Երևան
12 °C
Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ։ Նույն օրը առավոտյան ֆրանսիացի հյուրերը Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա են գտնվել Հայրապետական Ս․ Պատարագին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ վեհափառ հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել հյուրերին, որոնք հայ ժողովրդի համար նվիրական՝ Սուրբ Հարության տոնի այս օրը գտնվում են Հայաստանում: Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին բոլոր ժամանակներում ծանր և դժվարին օրերին Հայաստանին օժանդակելու և զորակցելու համար։ Հայոց հայրապետը հույս է հայտնել նաև, որ բարեկամ երկրների զորակցությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և արդարության վերականգնմանը:
Այնուհետև տիար Ֆրանսուա-Քսավիե Բելամին շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը զատկական բարեմաղթանքների և օրհնության համար՝ ընդգծելով, որ ինքն առաջին անգամ է այցելում Հայաստան և մեծ պատիվ է համարում լինել հինավուրց քրիստոնեական երկրում, որի ժողովուրդը հարության հաղթական արժեքների կրող է:
Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձել է այցի նպատակներին՝ ծանոթանալ հետպատերազմյան իրավիճակին, առկա խնդիրներին, մասնավորապես՝ Արցախի հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հարցերին։
Ամենայն հայոց կաթողիկոսը, հանգամանորեն ներկայացնելով արցախյան երկրորդ պատերազմի պատճառած վնասները և առկա մարտահրավերները, հույս է հայտնել, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրանից բխող մնացյալ երևույթները կարժանանան միջազգային հանրության և Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին։
Վեհափառ հայրապետը նշել է, որ Սուրբ Հարության տոնին աղոթք է բարձրացրել աշխարհում խաղաղության հաստատման համար, մեր երկրի և մեր ժողովրդի համար, որպեսզի այս ծանր վիճակից կարողանա դուրս գալ՝ հարության խորհուրդը աչքերի առջև ունենալով, ապավինելով Աստծուն, նախնյաց հավատքին, որ դարեր շարունակ մեզ դուրս է բերել բոլոր դժվարին իրավիճակներից և օրհնությունն ու ողորմությունն ավելացրել հայոց կյանքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT