Գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուն կստանա գումարային աջակցություն. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է ներդնել նոր ծրագիր, որով գործազուրկ անձանց  աշխատանքի ընդունած գործատուին կտրամադրվի աջակցություն: Աջակցությունը կտրամադրվի աշխատանքի ընդունված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100.000 դրամի չափով։ Գործատուին աջակցությունը կտրամադրվի առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրում կարող են ընդգրկվել այն գործազուրկները, որոնք հաշվառված են  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է, որ թե՛ գործատուն, թե՛ գործազուրկը պատրաստակամություն եւ ցանկություն հայտնեն դառնալու ծրագրի շահառու:

«Ըստ կարգի՝ նախ գործատուն ծրագրի մասնակցության հայտ է ներկայացնում տարածքային կենտրոն՝ նշելով թափուր աշխատատեղն ու իր պահանջները: Տարածքային կենտրոնը պետք է աշխատանքի այդ նկարագրին համապատասխանող անձ գտնի: Գործատուի հետ համաձայնեցնելով՝ տարածքային կենտրոնը գործատուի մոտ է ուղեգրում գործազուրկ անձանց՝ ըստ ցուցակում նշված հերթականության: Եթե, օրինակ, գործատուն մեկ թափուր աշխատատեղ ունի, իսկ այդ պայմաններին համապատասխանող երեք գործազուրկ կա, նախապատվությունը տրվում է ավելի վաղ գործազուրկի կարգավիճակ ստացածին: Տարածքային կենտրոնի եւ գործատուի հետ աջակցության տրամադրման մասին պայմանագիր է կնքվում, եւ աշխատանքային պայմանագիր՝ գործատուի ու գործազուրկի միջեւ՝ առնվազն մեկ տարի ժամկետով»,- նշեց նա։

Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին տրամադրել աջակցություն՝ այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100.000 դրամի չափով։

«Եթե այդ 100 հազար դրամը դիտարկում ենք եռամսյա կտրվածքով, մոտավորապես յուրաքանչյուր ամիս ստացվում է 33 հազար դրամ: Այդ գումարը կարող է մի փոքր տարբերվել՝ կախված նրանից՝ աշխատողը համարվում է կենսաթոշակային կուտակայինի վճարող, թե ոչ: Այնուամենայնիվ, մոտավոր նվազագույն աշխատավարձից մի փոքր ավելի է լինում: Եվ եթե, օրինակ, աշխատողին նախատեսվում է հատկացնել 90 հազար դրամ «մաքուր» աշխատավարձ, գործատուն պայմանագրում պետք է նախատեսի 120 հազար դրամ: Այդ 30 հազարը փոխհատուցվում է, եւ գործատուի ծախսը ուղիղ լինում է 90, ոչ թե 120 հազար դրամ»,- պարզաբանեց մասնագետը:

Հարցին՝ իսկ ռիսկ չկա՞, որ մեկ տարի հետո պայմանագիրը կչեղարկվի գործատուի կողմից, Ժորա Սարգսյանը պատասխանեց.

«Նման ռիսկ, իհարկե, կա, բայց ասեմ, որ նման պահանջ էլ չկա, որ չպետք է չեղարկվի. չէ՞ որ արդեն մեկ տարվա աջակցությունը գործատուին հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել գործատուին: Հավատացեք, որ շատ քիչ դեպքեր են լինում, երբ գործատուն արդյունավետ աշխատողի հետ պայմանագիրը խզում է»:

Իսկ այն հարցին, թե ծրագիրը ենթադրո՞ւմ է չգրանցված աշխատողներին գրանցելու ու եկամտային դաշտ բերելու գործընթաց, նա արձագանքեց.

«Նման բան չի կարող ծրագրից ենթադրվել, նախագծի ընդունմամբ ակնկալվում է ընդլայնել գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման և ստեղծել կայուն զբաղվածության ապահովման հնարավորություններ։ Բայց եթե մտածենք, որ կարող է որեւիցե մեկը իր չգրանցված աշխատողին այս ծրագրով գրանցել, իհարկե, չի բացառվում»:

Նշենք նաեւ, որ հանրապետությունում այսօր հաշվառված է շուրջ 63 հազար գործազուրկ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ունի նաեւ նախնական կանխատեսումներ շահառուների թվի հետ կապված: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կայուն զբաղվածության ապահովման հնարավորություններ ստեղծել մոտ 500 գործազուրկի համար:

Մարիամ Գեւորգյան

Տպել
935 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)