել
Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած
Երկրաշարժ Սև ծովում
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը
4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ
Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ
ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
Միհրան Հակոբյանին դարանակալել, հետապնդել են. բռնությունը նախապես է պլանավորվել. հայտնի է՝ ովքեր են իրականացրել
COP17-ը հանրային-մասնավոր համագործակցության արդյունավետ նոր մեխանիզմների ձևավորման հիանալի հնարավորություն է
Երբ և ինչպես պետք է քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից. տեսանյութ
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ԲՏԱ փոխնախարարն ու Համաշխարհային բանկի պատվիրակությունը քննարկել են ՀՀ-ի համար նախատեսվող նոր ծրագրի մշակումը
ՊԵԿ-ն ու ՉԺՀ մաքսային ծառայությունը խորացնում են համագործակցությունը ԼՏՕ փոխճանաչման ուղղությամբ
Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել
Երևանի համայնքային 151 դպրոցից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է
Բարձր է գնահատվել ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում. քննարկվել է Բրունների առաջիկա այցը Հայաստան
Տարին մի քանի անգամ դաշտ է դուրս գալիս «Գելափ»-ը, որի նկարած թվերին հավատում է ընդամենը մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը
Կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր ընտրություն կազմակերպելու օնլայն հնարավորություն. ինչպես միանալ պահանջին
Հայաստանը պատրաստ է աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար․ Համբարձում Մաթևոսյան
Հայաստանի կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում. ՀՀ նախագահի ելույթը
Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
CSDP ծառայության մեդալով են պարգևատրվել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության միջազգային և ՀՀ անդամները
ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի «Չեզոքության հուշահամալիրի» մոտ
Պայթյուն Նորապատ գյուղում. կա տուժած
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հրապարակվել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության» օրենքի նախագծին
ՀԷՑ-ը հայտարարում է 100Ա եռաֆազ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման գնահարցման գործընթաց
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ. Ավանեսյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT