Թունավորված 15 եւ 17-ամյա քույրերին առավոտյան հայտնաբերել է հայրը. աղջիկներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում այսօր 15 եւ 17 տարեկան աղջիկներ են թունավորվել, նրանցից մեկը մահացած է հայտնաբերվել, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց:

Նախնական տեղեկություններով՝ թունավորման պատճառը գազն է: Ջրառատի համայնքապետ Արթուր Ասատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նրանք քույրեր են, 15-ամյա աղջիկը մահացել է, իսկ քրոջ կյանքը հաջողվել է փրկվել: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

«17 տարեկան աղջիկը հիվանդանոց է բերվել անգիտակից վիճակում, համապատասխան միջոցառումներից հետո գիտակցության է եկել, սակայն վիճակը գնահատվում է ծանր»,- ասաց Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նա չնշեց՝ թունավորման հստակ պատճառը որն է՝ հավելելով, սակայն, որ, նախնական գնահատմամբ, շմոլ գազն է:

Քույրերը տանը մենակ են եղել: Առավոտյան հայրն է նրանց այդ վիճակում գտել: «Հայրը տաքսու վարորդ է, առավոտյան մոտավորապես ժամը 10-ի կողմերը դռան զանգն է տվել, երկար ժամանակ չեն բացել, լուսամուտը ջարդել, ներս է մտել»,- ասաց Ջրառատ համայնքի ղեկավարը:

Ասատրյանի խոսքով՝ տեղում փորձագետներն են աշխատում, սակայն դեռ պարզ չէ, թե դեպքն ինչի հետեւանքով է:

«Մտանք, ներսում գազով ջրատաքացուցիչ կար խոհանոցում, բայց նորմալ միացված էր, գազի հոտ էլ չկար: Փայտի վառարան ունեն, բայց վառված չի եղել, դեռ չգիտենք, թե ինչն է պատճառը»,- ասաց Ասատրյանը:

Աղջիկների մայրն իրենց հետ չի ապրում, հայրն էլ աշխատանքի է եղել: Հայրական կողմից տատիկն է երեխաներին խնամում, սակայն նա էլ աղջիկների կրտսեր եղբոր մոտ է՝ հիվանդանոցում: «2009 թվականին ծնված եղբայր ունեն, վերջերս ավտովթարի հետեւանքով հիվանդանոցում է հայտնվել, դե, տատիկն էլ խնամում է»,- մանրամասնեց Ջրառատ համայնքի ղեկավարը:

Տպել
15195 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)