Մեր բոլոր քայլերը պետք է միտված լինեն առողջ հասարակություն ունենալուն և հավասար պայմաններ ստեղծելուն. Թորոսյան

ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Թորոսյանն այսօր ներկա է գտնվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոգինեկոլոգիական բաժանմունքի բացման արարողությանը, որը միակն է Հայաստանում։

Այս մասին հայտնելով ֆեյսբուքյան իր էջում՝ Թորոսյանը նաև շնորհավորական ու գնահատանքի խոսքեր է հղել Մայրության տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է:

Մեզ համար այս ծանր ժամանակաշրջանում ուզում եմ սփոփանքս հայտնել բոլոր մայրերին, որոնք իրենց հերոս որդիներին են կորցրել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ափսոսանքս եմ հայտնում բոլոր քույրերին, դուստրերին, որոնք ունեն կորուստներ։ Ձեր ցավը մեր բոլորինն է։ Արտաբերած որևէ խոսք չի կարող սփոփել Ձեր վիշտը։ Ուզում եմ, որ լինեք միշտ առողջ։

Ապրիլի 7-ը նաև Առողջության համաշխարհային օրն է։ Այսօր, ավելի քանի երբևէ, մեր բոլոր քայլերը պետք է միտված լինեն առողջ հասարակություն ունենալուն և հավասար պայմաններ ստեղծելուն։

Վերջին ժամանակաշրջանում համավարակը մեծ բեռ է աշխարհում բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի առողջապահական համակարգի վրա։ Համավարակին զուգահեռ կան նաև այլ ոլորտներ, որոնք ունեն մշտական ուշադրության կարիք։ Կարևորելով բոլոր ուղղությունները՝ ուզում եմ առանձնացնել ուռուցքաբանական ծառայությունների կարևորությունը:

Այսօր ներկա եմ գտնվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոգինեկոլոգիական բաժանմունքի բացման արարողությանը, որը միակն է Հայաստանում։ Այստեղ կիրականացվի բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիան հիվանդությունների ժամանակ։ Բրախիթերապևտիկ բուժման կարիք է ունենում օնկոգինեկոլոգիական հիվանդություններով կանանց մոտ 80 տոկոսը։ Բացի այդ, կենտրոնում բացվել են նաև մամոլոգիայի և ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքներ:

Ուրախ եմ, որ մեր երկիրը շարժվում է ժամանակակից բժշկության թելադրանքով և վստահ եմ, որ նման կարևոր իրադարձությունները լինելու են շարունակական։

Տպել
1844 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին