Օտարերկրացիների վտանգավոր «հյուրախաղերը» կասեցվեցին. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Մարտի 26-ին, ժամը 15.50-ին, ոստիկանություն զանգահարած մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչը տեղեկացրել էր բնակարանային գողության մասին: 39-ամյա կինը հայտնել էր, որ այդ օրը, ժամը 10.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը բացակայել է տնից, դուռը բացել և գողացել են փող ու ոսկեղեն:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր  դեպքի վայր, տուժած կնոջից ընդունել հաղորդում: Ուսումնասիրվել էր  հանցագործության վայրը. տունը խառնշտորած էր, բայց ո՛չ կողպեքն էր կոտրած, ո՛չ դուռ ու պատուհան կար վնասված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 11.20-ի սահմաններում երկու տղամարդ, բժշկական դիմակներով և գլխարկներով, կասկածելի վարքագծով, մտել են շենքի մուտք և մոտ կես ժամ անց դուրս եկել տոպրակներով: Օպերատիվ հարցումներ են անցկացվել շենքում և հարակից տարածքներում: Պարզվել է, որ տղամարդիկ տեղի բնակիչ չեն:

Կասկածներն ավելի հիմնավոր են դարձել, երբ պարզվել է, որ նույն անձինք նույն շենքի նույն մուտք մտել են նաև նախորդ օրը, ուսումնասիրել տարածքը: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ գողությունից հետո տղամարդիկ քայլել էին դեպի Բաղրամյան պողոտա, նստել պատահական տաքսի, ուղևորվել Նոր Նորքի երկրորդ զանգված: Այստեղ, ամենայն հավանականությամբ հետքը կորցնելու նպատակով, իջել և այլ տաքսի էին նստել ու մեկնել Ջրվեժ:

Հաջողվել է պարզել նաև, որ տղամարդիկ բնակություն են հաստատել Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկում: Մարտի 27-ի երեկոյան Արաբկիրի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ մեկնել են Ջրվեժ: Հյուրանոցային համալիրում, որտեղ ժամանակավոր բնակվում էին, նրանք հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նրանցից մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է բնակարանից գողացված ոսկե շղթան: Տղամարդիկ ոչ միայն մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի, այլև, ընդհանրապես, ո՛չ Երևանի, ո՛չ էլ Հայաստանի բնակիչ չէին:

Օտարերկրացիներ 32 և 44 տարեկան տղամարդիկ, ըստ նախնական տեղեկության, Հայաստան էին եկել, ինչպես իրենք են ասում`«գաստրոլների»: Բացի իրեղեն ապացույց ոսկյա շղթան, խուզարկությամբ հայտնաբերվել է նաև այլ ոսկեղեն ու խոշոր գումար: Ըստ ոստիկանության տեղեկատվության,  քննությամբ դեռ կպարզվի դրանց ձեռքբերման աղբյուրը, նաև` թե էլ ինչ հանցավոր արարքներ են գործել: Կան տվյալներ, որ նրանք նախկինում արդեն իսկ դատապարտված եղել են:

Երկուսն էլ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

Տպել
2161 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց