Ո՞ւր են համանախագահները՝ պատերազմից 5 ամիս անց. ըստ պատգամավորի՝ ՌԴ-ին չեն թերագնահատում, բայց ՄԽ-ին պետք չի անտեսել

Արցախյան 2-րդ պատերազմից շուրջ 5 ամիս է անցել, սակայն որեւէ առաջընթաց չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման եւ Արցախի մնացյալ հատվածի կարգավիճակի հստակեցման առումով:

«Ամերիկայից եկող ազդակները ցույց են տալիս, որ ամերիկյան կողմը կակտիվացնի իր գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում». մեզ հետ զրույցում անդրադառնալով Մինսկի խմբի ձեւաչափում ԼՂ հարցով բանակցությունների գրեթե սառեցված վիճակին՝ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը:

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում Արցախի կարգավիճակի մասին որեւէ խոսք չկար:  Հունվարի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել  էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եռակողմ հայտարարությունում գիտակցաբար չի հիշատակվել, որովհետեւ կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցնող բանակցությունների արդյունքում։

Բանակցություններ, սակայն, չկան: Արցախյան պատերազմից հետո միակ այցը, որ համանախագահները կատարել են տարածաշրջան՝ դեկտեմբերին էր: Հայաստանում համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց՝ ՄԽ ձեւաչափում բանակցությունների վերսկսումը անհրաժեշտություն է:

Հունվարի վերջին եղավ նաեւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, այցի մանրամասները համաձայնեցվում են: 2 ամսից ավելի է անցել, այցի մասին տեղեկություն չկա:

Տաթեւիկ Հայրապետյանը վստահ է՝ նման հանդիպում պլանավորվում է: Թե երբ այն տեղի կունենա՝ պատգամավորը դժվարանում է ասել: Մեր զրույցը նրա հետ՝ ստորեւ.

- Տիկին Հայրապետյան, տեղեկություներ կա՞ն՝ ինչու չկայացավ համանախագահների այցը Ղարաբաղ, որի մասին խոսել էր նաեւ Զախարովան:

- Եթե հիշում եք՝ իրենք (համանախագահները-խմբ.) հանդիպում ունեցան Արցախի ներկայացուցիչների, արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ՝ Երեւանում: Ղարաբաղ այց չի եղել, բայց իմ տեղեկությունների համաձայն`նմանատիպ այց նախատեսվում է: Թե երբ, ինչ ժամկետներում, անկեղծ ասած տեղյակ չեմ: Մեզ համար կարեւոր է՝ բանակցությունների շարունակումը: Վերջերս արտգործնախարարը հայտարարեց, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ համանախագահություն՝ գործընթացը շարունակելու համար, առավելեւս, երբ ամենակարեւոր խնդիրը՝ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված:

- Դեռ դեկտեմբերին, երբ համանախագահները Երեւանում էին, ՀՀ վարչապետն էլ նրանց հետ հանդիպմանը անհրաժեշտ համարեց ՄԽ ձեւաչափում բանակցությունների վերսկսումը: Ըստ ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս գործընթացի դանդաղումը:  

- Դժվարանում եմ ասել, թե ինչ պատճառներով, սակայն, օրինակ, Ամերիկայից եկող ազդակները ցույց են տալիս, որ ամերիկյան կողմը կակտիվացնի իր գործունեությունը այս ձեւաչափում, որը եւս կարեւոր է, որովհետեւ վերջին շրջանում գիտեք, որ որոշակի պասիվություն կար: Ձեւաչափի ակտիվացումը եւ բոլոր համանախագահ երկրների հավասարաչափ ընդգրկումն իսկապես կարեւոր է: Հայկական կողմը ե՛ւ արտգործնախարարի, ե՛ւ վարչապետի մակարդակով դա ակտիվորեն շեշտում է, եւ վստահ եմ՝ հրապարակային խոսքերից բացի նաեւ խողովակներով է ընթանում այդ հարցի շուրջ տեսակետների փոխանակում:

- Ինչի՞ց ենք մենք զգում, որ կան ազդակներ ամերիկյան կողմի ակտիվացման վերաբերյալ:

- Ընդհանուր առմամբ, Բայդենը իր քաղաքական շեշտադրումներում է խոսում դրա մասին, նաեւ որքանով որ ծանոթ եմ  նրա նախընտրական խոստումներին, իրենք ավելի ակտիվ համանախագահության կողմնակից են: Հույս ունեմ, որ դա մոտ ապագայում կարտահայտվի գործնականում:

- Վերջերս ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ պատերազմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողման հետեւանք էր: Ադրբեջանում էլ համանախագահներին ասում են՝ դուք չկարողացաք հարցը լուծել, մենք պատերազմով լուծեցինք: Այսպիսի գնահատականից հետո համանախագահներն, ըստ ձեզ կցանկանա՞ն շարունակել աշխատանքը:

- Շատ ռադիկալ տարբերություներ կան այն գնահատականների միջեւ, որ հնչում են Ադրբեջանից, եւ ինչի մասին խոսում է հայկական կողմը: Ադրբեջանական կողմը 2020 թվականի մայիսից, երբ Մամեդյարովին էր փոխում, շատ կոշտ հայտարարություններ արեց Մինսկի խմբի հասցեին, մասնավորապես, արդեն տալով ազդակներ, որ ինքը գնում է ռազմական գործողությունների: Իսկ հայկական կողմը ուղղակի հստակ նշում էր, որ երբ մշակվում էր հայտնի սկզբունքները եւ տարրերը (խոսքը գնում է կարեւորագույն սկզբունքներից մեկի՝ ուժի, ուժի սպառնալիքի չկիրառման մասին), ադրբեջանական կողմը անթաքույց կերպով խախտեց այդ սկզբունքը, հետո էլ գլուխ էր գովում, որ խախտել է: Մենք հարց էինք բարձրացնում, թե կարգավիճակի բացակայությունը շատ լուրջ խնդիրներ է ստեղծում: Վերջին պատերազմն էլ եւ Արցախի դեմ գործած հանցագործություններն էլ վկայում են, որ արցախահայությունը եւ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետեւ խաղաղության եւ անվտանգության երկարաժամկետ ապահովման համար մեզ եւ արցախահայերին անհրաժեշտ է կարգավիճակ, որը հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա: Հենց սրան էր վերաբերում նախարարի խոսքը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները պատահական պետություններ չեն, դրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ն են՝ իրենց ազդեցության գոտիներով, եւ ես վստահ եմ, որ իրենք կարող են միասնական ջանքերի դեպքում Ադրբեջանին վերադարձնել շատ ավելի կառուցողական բանակցային դաշտ: Նախարարի խոսքը գերազանցապես դրա մասին էր:

- Այն, որ դա դեռ չի հաջողվում՝ ջանքերի պակասի մասի՞ն է խոսում, թե՞ Ադրբեջանի ավելի կոշտ դիրքորոշման:

- Ադրբեջանական կողմը իսկապես բավական ապակառուցողական է. ամենապարզ հումանիտար հարցն անգամ, որ վերաբերում է գերիների, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց, մինչ այժմ լուծում չի ստանում: Այստեղ բոլորը անելիք ունեն՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար, եւ կարծում եմ հենց սրան են ուղղված նախարարի կոչերը: Այն կողմը, որը պատերազմ է սանձազերծում, պետք է նաեւ համարժեք պատասխան ու արձագանք ստանա, որպեսզի չհամարձակվի որեւէ դեպքում նմանատիպ գործողությունների գնալ:

- Ձեր խոսքում նշեցիք՝ ուժեղ համանախագահության անհրաժեշտության մասին: Արդյոք անձերը կապ ունե՞ն, եւ եթե այո, ապա ձեր տեղեկություններով կա՞ օրակարգում համանախագահներին փոխարինելու հարց:

- Ուժեղ համանախագահություն ասելով ես նկատի ունեմ, որ միասնական ձեւով աշխատեն այն խնդիրների ուղղությամբ, որ կա: Անձերի հետ կապված ես մեկնաբանություն, իհարկե, չեմ կարող տալ:

- ՄԽ ձեւաչափի վերականգնումը նաեւ վարչապետի հանձնառություններից մեկն է՝ պատերազմից հետո հրապարակված ճանապարհային քարտեզում: Որպես «Իմ քայլի» պատգամավոր կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի մինչեւ հունիս, մինչեւ Փաշինյանի նախանշած 6-ամսյա ժամկետի լրանալը այդ հարցով առաջընթաց արձանագրվի:

- Նախ, եթե կհիշեք, վարչապետը վերջերս էլ, ԵԱՀԿ ներկայացուցչի հետ իր հանդիպումներից մեկի ժամանակ կրկին խոսել է այդ խնդրի մասին եւ բարձրացրել կարգավիճակի կարեւորության խնդիրը: Որքանով ես գիտեմ առնվազն այդ ուղղությամբ ակտիվ խոսակցություններ ընթանում են, բայց այդ ամբողջ պրոցեսի առաջնորդությունը Արտգործնախարարության ձեռքում է եւ մենք այդ հարցում մեծ անելիքներ չունենք: Բայց նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում պատգամավորները վստահաբար բարձրացնում են այդ խնդիրները:

- Ձեր կանխատեսմամբ մինչեւ հունիս հնարավոր կլինի՞  հասնել դրան:

- Իմ կանխատեսումներով պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ եւ ես վստահ եմ, որ այդ ջանքերը գործադրվում են, մնացյալն էլ երբեմն մեզանից դուրս հանգամանքներով է պայմանավորված: Մենք մեր կողմից մաքսիմալ գործողությունները անում ենք:

- Տիկին Հայրապետյան, երեկ առաջին նախագահը ըստ էության իր հայտարարության մեջ կոչ էր անում հույս չդնել Մինսկի խմբի վրա՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Ո՞րն է ձեր կարծիքը:

- Ես կարծում եմ, առաջին նախագահն իր տեսակետն է հայտնել՝ իրավիճակով պայմանավորված.  ի վերջո նաեւ առաջին նախագահն ու նրան հարող շրջանակներն են բազմիցս շեշտել ու կարեւորել Մինսկի խմբի ձեւաչափը: Նա որպես ոչ միայն քաղաքական գործիչ, այլ նաեւ այս գործընթացում ներգրավված մարդ շարադրել է իր մոտեցումները եւ տեսակետները, որոնք կարող եմ ինչ-որ առումներով կիսել կամ չկիսել, բայց տվյալ պարագայում Մինսկի խմբի ձեւաչափը չենք կարող անտեսել: Իհարկե բոլորս էլ կարծում ենք, որ Ռուսաստանը առանձնահատուկ դեր ունի այս գործընթացում: Հենց միայն այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից՝ դրա վառ ապացույցն է եւ Ռուսաստանի դերակատարումը ոչ ոք չի պատրաստվում թերագնահատել:

Տպել
2559 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց